Գեղասահքի համաշխարհային լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն րոպեներ առաջ ժամանեց Երեւան: Այստեղ նոյեմբերի 27-ին հայտնի գեղասահորդը կմասնակցի Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին:
Պլյուշչենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները:
NEWS.am STYLE-ը եւս դիմավորեց լեգենդար գեղասահորդին` նվիրելով հայկական գինի Ճշտեցինք նաեւ նրա որպիսությունն ու Երեւանում կայանալիք շոուի մանրամասները. «Շատ լավ տրամադրություն ունեմ, իսկապես շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ եւ ելույթ եմ ունենալու ձեզ համար»,-պատասխանեց նա՝ հավելելով, որ ժամանակն այնքան արագ է սահել իր համար, որ չի էլ նկատել, որ արդեն մոտ մեկ տարի է անցել այստեղ կայացած իր նախորդ շոուից. «Ինչպես ասում էր իմ մարզիչը՝ մեր կյանքն անցնում է, իսկ մենք դա չենք նկատում։ Ասես, այտեղից մեկնած էլ չլինեի։
Այս շրջանում զբաղված էի նաեւ մարզչի աշխատանքով, նոր նախագծերով, ընտանիքով ու չնկատեցի, թե ինչպես անցավ ժամանակը։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի շատ անակնկալներ է սպասվում հայ հանդիսատեսին։ Այնպես որ՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս միջոցառմանը»։
Տեղեկացնենք, որ Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին բացի Պլյուշչենկոյից՝ կմասնակցեն նաեւ Ադելինա Մոդնիկովան, Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան, Էդգար Հակոբյանը եւ այլք:
Բացի համերգային եւ պարային շոուից՝ կկայանա նաեւ նորաձւության ցուցադրություն՝ հայտնի մոդելների եւ դիզայներների մասնակցությամբ։
Սյունե Առաքելյան
Պարույր Սինիավսկի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ