VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Դիետա՝ զբաղված մարդկանց համար

17:07, 13 փետրվարի
«Շատերն արդարացնում են իրենց գիրությունը զբաղվածությամբ և դիետիկ ուտեստներ պատրաստելու ժամանակ չունենալով»,- գրում է Dieta.ru-ն։
Սակայն գոյություն ունի նաեւ դիետա զբաղված մարդկանց համար։ Ըստ էության, դիետան քաշ կորցնելու միջոց է հենց ամենազբաղված մարդկանց համար։ Չէ՞ որ գործունեության ակտիվ տեսակներն ավելի շատ ժամանակ են պահանջում, քան սննդային սահմանափակումները։
Որպես կանոն՝ զբաղված մարդիկ քաշ են հավաքում հետևյալ պատճառներով․
ա) ժամանակ չունենալով երկար ծամել ցածր կալորեականությամբ աղցաններն ու մրգերը՝ նրանք նախընտրում են արագ ուտել ճարպոտ և հագեցնող մթերքներ։
բ) զբաղված մարդիկ հաճախ սթրես են տանում, իսկ հոգեբանական եւ հուզական ծանրաբեռնվածությունից ազատվելու ամենաարագ միջոցը խոհանոցն է։
գ) նրանք հաճախ են մեկնում գործուղումների, ներկա գտնվում տարատեսակ ընդունելությունների եւ ռեստորաններում լուծում գործնական հարցերը, ինչն էլ իր հետևանքն է թողնում օրգանիզմի վրա։
դ) Հաճախ օրական 12-16 ժամ նստած անցկացնելով՝ զբաղված մարդիկ շատ ցածր կալորեականության կարիք են զգում, ուստի քաշ են հավաքում նույնիսկ շատ քիչ սնվելիս։
Ուստի զբաղված մարդիկ պետք է հաշվարկեն իրենց սննդակարգի կալորեականությունը, հնարավորինս բացառեն ճարպոտ, ալյուրոտ և քաղցր ուտեստները։ Սննդակարգում պետք է ներառել հնարավորինս շատ բանջարեղեն ու մրգեր, պետք է աշխատել նաեւ բացառել բարձր կալորեականությամբ ըմպելիքները։
Այս կանոնները գործնականում կիրառելու համար վերցրեք թուղթ ու գրիչ եւ 10-15 րոպե տրամադրեք դիետայի պլան կազմելուն։ Հնարավոր է՝ ձեզ համար լավագույն լուծումը համացանցային խանութներն են, առավել ևս, որ դրանցից ոմանք դիետիկ ուտեստների առաքում են առաջարկում։ Դուք կարող եք նաեւ շաբաթական 1-2 անգամ այցելել սուպերմարկետ՝ գնելով այն ամենն, ինչ անհրաժեշտ է կամ կարող եք խնդրել ձեր հարազատներից մեկին դա անել ձեր փոխարեն, եւ, ինչու ոչ, կարող եք նաեւ պատվիրել այս կամ այն սուպերմարկետից։
Իսկ ցածր կալորեականությամբ համեղ մթերքները շատ են՝ օրինակ լվացված և կտրատված բանջարեղեն, սառեցված ցածր կալորեականությամբ ուտեստներ, պատրաստի ապուրներ, ձու, պահածոյացված ձուկ և այլն։ Պատվիրեք ցածր կալորեականությամբ կաթնային աղանդեր ու մրգեր։
Ավելորդ քաշ չհավաքելու համար ռեստորանում կարելի է պատվիրել ձկնային ուտեստ՝ բանջարեղենի գարնիրով։ Կարելի է նաեւ պատվիրել մսե ուտեստ։ Մի պատվիրեք հաց եւ աղանդեր։
Աշխատեք հնարավորինս ձեռնպահ մնալ ալկոհոլից, սակայն ամեն դեպքում, եթե կորոշեք խմել, ապա բարձր կալորեականությունը կարելի է կրճատել՝ ըմպելիքին խառնելով ցածր կալորեականությամբ գազավորված ըմպելիք կամ լոլիկի հյութ։
 
Աղբյուրը՝ Dieta.ru

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search