1. Գերազանց կատարեք աշխատանքը
Այս խորհրդին քչերն են հետեւում։ Ճգնաժամն ընկերությանը ստիպում է տնտեսել ամեն ինչի վրա եւ օպտիմիզացման դանակի տակ են հայտնվում նախեւառաջ գումարային ավելցուկները, դրամական խրախուսումներն ու այլ հաճելի բոնուսներ։ Բացի այդ, աշխատանքից հեռացված կամ կրճատված աշխատակիցների պարտականությունները մեքենայաբար անցնում են մյուսներին։
Եթե հաստատ որոշել եք չկորցնել ձեր աշխատանքը, ապա պետք է անցնեք այդ բարդ, ճգնաժամային շրջանը։ Համենայն դեպս՝ կայուն ֆինանսական եկամուտ ունեք, իսկ դա արդեն շատ բանի մասին է խոսում։
Պարտականությունների ցուցակն ընդլայնելիս յուրացրեք թայմ–մենեջմենթի արվեստը եւ ճիշտ կարգով կատարեք տրված հանձնարարությունները՝ ըստ կարեւորության աստիճանի։ Եթե ձեզ ենթակա աշխատակիցներ կան՝ վերաբաշխեք աշխատանքը՝ նրանց հանձնելով շատ ժամանակ խլող գործերը։
Իսկ եթե տեսնում եք, որ հանձնարարություններն ավելի ու ավելի են շատանում, իսկ դուք պարզապես ապրում եք աշխատանքով, խոսեք այդ մասին ղեկավարի հետ։
2. Միշտ սովորեք
Մրցունակությունը ենթադրում է պրոֆեսիոնալ գիտելիքների մշտապես ավելացում ու թարմացում։ Հիշեք, թե որքան վաղուց եք դուք անցել որակավորման դասընթացներ կամ մասնագիտական վերապատրաստում՝ հմտությունները «պահպանելու համար», միջազգային քննություններ հանձնել կամ արտասահմանյան գործընկերների հետ փորձով փոխանակվել։ Արդյո՞ք օտար լեզու գիտեք։
Անդադար կրթվելը ձեզ թույլ կտա հետեւել փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ձեր պրոֆեսիոնալ ոլորտում եւ ընկերության համար անփոխարինելի աշխատակից դառնալ։
3. Նոր գաղափարներ առաջ քաշեք
Այժմ՝ ինչպես երբեք, ընկերություններին անհրաժեշտ են նոր, թարմ գաղափարներ՝ շուկան նվաճելու, նոր հաճախորդներ ներգրավելու,ծախսերը նվազեցնելու, առավել մրցունակ արտադրանք մշակելու համար։ Մտածեք, թե ինչ եւ նոր օգտակար բան կարող եք առաջարկել ձեր ընկերությանը։
Պատրաստ եղեք այն բանին, որ գաղափարները կարող են դուր գալ եւ ձեզ կխնդրեն կյանքի կոչել դրանք։ Ուստի, նախապես մտածեք նաեւ իրացման համակարգի, տնտեսական ծախսերի ու ձեր առաջարկների ռեսուրսային ապահովման մասին։
Մի վախեցեք առաջարկել ինքներդ ձեզ անելու այն աշխատանքը, որը կարող եք որակյալ անել։
4. Փոխեք վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ
Կարիք չկա դեպրեսիայի մեջ ընկնել աշխատանքում անկայուն իրադրության պատճառով։ Մտածեք՝ հնարավոր է պետք է զարգացման նոր մարտավարություն մշակել եւ շարժվել դեպի նպատակը։ Եթե ձեզ կես դրույքով աշխատանքի են տեղափոխել, օգտագործեք այդ հնարավորությունը նոր աշխատաքն փնտրելու կամ հոբբին եկամտաբեր բիզնեսի վերածելու համար։
Բացասական փոփոխությունները ձեր կյանքում նոր բանի սկիզբ կարող են դառնալ։ Հանգստյան օրերին մի լավ հանգստացեք։ Ձեր աշխատանքը որակյալ կատարեք եւ մի տանջեք ձեզ աշխատանքից հեռացվելու հնարավորության մասին մտքերով։ Սակայն պատրաստ եղեք ամեն ինչի։
5. Պահեք ձեր իմիջը
Իմիջը մեր ամբողջականությունն է՝ կազմված արտաքին տեսքից ու տպավորություններից, որը մենք գործում ենք շրջապատի վրա։ Հագնվեք գործնական ոճով, կոկիկ եղեք,մաքուր պահեք կոշիկները։ Մի չարաշահեք օծանելիքն ու բիժուտերիան, հիշեք սանրվածքի ու բերանի խոռոչի հիգիենայի մասին։ Գոնե երբեմն ժպտացեք։ Ուշադրություն մի դարձրեք բամբասանքներին, քննադատություններին եւ կյանքից միշտ դժգոհ գործընկերներին։ Ինքնավստահ պրոֆեսիոնալի կերպար ստեղծեք, որի հետ հաճելի է շփվելը։
6. Շփման մեջ ճկունություն ցուցաբերեք
Շատ կարեւոր է կարողանալ տիրապետել ինքներդ ձեզ, երբ ընկերությունը գտնվում է ծանր վիճակում եւ գործընկերները լի են վատատեսությամբ։ Աշխատեք համբերատար լինել։ Ուշադրություն մի դարձրեք շրջապատողների նյարդային պոռթկումներին եւ մի տրվեք սադրիչ նկատողություններին։
Ձեզ արժանապատիվ պահեք եւ հարգանք ցուցաբերեք գործընկերների նկատմամբ։ Պատասխանեք հանգիստ, ավելի շատ լսեք, մի ընդհատեք զրուցակցին։
Հիշե՛ք, դուք անհատականություն եք եւ փորձառու մասնագետ, ով հարգում է ինքն իրեն եւ նորմալ վերաբերմունքի է արժանի։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով