Նոր սննդակարգը շատ չի տարբերվում «հներից»: Ակնհայտորեն առաջարկվում է խուսափել գլիկեմիկ բարձր ինդեքսով մթերքներից, ռաֆինացված ձավարեղենից եւ շաքարներից: Եթե կարճ ասենք, սննդակարգի հանձնարարականները հետեւյալն են.
1) Ուտել օրական 4 անգամ 3 ժամ նվազագույն ընդմիջումով: Այդ երեք ժամվա ընթացքում շատ ջուր խմել:
2) Մինչեւ վերջ չկշտանալ, սեղանից վեր կենալ քաղցի թեթեւակի զգացումով:
3) Սպիտակ հացը փոխարինել սեւով կամ մոխրագույնով` սննդի ամեն ընդունման հետ մի փոքրիկ կտոր ուտելով:
4) Հրաժարվել շաքարից եւ բոլոր մթերքներից, որոնք պարունակում են այն: Մոռանալ խոզի մսի, ապուխտների եւ ճարպոտ մսի, թունդ խմիչքների մասին:
5) Սահմանափակել սպիտակ կամ թափանցիկ կեղեւով մրգերի (բանան, խաղող), ընկույզի, սիսեռի, ոլոռի օգտագործումը: Թույլատրվում է մի քիչ գինի եւ գարեջուր (1 չափաբաժին):
6) Մակարոնեղենը չհամադրել սպիտակուցային մթերքների հետ (մսի, ձկան):
7) Հետճաշիկը բաց չթողնել: Այդ ընթացքում թույլատրվում է որեւէ ճարպոտ բան ուտել, որովհետեւ այդ ժամանակ դա ամենից լավ է յուրացվում:
Սննդակարգը նախատեսված է 3-4 շաբաթվա համար:
Ճաշացանկի օրինակ:
Նախաճաշ:
Սուրճ կամ թեյ, 1-2 կտոր սեւ հաց կարագի հետ, ձու:
Կամ մեկ ձվով ձվածեղ, սեւ հաց պանրի հետ, կիսով չափ ջրով բացված մրգահյութ:
Ճաշ:
Բանջարեղենի աղցան, որի վրա մի քիչ բուսական յուղ է լցված, 100 գ միս եւ պանիր, մի կտոր սեւ հաց:
Կամ վարունգով, կաթնաշոռով եւ կանաչիով աղցան, ձուկ կամ հավ, մի բաժակ յոգուրտ եւ մի շերտիկ սեւ հաց:
Հետճաշիկ:
Մի կտոր հաց ու կարագ, մի բաժակ ոչ քաղցր յոգուրտ:
Ընթրիք:
Ցանկացած տեսակի բանջարեղեն, մի կտոր պանիր, մի շերտիկ սեւ հաց:
Կամ մակարոն բանջարեղենի սոուսի կամ քերած պանրի հետ, կես թուրինջ, մի կտոր պանիր:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ