1. Յուրաքանչյուր օրը սկսեք համբույրից: Որոշեք օրը սիրուց սկսել:
2. Միշտ կրեք ձեր ամուսնական մատանին: Նրան թույլ տվեք ձեր կարգավիճակի տեսողական հիշեցումը լինել:
3. Շաբաթական գոնե մեկ անգամ ձեր կողակցի հետ ժամադրության գնացեք: Ձեր ժամանակի մի մասը միայն երկուսիդ հատկացրեք:
4. Ընդունեք ձեր կողակցի յուրահատկությունները: Փորձեք հիշել, թե ինչպես եք մի անգամ արդեն որոշել, որ համակրում եք ձեր կողակցի տարօրինակություններն ու սովորույթները: Դրանք փոխելու ձեր կարողությունները սահմանափակ են:
5. Հարգալից եղեք: Չե՞ք նկատել, որ ավելի հարգալից եք գործընկերների կամ խանութի վաճառողների հանդեպ, քան նրանց, ում սիրում եք: Լավ վերաբերմունք դրսեւորեք նաեւ տանը:
6. Քնքուշ եղեք: Կտրուկ խոսքերն ու գործողություններն այլեւս տեղ չունեն ձեր տանը: Բարի եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք, եւ ով ձեզ է սիրում:
7. Նվերներ մատուցեք: Եվ չնայած հայտնի է, որ կանանց լավագույն ընկերներն ադամանդներն են, նույնիսկ հաճելի բառերով փոքրիկ բացիկը կարող է հաճելի եւ ոչ պակաս թանկարժեք անակնկալ դառնալ:
8. Ավելի հաճախ ժպտացեք: Թող ձեր երջանիկ դեմքը ցույց տա ձեր վերաբերմունքը զուգընկերոջ հանդեպ: Հիշեք, թե ինչպես էիք նայում միմյանց, երբ խոստովանում էիք ձեր սիրո մասին:
9. Հպումներ: Մեջքը, այտերը, պարանոցը քնքուշ շոյելով՝ ցույց կտաք ձեր սերն ու կապվածությունը:
10. Միասին երազեք: Հանգիստ, հարմարավետ իրավիճակում խոսեք ձեր երազանքների մասին: Դա հաճախ արեք, եւ զարմանքով կհայտնաբերեք, թե որքան նման երազանքներ ունեք:
11. Չլուծված խնդիրներ կամ կոնֆլիկտներ մի թողեք: Եվ թող դա միանգամից չստացվի, մի՛ վախեցեք: Խնդիրն այսօր լուծելով՝ դուք քայլ եք անում դեպի երջանիկ ապագա:
12. Ծիծաղեք միասին: Ամեն օր որեւէ զվարճալի եւ ուրախ բան գտեք: Ձեր համատեղ կյանքը ծիծաղով լցրեք:
13. Ձեր կողակցի ցանկությունը կատարեք ավելի վաղ, քան նա կասի այդ մասին: Առաջ ընկեք նրա ցանկություններից:
14. Ձեր կողակցի պահանջմունքները ձեր սեփական հարմարավետությունից վեր դասեք:
15. Լսեք: Դուք չպետք է լուծեք խնդիրները, բավական է միայն ակտիվ ունկնդիր լինել: Անջատեք հեռուստացույցը, փակեք ամսագիրը եւ ամբողջ ուշադրությունը տրամադրեք ձեր կողակցին:
16. Գովեստի խոսքեր ասեք: Դա լավագույն աջակցությունը կլինի: Գովեստը վստահություն է հաղորդում եւ նպաստում է ավելի բարձր նպատակների հասնելուն:
17. Զանգահարեք ձեր կողակցին: Օրվա ընթացքում զանգահարեք միմյանց՝ պարզապես «Ողջույն» կամ «Ես քեզ սիրում եմ» ասելու:
18. Միմյանց ձեռք բռնեք: Միասին զբոսնեք կամ հեռուստացույց դիտեք՝ ձեռք-ձեռք բռնած:
19. Փորձեք հրաշալի տեսք ունենալ: Հին, տեսքը կորցրած հագուստ չի հագեք, մի ղեկավարվեք «այդպես հարմար է» սկզբունքով:
20. Ներողություն խնդրեք: Դա նույնքան հաճախ արեք, որքան սեր եք խոստովանում կամ քնքշություն ցուցաբերում: Ամուսնությունը խաղ չէ, որտեղ հաշիվ պետք է պահեք: Եվ երբեմն կարեւոր էլ չէ, թե ով է ճիշտ:
21. Հարցրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի նա երջանիկ լինի: Կզարմանաք, թե այդ պարզ խոսքերը որքան կուրախացնեն ձեր կողակցին:
22. Միասին հիշեք ձեր սիրելի իրադարձությունների մասին: Ավելի շատ խոսեք այն մասին, թե որքան լավ են դրանք տեղի ունեցել:
23. Ամեն օր աղոթեք ձեր ամուսնու համար: Ոչ մի օր մի անցկացրեք՝ առանց ձեր ամուսնության, կողակցի եւ ընտանիքի համար աղոթքի:
24. Մայրամուտը միասին դիմավորեք: Կյանքի կողմից տրված ամեն ինչում գտեք հրաշալին եւ վայելեք այն:
25. Օրն ավարտեք գրկախառնությամբ: Որոշեք օրը սիրով ավարտել:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են