Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Օսկարի» գլխավոր ֆավորիտները՝ NEWS.am STYLE-ի Անդրադարձը

18:05, 25 փետրվարի

Եզրափակելով «Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերի մեր անդրադարձերի շարքը՝ եկեք հասկանանք, թե ովքեր են գլխավոր նոմիանացիաների ֆավորիտները: Իմ կարծիքով «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում հաղթելու մեծ շանսեր ունեն «Լուսնի լույսը», «Թաքնված ֆիգուրներ» և «Լա Լա Լենդ» կինոնկարները:

Այս ֆիլմերիը լավ արձագանքներ են ստացել թե՛ կինոքննադատների և թե՛ կինոսերների կողմից և արդեն հասցրել են արժանանալ հեղինակավոր մի քանի մրցանակների:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հիմնական մրցակցությունը ընթանում է Մերիլ Սթրիփի («Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինս») և Իզաբել Յուպերի («Նա») միջև:

Այս դեպքում շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչն ավելի կգրավի ժյուրիին՝ Սթրիփի խարակտերային, էքսպրեսիվ խաղը, թե Յուպերի հերոսուհու հոգեբանական շերտերով հագեցած և էմոցիաների զսպվածությամբ առանձնացող դերակատարումը:

«Լավագույն դերասան» մրցանակի հավակնորդներ Քեյսի Աֆլեկը («Մանչեսթեր ծովափին»), Դենզել Վաշինգտոնը («Պարիսպներ») և Ռայան Գոսլինգը («Լա Լա Լենդ») ունեն բաղձալի արձանիկը ստանալու առավելագույն շանսերը:

Ըստ իս, դերասանական խաղի հզորության, խորության առումով, անշուշտ, Դենզել Վաշինգտոնը գերազանցում է մյուս երկուսին, բայց «Լա Լա Լենդամանիայի» այս ալիքի վրա Գոսլինգը, ամենայն հավանականությամբ, կստանա իր առաջին «Օսկարը»:

«Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգերում ինձ թվում է առաջատար են Լուկաս Հեջիսը («Մանչեսթեր ծովափին») և Վիոլա Դեվիսը («Պարիսպներ»):

«Լավագույն ռեժիսորին» որոշելը բավականին դժվար է, քանի որ բոլոր հավակնորդ ֆիլմերը ժանրային տարբեր կատեգորիաներում են և այստեղ արդեն որոշիչ դեր կխաղան այս տարվա կինո տենդեցները, ինչպես նաև՝ փիարը:

Կցանկանայի, որ «Լավագույն օրիգինալ սցենար» մրցանակին արժանանային Յորգոս Լանտիմոսը և Էֆտիմիս Ֆիլիպոուն «Լոբսթեր» ֆիլմի համար գրված իրենց օրիգինալ սցենարի համար: Ինձ համար առհասարակ տարօրինակ էր, որ նման ուժեղ ֆիլմը նոմինացված չէր մի քանի անվանակարգերում: Չնայած զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ ֆիլմը թեև հագեցած է սարկաստիկ հումորով և իրապես ունի յուրահատուկ ստեղծագործական մտահղացում, բայց նախատեսված չէ լայն շրջանակի համար, որի պատճառով էլ այն կարող է շատերին թվալ ծանր, չափազանցված:

Բայց եկեք վերադառնանք նոմինացիաներին, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում իմ ֆավորիտներն են Բարրի Ջենկինսը, Տարելլ Էլվին ՄակԿռեյնը («Լուսնի լույսը) և Օգասթ Ուիլսոնը («Պարիսպներ»): Ինչպես արդեն նշվել էր նախորդ անդրադարձներում, այս երկու ֆիլմերը առանձնանում են իրենց վառ արտահայտված գրական հիմքով, բայց երկու դեպքերում էլ սցենարիստներին հաջողվել է «թարգմանել» կինոյի լեզվին գրական ստեղծագործությունների տրամադրությունն ու մթնոլորտը: Այնպես որ հավերժական հարցը, թե որն է ավելի լավը՝ գիրքը, թե ֆիլմը այս դեպքում դուրս է մնում:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար-2017» 89-րդ մրցանակաբաշխության արարողությոնը կկայանա կիրակի լույս երկուշաբթի օրը՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

Բաց չթողնե՛ք կինոաշխարհի տարվա կարևորագույն իրադարձությունը և երկրպագե՛ք ձեր ֆավորիտներին:  

Գայանե Բաբայան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել