Իդեալական հարաբերությունների ժամանակ, իհարկե, դուք եւ ձեր զուգընկերը ֆիզիկապես եւ հուզական առումով համատեղելի եք։ Բայց ի՞նչ անել, եթե ձեր ինտիմ կյանքն այնքան էլ տպավորիչ չէ, իսկ մյուս բոլոր առումներով ամեն բան ուղղակի հիանալի է։ Հնարավոր է արդյոք ֆիզիկական բացը լրացնել հուզականով։ Եվ որքանով սեքսը դրանից կարող է ավելի լավը դառնալ։
Սեքսոլոգ Վանեսա Մարինի խոսքով՝ ամեն բան կախված է ձեր ցանկությունից եւ խնդրի վրա աշխատելու պատրաստակամությունից։ Եթե դուք երկուսդ էլ ուզում եք ու պատրաստ եք, սովորաբար կարելի է ամեն բան լուծել։ Իսկ եթե ձեզնից ինչ–որ մեկը պատրաստ չէ, ապա, հավանաբար, ձեր հարաբերությունների խնդիրը միայն սեքսը չէ։
Ընտանեկան թերապեւտ Մարիսա Նելսոնի խոսքով՝ իր այցելուների մոտ հարաբերություններում բարելավումներ են նկատվում, եթե նրանք երկուսն էլ անկեղծ խոսում են իրենց սեռական խնդիրների մասին եւ միասին աշխատում են դրանց վրա։ Նրանցից ոմանք ուղղակի փորձում են խուսափել այդ թեմայից, որպեսզի չվիրավորեն զուգընկերոջ զգացմունքները, եւ ի վերջո նրանք դադարում են սեքսով զբաղվել։ Բայց դա խնդրի լուծում չէ։
Խնդիրն այն է, որ սեռական անբավարարվածության պատճառը հաճախ ավելի մեծ խնդիրների մեջ է, օրինակ, զուգընկերոջից հեռանալը, ֆիզիկական բարդույթները, սթրեսը, հուզվելը, թե ինչպես կլինի սեքսը։ Որպեսզի իրական պատճառը պարզվի, պետք է խոսել այդ մասին։
Խոսեք այն մասին, թե ինչ եք դուք ուզում ձեր ինտիմ կյանքից, ինչն է ձեզ գրգռում, իսկ ինչը՝ ոչ, ինչպես եք դուք ուզում սկսել սեքսը, եւ ինչպես եք աշխատում այդ ուղղությամբ։
Կարեւոր է նաեւ դիմացինին հարցնել. «Եթե ես քեզ վստահեցնեմ, որ դու կարող ես ինձ վստահել, ինչ 3 կարեւոր բան կասես դու մեր սեռական կյանքի մասին»։
Փորձագետները խորհուրդ են տալիս մեկ ամիս տրամադրել ձեր սեռական հարաբերությունները կառուցելու եւ ինչ–որ նոր բան փորձելու վրա։ Հիշեք, որ այստեղ կանոններ չկան։ Բուն սեռական ակտը չպետք է գլխավորը լինի, ոչ էլ ոչ միշտ պարտադիր օրգազմը։
Փորձեք այն, ինչից նախկինում վախենում էինք, եւ ձեր սեռական կյանքը կարող է շատ ավելի լայն հնարավորություններ բացել, քան կարող էիք պատկերացնել։
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին