Մեզանից յուրաքանչյուրն անձնական կարծիքի իրավունք ունի։ Քանի որ բոլոր մարդիկ տարբեր են, կարծիքներն էլ տարբեր են։ Երեխայի կարծիքը կարող է սխալ լինել կենսական փորձի պակասից, նրա ցանկությունը կարող է անպատեհ լինել, բայց նրա կարծիքի հետ հաշվի չնստել չի կարելի։ Անտեսելով երեխայի կարծիքը՝ ծնողները բաց են թողնում ընտանիքում փոխըմբռնման եւ համագործակցության մթնոլորտ ստեղծելու հնարավորությունը։ Արժի՞ արդյոք զարմանալ դեռահասի ըմբոստ տրամադրությունից, մեծահասակների ջգրու գործելու ցանկությունից։
Մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անի եւ ինչպես անի։ Եթե աշխատավայրում ձեզ նեղացրել են, եւ դուք վրդովվել եք՝ ավելորդ բաներ ասելով, իսկ երեկոյան բարկությունը մտերիմների վրա եք թափում, դուք իրավունք ունեք ձեզ արդարացնել, պաշտպանել։
Ինչու համանման իրավիճակում դուք չեք ընդունում ձեր երեխայի այդ նույն իրավունքը։ Ինչու՞ եք կշտամբում նրան։ Եթե դուք ճիշտ չեք, երբ սկանդալ եք սարքում, ճիշտ չէ նաեւ նա, երբ կռիվ է սարքում։ Դուք պետք է պատասխանատու լինեք միայն ձեր չզսպվածության համար։ Ինչու՞ թունավորել ընտանիքի մթնոլորտը։ Ձեզնից ամեն մեկը սխալվելու իրավունք ունի։
Հակառակ դեպքում դուք կարող եք դրան ի պատասխան ստանալ սուտ՝ որպես պաշտպանիչ արձագանք։ Գրեթե ամեն ընտանիքում լինում է «առաջին բաժակի» կամ «առաջին ծխախոտի» կռիվը։ Եվ միշտ չէ, որ երեխան կարողանում է թաքցնել դրա տհաճ հետեւանքները։ Կարելի է ողբերգություն սարքել դրանից կարելի է ձեր փորձը փոխանակել նրա հետ, հիշել սեփական զգացողությունները եւ համանման իրավիճակները։
Եթե ինչ–որ մեկն ուզում է մեղքի զգացողություն ունենալ վատ արարքի համար, ապա խոսքը սեփական խղճի հետ ձեր հարաբերությունների մասին է։ Բայց եթե մեղքի զգացումը ձեզ մոտ ձեւավորում է հասարակական կարծիքը, եթե ձեր արարքը դուր չի գալիս գործընկերներին, հարեւաններին, դուք իրավունք ունեք որոշել թե դրան ուշադրություն դարձնել, թե ոչ։
Բայց կարելի է ապրել նաեւ առանց խղճի խայթի։ Եթե ծնողներն ու երեխան հոգեպես մտերիմ են, նրանք միշտ կհասկանան միմյանց եւ չեն դատապարտի։ Երեքով շատ ավելի հեշտ է ցանկացած իրավիճակում։ Իսկ երբ ծնողներին առաջին հերթին մտահոգում է, թե ինչ կասեն մարդիկ, նրանք երեխայի հետ բարիկադի տարբեր կողմերում են հայտնվում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին