Խորհուրդ տրվող դիետաներ.
1. Սնունդի յուրաքանչյուր ընդունում պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր:
2. Հարկավոր է պահպանել սնվելու հետեւյալ կարգը՝ ուտել 3-4 ժամը մեկ: Դա թույլ կտա կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը, խուսափել էներգիայի կորստից, ալարկոտությունից եւ քնկոտությունից:
3. Ամեն օր խմեք բավարար քանակով ջուր (1.5 լիտրից ոչ պակաս), քանի որ ջրազրկումը թուլություն է առաջացնում:
4. Կերեք որքան հնարավոր է շատ միրգ եւ բանջարեղեն:
5. Անհրաժեշտ է խուսափել յուղոտ եւ տապակած սնունդից, որն թուլություն է առաջացնում:
6. Պարտադիր ընդունեք վիտամիններ:
7. Որքան հնարավոր է հաճախ օգտագործեք ձավարեղեն:
8. Շաքարի եւ կոնֆետի փոխարեն կերեք մեղր եւ դառը շոկոլադ:
9. Բացառեք հետեւյալ մթերքները՝ տապակած եւ յուղալի կերակուրը, չիփսերը, եգիպտացորենի բոված հատիկները, սպիտակ հացը, թանձրամոքանքն ու սոուսը, սուրճի եւ թեյի մեջ շաքարը, ալկոհոլը, գազավորված ըմպելիքները:
Ճաշացանկ
Ընտրեք նախաճաշի, ճաշի, ընթրիքի եւ երկու անգամ ձեռքի հետ ուտելու առաջարկվող տարբերակներից մեկը:
Նախաճաշ
ա) Յուղազերծ յոգուրտ, թարմ հատապտուղների խառնուրդ, մեկ բաժակ թարմ ճզմած նարնջի հյութ:
բ) 2 ձվով ձվածեղ անյուղ պանրով, շոգեխաշած անյուղ միս, ձավարահացի մի կտոր, թուրինջի հյութ:
գ) Շիլա (վարսակի, հնդկաձավարի, բրնձի) անյուղ կաթով եւ բանանով, լոլիկի մեկ բաժակ հյութ:
Ճաշ
ա) Բանջարեղենային ապուր-խյուս, ձավարահաց՝ ցածրկալորիական պանրի շերտով, մեկ բաժակ թուրինջի հյութ կամ յուղազերծ կաթ:
բ) Մեկ կտոր շոգեխաշած անյուղ միս՝ բանջարեղենի աղցանով, մի քանի մանդարին, մեկ բաժակ յուղազերծ կաթ:
գ) Հավի գրիլի կրծքամիս, մի կտոր հաց, 200 գրամ թարմ լոլիկ, մեծ նարինջ, մեկ բաժակ յուղազերծ կաթ:
Ընթրիք
ա) Տափակաձկան փափկամիս, մեկ թթվասերով եփած կարտոֆիլ, 200 գրամ շոգեխաշած բրոկոլի, թարմ քամած հյութ, ցանկության դեպքում յուղազերծ յոգուրտ:
բ) Գրիլի վրա պատրաստված բիֆշտեքս, 200 գրամ բանջարեղենային աղցան, 200 գրամ եփած սպանախ, մի քանի թարմ միրգ, թարմ հյութ:
գ) Բանջարեղենով եւ բրնձով շոգեխաշած հավի կրծքամիս, 200 գրամ բանջարեղենային աղցան, մի քանի թարմ միրգ, թարմ հյութ կամ յուղեզերծ կաթ:
Օրվա ընթացքում
ա) 100 գրամ չիր
բ) 50 գրամ ընկուզեղեն
գ) խնձոր
դ) բանան
ե) նարինջի կտորներ՝ ցածրկալորիական պանրով
զ) յուղազերծ կաթով մյուսլի
է) ձու եւ ձավարահաց
ը) 200 գրամ յուղազերծ յոգուրտ եւ այլն:
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով