«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տղամարդիկ անկեղծորեն խոստովանել են, թե ինչն է իրենց ստիպում չդավաճանել կանանց

22:03, 15 օգոստոսի

1. Դաստիարակությունը
«Ես այդպես եմ դաստիարակվել։ Իմ հայրն ընտանեկան հարցերով փաստաբան էր, մանուկ հասակում ես հաճախ էի լինում նրա գրասենյակում եւ լսում, թե ինչպես է դավաճանությունն ընտանիքներ քանդում։ 12 տարեկանում ես երդվեցի, որ ինքս երբեք այդպես չեմ վարվի եւ երբեք չեմ վարվել»։

2. Երբ կինը նրան սիրում է այնպիսին, ինչպիսին կա
«Հարցը միայն սեքսը չէ։ Իհարկե, լավ սեքսն օգնում է։ Բայց գլխավորը, որ կինն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ։ Տղամարդկանց դուր չի գտալիս, երբ իրենց փորձում են փոխել»։

3. Դավաճանելը թանկ արժե
«Անկեղծ ասած, ավելի էժան է միայն կնոջդ ապահովելը, քան նրան կորցնելն ու ուրիշին փնտրելը»։

4. Չափից շատ ապրումները սեքսուալ չեն 
«Ամեն անգամ, երբ սկսում եմ երեւակայել անծանոթուհու հետ կրքոտ սեքսի մասին, ապրումներից ձեռքերս սկսում են քրտնել։ Եվ դա միայն բռնվելու վախը չէ։ Չէ՞ որ դա նշանակում է, որ ես ստիպված եմ խաբել, հիշել իմ սուտը, նոր մարդու հետ սեռական հարաբերություններ սկսել, սովորել ու հարմարվել։ Եվ, իհարկե, պատկերացնեմ ընտանիքիս, ընկերներիս եւ կնոջս արձագանքը, եթե այդ մասին հայտնի դառնա։ Եվ որքան էլ լավը լինի սեքսը, այն չի փոխհատուցում այդ բոլոր ապրումները, որոնք ամենեւին էլ սեքսուալ չեն»։

5. Հետեւանքները գործընթացից վատն են
«Իհարկե, շատ հաճելի է զգալ քո նկատմամբ այլ կնոջ ուշադրությունը, ցանկությունը, որեւիցե մի կենդանական կիրք։ Բայց հետո միեւնույն երեք հետեւանքներն են սպասվում՝ ձեզ կբռնեն, ձեզ կտանջի մեղքի զգացումը եւ, ոչինչ, դատարկություն։ Ես չէի ցանկանա գիտակցել, որ ես ընդհանրապես խիղճ չունեմ իմ հարաբերությունների եւ իմ կնոջ նկատմամբ»։

6.Ավելի լավ է կնոջդ ուշադրություն դարձնես եւ նրա հետ հարաբերություններդ բարելավես
«Իրականում դժվար է չէ 5 րոպե ծախսել կնոջդ ուշադրություն դարձնելու համար, որպեսզի նրան գրկես, մերսես պարանոցը, երբ նա խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում, բացես գինու շիշն ու նրա հետ ժամանակ անցկացնես։ Հուզական մտերմությանը չի կարելի դավաճանել»։

7. Այլեւս ոչ ոքի չեմ ցանկանում
«Երբ հարաբերությունների մեջ եմ, իմ ժամանակն ու էներգիան ծախսում եմ միայն տվյալ մարդու վրա, եւ ինձ այլեւս ոչ ոք չի հետաքրքրում»։

8. Գնահատել այն, ինչ ունես
«Մեկ այլ կնոջ հետ սեքսից բավարարումը ժամանակավոր է։ Եթե երեխաներ ուենք, պետք է մտածեք, թե ինչպիսի օրինակ եք ծառայում նրանց համար։ Գնահատեք այն կյանքը, որ ունեք։ Լուծեք խնդիրները, որոնք ձեզ ստիպել են ցանկանալ դավաճանել ձեր կնոջը։ Իսկական սերը ձեր սեքսն ավելի կրքոտ եւ բավարարող կդարձնի»։

9. «Այդ խաղը մոմեր չարժե»
«Սեքսը հիասքանչ է, բայց այն շատ քիչ է տարբերվում։ Այո, մեկ այլ կինը կարող է ավելի գեղեցիկ կամ փորձառու լինել, բայց ընդհանուր առամբ նույն բանն է։ Իսկ եթե ամեն ինչ պարզվի, շատ թանկ կարժենա»։



Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել