1. Սեր-սովորություն
Դուք երկար ժամանակ միասին եք եւ ձեր երկրորդ կեսին հասկանում եք կես խոսքից: Եթե անգամ դուք նստած եք լռության մեջ կամ հեռուստացույց եք դիտում, դուք գիտակցում եք, որ ձեզ պարզապես հաճելի է գտնվել սիրելի մարդու կողքին: Բայց լինում է նաեւ, որ սիրո ալիքին փոխարինում է ձանձրույթն, ու դուք ձեր հարաբերություններում նորություն եք ուզում: Եթե դուք անսպասելի որոշում եք փոխել ձեր ատաքին տեսքն ու ոճը եւ պատրաստվում եք սկսել ձեր սանրվածքից ու զգեստապահարանից, ապա մի շտապեք, քանի որ ձեր սիրելին կարող է միանգամից չընկալել ձեր կերպարը: Նա անգամ կարող է վախենալ, նրան կարող է տանջել կասկածը, թե ինչն է ձեր՝ նման կտրուկ փոփոխությունների պատճառը:
Նման իրավիճակում խորհուրդը հետեւյալն է. բազմազանություն մտցրեք ձեր ընտանեկան առօրյայում: Շուն, նոր հոբբի ունեցեք, ձեր սիրելիի հետ ավելի հաճախ քննարկեք ձեր գործերն ու պլանները: Եւ դրանք լավ են այն առումով, որ ձեր սիրած մարդու համար դուք բազմակողմանի կբացահայտվեք, եւ նա ձեզ նորովի կտեսնի:
2. Սեր-ընկերություն
Դուք ամեն ինչով բաց եք ձեր ընտրյալի համար, կարող եք վստահել ցանկացած գաղտնիք: Նա հասկանում եւ լսում է ձեզ, չի դատապարտում, այլ գործնական խորհուրդ է տալիս, թեկուզ եւ՝ քննադատություն պարունակող, բայց դուք գիտեք, որ նա ամբողջությամբ՝ հոգով, մտքով ու մարմնով ձեզ հետ է: Այդպիսի հարաբերությունները կարող են երկար գոյություն ունենալ, եթե, իհարկե, սեքսը չդառնա գլխավորը: Քանի որ ընկերների համար, մեծ հաշվով, առաջնայինը ոչ թե սեքսն է, այլ հոգեհարազատությունը: Անկեղծորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ով է ձեզ համար նա, եւ ինչի համար է ձեզ պետք: Դուք շարունակական հարաբերություննե՞ր եք ցանկանում, թե՞ փակում եք վերքերը: Հնարավոր է՝ ինքներդ ձեզ հետ քննարկելով, հասկանաք, որ ձեր առջեւ ոչ թե սիրեկան է, այլ պարզապես ընկեր: Կամ հակառակը, հասկանաք, որ դուք փոխադարձ զգացմունքներ ունեք եւ թաքցնում եք դա:
3. Սեր-շահ
Այս դեպքում ողջամտությունն է աշխատում. նրա հայրը հայտնի մարդ է, մայրը՝ մեծ ընկերություն է ղեկավարում: Ձեզ միասին հաճելի է, նա գեղեցիկ է եւ հարուստ, անգամ կարել է պնդել՝ իդեալական, ուրիշ ի՞նչ է հարկավոր: Ունենալով եսասիրական նպատակներ՝ չպետք է մոռանալ, որ դուք պետք է որոշակի արժեք ներկայացնեք նրա համար: Անպես որ, եթե ուզում եք պահպանել արեւի տակ ձեր տեղը՝ միշտ պետք է զգոն լինեք: Մի մոռացեք հետեւել ձեր արտաքինին եւ խանդի տեղիք մի տվեք: Նա մտածելու է՝ արդյոք իմաստ ունի կյանքի մնացած մասն անցկացնել ձեզ հետ: Մի քանի զբաղմունք գտեք ձեզ համար, որպեսզի չկարծի, թե կախվել եք նրա վզից: Հետաքրքրվեք նրա գործերով, շփվեք նրա գործընկերների կանանց հետ:
4. Սեր-գործընկերություն
Գործընկերային հարաբերություններում հիմնական դերը խաղում է հավասարությունը: Նրանք հաղթում կամ պարտվում են միասին եւ հավասար կիսում են ուրախությունն ու տխրությունը: Գործընկերությունը բացառում է մոմերով ընթրիքները, անակնկալները: Դրանք կառուցվում են նպատկների, ծրագրերի հիման վրա: Նման հարաբերությունների համար կարեւոր են հարգանքն ու կողմերի փոխվստահությունը: Մի մոռացեք սակայն, որ ձեր առջեւ ոչ միայն գործընկեր է, այլեւ՝սիրած մարդ:
5. Սեր-մրցակցություն
Խառնվածքի եւ շահերի հաջող համապատասխանության պարագայում կարելի է սարեր շուռ տալ: Հատկապես՝ տարբեր մասնագիտությունների դեպքում: Նա տաղանդավոր ծրագրավորող է, դուք՝ նորաձեւության հաջողակ դիզայներ:
Սկզբում նման հարաբերությունները երկուսի մոտ էլ նպաստում են մասնագիտական աճին: Բայց եթե ինչ-որ մեկի մոտ պարտության փուլ լինի, այդ հարաբերությունները կարող են ճաք տալ: Սովորաբար դա լինում է երեխայի ծնվելուց հետո, երբ կինը հեռանում է ակտիվ կյանքից: Կամ եթե տղամարդն է կորցնում աշխատանքը՝ իմանալով, որ կնոջ հաշվին պետք է ապրի: Հենց սկզբից սիրելի մարդու հետ հարաբերություններին վերաբերվեք առանց մրցակցության:
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել