Տվյալ սննդակարգն առաջարկում է սնվել բացառապես չրերով եւ ընկույզներով եւ, չնայած սննդարարությանը եւ ոչ այնքան ցածր կալորիականությանը, շատ արդյունավետ է: Սննդակարգին դիմանալը հեշտ է, որովհետեւ թույլատրվում է ժամը մեկ թեթեւակի ուտել: Եվ քանի որ կարելի է ցանկացած չիր եւ ընկույզ ընդունել, սնունդը չի հոգնեցնում իր միօրինակությամբ եւ միանմանությամբ:
Ընկույզը եւ չրերը արժեքավոր սննդային նյութերի իսկական գանձ են: Շատ վիտամիններ եւ միկրոտարրեր, բջջանյութ, պեկտին, ճարպային թթուներ, շաքար, սպիտակուցներ եւ ածխաջրեր. ընկույզի եւ չրերի համադրությունը օրգանիզմն ապահովում է գործնականում այն ամենով, ինչ անհրաժեշտ է: Չրերի կալորիականությունը 100 գ-ին 250-300 կկալ է կազմում, իսկ ընկույզինը` միջինը 450 կկալ:
Այսպես, այդ սննդակարգին նախապատրաստվելու համար չրերի եւ ընկույզի հարյուր գրամանոց տոպրակների պաշար ունեցեք. կանանց համար` հինգ, տղամարդկանց համար` յոթ: Սննդակարգը նախատեսված է 3-5 օրվա համար, այդ պատճառով օրական նորման բազմապատկեք 3-5-ով: Յուրաքանչյուր խառնուրդի համար անհրաժեշտ է առնվազն 3 տեսակի չիր եւ 2 տեսակի ընկույզ: Օրվա համար նախատեսված մթերքները կարելի է բաժանել ընդունումների ցանկալի քանակի:
Ընկույզները պետք է չորացված լինեն, առանց շաքարի, ցանկալի է` առանց աղի: Չոր մրգերի հետ կարելի է թեյ կամ սուրճ խմել առանց շաքարի եւ կաթի: Ցանկության դեպքում կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել: Օրական թույլատրվում է 100 մլ չոր գինի խմել կամ 250 մլ գարեջուր:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի