Չաման
Չամանն ուժեղ բույր ունի: Այն արեւելյան փլավի եւ թյուրքական ժողովուրդների մսային ուտեստների անբաժանելի մասն է: Չամանը մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում, որն օգնում է խուսափել մրսածությունից եւ հազից: Համեմունքը նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողության վրա եւ լավացնում է ախորժակը: Բացի բուժիչ հատկություններից՝ չամանն ուժեղ տաքացնող ազդեցություն է ունենում:
Կոճապղպեղ
Կոճապղպեղի չոր կամ մշակված արմատը հիրավի կարելի է հրաշք-արմատ անվանել, որն ինքնատիպ բույր եւ համ է տալիս ուտեստներին՝ միաժամանակ ազատելով մի շարք հիվանդություններից: Կոճապղպեղին այրող համ է տալիս գինգերոլ նյութը, որը նաեւ ուժեղացնում է ջերմության արտադրության պրոցեսը, ակտիվացնում նյութափոխանակությունը, խթանում արյան շրջանառությունը:
Դարչին
Դարչինը տարատեսակ վիտամիններ է պարունակում, տանիններ եւ եթերայուղեր, որոնք դարչինին տաք եւ քաղցր բույր են հաղորդում: Այն խթանում է արյան շրջանառությունը եւ լավացնում նյութափոխանակությունը հյուսվածքներում: Այս հատկության շնորհիվ դարչնի յուղը հաճախ են ավելացնում տաքացնող քսուքներին: Ավանդաբար դարչինն օգտագործում են նաեւ տաքացնող գլինտվեյն պատրաստելիս:
Հիլ
Հիլը կոճապղպեղի ընտանիքից է, եւ զարմանալի չէ, որ իր մերձավոր ցեղակցի նման, նաեւ բժշկական նպատակներով օգտագործվում: Հիլի սերմերը մինչեւ 8% եթերային յուղեր են պարունակում՝ բավական բարդ կազմով: Համեմունքը հենց դրանց համադրությանն է պարտական իր սուր եւ քաղցրավուն համի ու օրգանիզմը տաքացնող ազդեցության համար:
Մեխակ
Սովորաբար ուտեստներին եւ մարինադներին մեխակ են ավելացնում՝ այրող համն ուժեղացնելու համար: Բայց ձմռանը դա պետք է անել նաեւ այն պատճառով, որ չոր մեխակը հարուստ է B խմբի վիտամիններով, ասկորբինաթթվով, մակրո եւ միկրոտարրերով ու եթերայուղերով: Այս ամենի համադրությունը մեխակին մի շարք բուժիչ հատկություններ է հաղորդում, որոնք բարելավում են մարսողությունը, պաշտպանում մրսածությունից եւ սառը եղանակին տաքացնում մարմինը:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն