Տղամարդիկ կանանց բաժանում են երեք տեսակի. շիկահերներ, սեւահերներ եւ ոսկեհերներ: Միամիտներ, մտածում ենք, հաշվելով մազերի տասնյակ տարատեսակների երանգներ, ինչպես մուգ շիկահեր, պլատին, շոկոլադ, կարելի է անվերջ թվարկել: Ամենից աղքատիկ դասակարգումը մազերի ոճաբաններինն է: Նրանք մեզ բաժանել են երկու տեսակի. ջերմ եւ պաղ գեղեցկուհիներ: Արտաքինի որ տեսակին ենք մենք դասվում, կօգնեն որոշել աչքերի, մաշկի գույնը եւ մազերի բնական երանգը:
Ջերմ արտաքինով էակներն ունեն ոսկե կամ դեղձի գույն մաշկ, սաթե, կանաչ կամ թեյագույն աչքեր, պղնձե-շագանակագույն մազեր: Վառ ներկայացուցիչներն են Պենելոպա Կրուզը եւ Անջելինա Ջոլին:
Երեւանյան ոճաբանները խորհուրդ են տալիս մազերը ներկելիս ուշադրություն դարձնել ընկուզե եւ ոսկե գույներին: Հակացուցված են բաց-ոսկեգույն եւ մոխրագույն երանգները եւ պլատինը. թխամաշկ կանանց դրանք տասը տարի կավելացնեն: «Գրկաբաց» ֆիլմում սա հստակ արտահայտում է Պենելոպա Կրուզի՝ ա-լա Մերլին Մոնրո կեղծամ փորձող հերոսուհին: Վառ է եւ սեքսուալ, բայց շատ նման է կաբարեի պարուհու:
Այնուամենայնիվ, խարտյաշը սազում է բացարձակապես բոլորին, կարեւորը հազարավոր երանգներից սեփականը գտնելն է: Եվ այն պետք է ընտրել՝ կախված մաշկի գույնից. որքան ջերմ է գույնը, մազերի նոր գույնն այնքան վառ, նույնիսկ՝ դեղին կարող է լինել: Նայեք Ջենիֆեր Էնիստոնին, Անյա Ռուբիկին, Քեյթ Մոսսին. նրանց բաց գույնի մազերը բացարձակ տարբեր երանգներ ունեն:
Պաղ գեղեցկուհիներն ունեն կապույտ եւ մոխրա-կանաչ աչքեր, բաց կամ վարդագույն մաշկ: Մազերի բնական երանգների տեսականին մեծ է, մոխրագույնից մինչեւ սեւաթույր: Նրանց դուրս կգան խարտյաշ, պլատինե եւ սեւ գույները, ինչպես նաեւ (միայն դրա սիրահարներին) կարմրափայտի եւ գինու երանգները: Իսկ ահա վառ ոսկե-խարտյաշ երանգները կվատթարացնեն դեմքի գույնը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
