1. Ինչի՞ համար է դա ձեզ պետք
Սկզբի համար ավելի լավ կլինի հասկանաք, թե ինչի համար եք դուք պլանավորում դիետան։ Հաճախ այնպես է լինում, որ դա ուղղակի նորաձեւ է կամ դիետա եք պահում ընկերուհուն սատարելու համար։ Դրա համար խորհուրդ է տրվում թղթի վրա գրել նպատակները, որոնց դուք պլանավորում եք հասնել դիետայի ավարտին։ Վիզուալ պատկերացրեք դրա արդյունքը։ Այդ նախապատրաստությունը հզոր խթան է, որը կօգնի հեշտությամբ ցանկացած դիետա ավարտին հասցնել։
2. Փոքր չափաբաժիններ
Օրգանիզմը դիետային նախապատրաստելու համար պետք է նախապես փոքրացնել ստամոքսի ծավալը։ Ձեր չափաբաժինը կրճատեք, իսկ սննդի ընդունումը դարձրեք հաճախակի՝ ամեն 3 ժամը մեկ։ Որոշ ժամանակ անց դուք կսկսեք կշտանալ փոքր չափաբաժիններով, ինչը դրական ազդեցություն կունենա դիետայի վրա։
3. Ջրի բալանսը
Մարդկային ուղեղը միշտ չէ ճիշտ մեկնաբանում ջրի պահանջի մասին օրգանիզմի ազդակները՝ դրանք ընկալելով որպես քաղցի նշաններ։ Սովորեք խմել օրական ձեր ջրի չափաբաժինը, որը հավասար է ձեր քաշի ամեն կգ–ի համար 30 մլ։ Այդ ժամանակ քաղցի զգացողությունը դուք ճիշտ կմեկնաբանեք դիետա պահելիս։ Բայց մի՛ մոռացեք, որ դա պիտի լինի հասարակ ջուր, ոչ թե հյութ, թեյ, սուրճ, սուպ կամ գազավորված ըմպելիք։
4. Քուն
Այն, որ լիարժեք քունը առողջության գրավականն է, բոլորին է հայտնի։ Այդ պատճառով կարգավորեք ձեր քունը նախքան դիետան, որպեսզի ձեր ինքնազգացողությունը չվատանա դրա ընթացքում։ Ժամանակից շուտ պառկեք քնելու (իդեալականը 22։00-23։00)։ Քունը 7-8 ժամից քիչ չպետք է լինի։ Շատ մի՛ կերեք քնելուց առաջ, քնեք փոքր բարձի եւ կոշտ ներքնակի վրա։ Սենյակում ջերմաստիճանը պետք է 18-19 աստիճան լինի։
5. Վիտամիններ
Օրգանիզմը առաջիկա դիետային նախապատրաստելու համար խորհուրդ է տրվում 2 շաբաթ առաջ սկսել օմեգա 3 ճարպաթթուներ խմել եւ ընդունել լիարժեք վիտամինային կոմպլեքս։ Ընդ որում, վիտամինները ցանկալի է պահպանել նաեւ դիետայի ժամանակ։
6. Մաքրում
Դիետայից մեկ օր առաջ ցանկալի է մաքրել աղիները ձեզ հարմար միջոցով։ Դա կարող է լինել աղիների հիդրոթերապիա կամ երիցուկով հոգնա։ Դուք կարող եք օգտագործել լուծողականներ՝ անգլիական աղ կամ գերչակի յուղ։ Դրանցից յուրաքանչյուրը կօգնի ավելի հեշտ սկսել դիետան։
7. Թեթեւ ընթրիք
Դիետայի նախօրեին խորհուրդ է տրվում հնարավորինս վաղ ընթրել, շատ չուտել։ Այդ դեպքում հաջորդ առավոտյան դուք կարթնանանք թեթեւությամբ եւ արժանապատիվ կդիմավորեք դիետայի առաջին օրը։ Իսկ եթե նախօրեին շատակերությամբ զբաղվեք, հաջորդ առավոտյան լայնացած աղիները ստիպելու են քաղց զգալ, ինչը դժվար թե նպաստի նոր կենսակերպ սկսելուն։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ