Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Խանդը մտել է հիվանդության փուլ

22:37, 2 մարտի

Վերջին ժամանակներս հոգեբաններն առավել շատ են հակվում մտքին, որ խանդը հիվանդություն է: Բացատրությունների համար NEWS.am STYLE-ը դիմել է «Գոյ» հոգեբանական օգնության կենտրոնի խորհրդատու Սուսաննա Ավետիսյանին:

«Գոյություն ունի հոգեկան հիվանդություն, որը կոչվում է խանդի մոլուցք կամ ամուսնական անհավատարմություն: Այն առաջանում է գերազանցապես 40-ն անց տղամարդկանց մոտ, ովքեր տեւականորեն չարաշահում են ալկոհոլը եւ սեքսուալ խնդիրներ ունեն (կարողականության նվազում՝ սեռական ձգողականության աճին զուգահեռ): Այս հիվանդությունը, ի տարբերություն այլ պսիխոզների, աստիճանաբար է զարգանում: Սկզբում խանդն արտահայտվում է հարբած ժամանակ եւ կանանց կողմից ընկալվում է որպես սովորական «հարբածի կռիվ»: Բայց երբ ամուսնական անհավատարմության վերաբերյալ կասկածները մշտական, անիրական բնույթ են ստանում, իսկ փաստերի ներկայացման օգտագործվող համակարգը՝ անտրամաբանական, անհեթեթ, այդ դեպքում միայն ընտանիքում սկսում են կասկածներ առաջանալ «խանդողի» մոտ հիվանդության առկայության մասին: Ամենից հաճախ կասկածների առարկան լինում է մոտ շրջապատից (հարեւան, գործընկեր, հազվադեպ՝ որդին): Ամուսինը սկսում է հետեւել կնոջը, ստուգել նրա ներքնազգեստը, խուզարկել բնակարանը՝ դավաճանությունը հաստատող «փաստեր» գտնելու նպատակով: Կնոջ ցանկացած արարք ոչ ռացիոնալ բացատրություն է ստանում. դուռն անմիջապես չբացեց՝ թաքցնում էր սիրեկանին կամ սպասում, որ նա գնա; ներքնազգեստն է լվանում՝ բծերն է մաքրում; գնաց վարսավիրանոց՝ պատրաստվում է սիրեկանի հետ հանդիպման: Նման հիվանդի հետ կյանքը ոչ միայն անտանելի է, այլեւ վտանգավոր: Նա կարող է բռնություն կիրառել ոչ միայն կնոջ, այլեւ կարծեցյալ սիրեկանի հանդեպ: Երբեմն նման հիվանդները սպանություն եւ ինքնասպանություն են գործում. սպանում են կնոջը, «սիրեկանին» եւ իրենց:

Խանդի մոլուցքն առավել հազվադեպ է պատահում ալկոհոլիզմով տառապող կանանց մոտ: Իսկ եթե այն զարգանում է, ապա հետեւանքները ոչ պակաս վտանգավոր են, քան տղամարդկանց մոտ:

Հարկ է նկատել, որ երբեմն խանդը համարվում է որպես սիրո գրավական, այլ ոչորպես վտանգավոր հիվանդություն: Եթե ձեզ խանդում են, նշանակում է՝ ձեր հանդեպ անտարբեր չեն, նշանակում է՝ զգացմունք կա: Օգոստինոս Երանելին դարեր առաջ հռչակեց. «Ով չի խանդում, նա չի սիրում»՝ սերն ու խանդը կապելով իրար: Մարդիկ սխալմամբ սա ընդունեցին որպես հավատամք եւ սկսեցին կյանքում դրանով առաջնորդվել»:

 

Լաուրա Բալայան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել