«Հաջողակ եմ, եթե կատարյալ եմ»
Մարդն իր բնույթով կատարյալ չէ, բայց հակված է ձգտելու կատարելության: Համաձայնեք, որ դա նույն բանը չէ: Ոչ ոք չի կարող իդեալական լինել, եւ դա նորմալ է: Իսկ դրա պատճառով դժգոհ լինելն արդեն սխալ է: Համոզմունքը, թե միայն կատարելության հասնելով է հնարավոր հասնել հաջողության, ծուղակ է:
Եկեք ազատվենք անբավարարության զգացողությունից. ինքնակատարելագործումը գործընթաց է, հաջողությունը՝ արդյունք: Պետք չէ գանգատվել նրանից, թե ինչ-որ բանի դեռ չենք հասել, ավելի լավ է սովորել ուրախանալ այն փոքր բաներով, որ արվել են այդ ճանպարհին: Մենք լիարժեք իրավունք ունենք վայելել լավագույնը դառնալու մեր ձգտումը:
«Իմ ճակատագիրը որոշված է»
Համաձայնեք, հիմարություն է ենթադրել, թե մեր հաջողությունը կանխորոշված է եւ սպասում է մեզ միշտ եւ ցանկացած հանգամանքում: Ոչ պակաս հիմարություն է ենթադրել, թե անհաջողությունն է կանխորոշված. «միեւնույն է, ոչինչ էլ չի ստացվի, որքան էլ որ ջանաս»: Թե մեկը, թե մյուսը վնասակար են կյանքի համար: Մենք ենք ամեն րոպե կերտում մեր ճակատագիրը: Կյանքը ոչ միշտ է լավագույն խաղաքարտերը մեզ առաջարկում, բայց դա առիթ չէ հուսահատվելու եւ թեւաթափ լինելու: Սեւ փուլին անպայման հաջորդելու է սպիտակը, եւ հավատալով դրան, մենք մեզ փրկում ենք ֆատալիզմից ու ձախողակ լինելուց:
«Միշտ» եւ «երբեք»
Համաձայնեք, միամիտ է կարծել, թե կյանքում ինչ-որ բան կարող է մշտապես լինել կամ կարող է ընդհանրապես չլինել: Ուստի բավական անհեթեթ է լսել, թե «ես միշտ այդպես եմ անում» կամ «ես երբեք այդպես չեմ վարվում»: Դա առնվազն տարօրինակ է. մենք ցանկացած պահի կարող ենք անել այն, ինչ երբեք չենք արել եւ հակառակը: Հարցը ռացիոնալության եւ ողջամտության մեջ է: Կարեւոր է հիշել, որ սեփական վարքագիծը նման շրջանակների մեջ դնելը ինքն իրեն խղճալու դրսեւորումներից է: Մեր ներսի անհաջողակն է մեզ ստիպում մտածել, որ մենք սեփական կյանքը կառավարելու իշխանություն չունենք: Ավելի լավ է անտեսել նման անհեթեթ ինքնասահմանափակումները:
«Առանց գովասանքի հաջողություն չկա»
Ինչ էլ որ շրջապատը մեր մասին մտածի, ինչպես էլ որ գնահատեն կամ չգնահատեն մեր արածը, վստահ կարելի է լինել միայն մի բանում՝ մենք հաստատ այնպիսին չենք, ինչպես նրանք մեզ ընկալում են: Բայց դա նրանց խնդիրն է: Անկասկած, երբեմն բավականին դժվար է անտեսել շրջապատի կարծիքը, բայց մենք լիարժեք իրավունք ունենք դրան ուշադրություն չդարձնելու: Ինքնահարգանքը բացառապես ներքին աշխատանք է:
«Ինչպես եղել է, այնպես էլ կլինի»
Անցյալի ձախողումները հաճախ ստիպում են չհավատալ ապագայի հաջողություններին: «Արդյո՞ք նույնը չի կրկնվի ինչպես նախորդ անգամ», «Դա մենք արդեն անցել ենք, ոչ մի լավ բան չի լինի»,- տանջում է ներքին անհաջողակը: Իհարկե, անհաջողությունները կարող են խաթարել մեր նկատմամբ հավատը, բայց ավելի լավ է դրան մեկ ուրիշ կողմից նայել. ամեն դեպքում մենք ստացել ենք անգնահատելի փորձ, եւ բացասական արդյունքը նույնպես արդյունք է: Անհաջողությունն ընդամենը ոչ ճիշտ հաշվարկված ռիսկերի, ոչ բավարար գիտելիքների, ավելորդ շտապողականության հետեւանք է, ոչ ավելին:
Հաջողությունը սեփական վարքագծի կարծրատիպերը հաղթահարելու, նորը յուրացնելու, անսովոր բաներ անելու եւ սեփական նպատակի ուղղությամբ առաջ շարժվելու մեր ունակությունն է:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին