Զգեստապահարանում հին իրերը
Հագուստը բացասական էներգիայի ամենահավանական աղբյուրն է։ Այն կարող է պահպանել մարդկանց հույզերը, այդ պատճառով իրերը, որոնք եղել են ձեր հագին, երբ անհաջողության եւ տհաճության եք հանդիպել, ենթական են «չեզոքացման»։ Դա վերաբերում է նաեւ վնասված հագուստին։ Հին եւ պատառոտված կոշիկը ֆինանսական հաջողություն չի բերի տուն։ Մանրակրկտորեն դասավորեք ձեր զգեստապահարանն ու ազատվեք ավելորդ իրերից։ Նման կերպ դուք կկարողանաք մաքրել տան էներգիան եւ միաժամանակ ազատվել անպիտան իրերից։
Սպասքն ու խոհանոցային կահ-կարասին
Ցանկացած տանտիկին տեղյակ է, որ կոտրվածքներով ափսե կամ բաժակը գեղագիտական տեսք չունեն եւ մեծ քանակությամբ միկրոբներ են հավաքում։ Բացի այդ՝ դրանք ունեն նաեւ հզոր բացասական էներգիա եւ ազդում են ճակատագրի վրա։ Տան օջախի պահապանը չի օգնի մարդկանց, ում տունը լի է հին ու անպիտան տապականերով, կաթսաներով եւ կոտրվածքներով սպասքով, որոնք նախատեսված են հետագա օգտագործման համար։ Համարձակ ազատվեք այն ամենից, ինչը ձեզ բացասական էներգիա է բերում։ Մանրակրկիտ վերստուգումից եւ անպիտան իրեից ազատվելուց հետո ինքներդ կզգաք, թե ինչպես է տանը սկսում դրական էներգիա շրջանառվել։
Բույսեր
Գրեթե յուրքանչյուր տանը կան կենդանի բույսեր, բայց նրանցից բոլորը երջանկություն չեն բերում։ Հատկապես բացասական էներգիա ունեն թոշնած ծաղիկները։ Պատատուկը կարող է ծծել կենսական էներգիան եւ տարբեր տհաճություններ ձգել դեպի տուն։ Նման բույսները բացասաբար են ազդում տնային հարմարվետության վրա։ Չոր բույսերը եւս բացասական էներգիա են պարունակում։ Ուստի,եթե ձեր տանը չոր եղեգ գոյություն ունի, մտածեք՝ արդյոք այդքան կարեւոր է՞ այն։ Ավելի լավ է ազատվել պոտենացիալ վնասատուից եւ դրա փոխարեն բուժիչ խոտաբույսեր օգտագործել։ Օշինդրն, օրինակ, շատ լավ միջոց է հնարավոր բացասական ազդեցության դեմ։
Հանգուցյալի իրերը
Մեր աշխարհը անդրաշխարհից բաժանված է բարակ «շերտով», որը կարող է բացվել եւ էներգիա բաց թողնել։ Հայտնի է, որ շատ ուրվականներ սերտորեն կապված են ողջերի աշխարհի հետ եւ կարող են երկար մնալ մեր միջավայրում։ Մահից հետո ոչ բոլոր ոգիներն են առաքինի լինում։ Նրանցից ոմանք, ելնելով տարբեր պատճառներից, ավելի դաժան են դառնում եւ կարող ն մի շարք տհաճություններ պատճառել։ Այդ պատճառով հանգուցյալի իրերն ավելի լավ է եկեղեցի տանել՝ տանը պահելու փոխարեն։
Նախկին տերերի իրերը
Տեղափոխվելիս մենք հաճախ ենք նկատում նախկին սեփականտերերի անպիտան կամ մոռացված իրերը։ Դրանք պահպանում են նրանց էներգետիկան եւ զգալիորեն ազդում տվյալ միջավայրի վրա։ Վտանգից զերծ մնալու համար ավելի լավ է ազատվել այդ իրերից։ Դիմեք նախորդ տերերին, հնարավոր է՝ նրանք կվերցնեն իրենց իրերը։ Իսկ եթե չեք ճանաչում նախկին սեփականատերերին կամ նրանք հրաժարվում են վերցնել իրերը, ազատվեք դրանցից։ Ոչ ոք չգիտի, թե այդ իրերն ինչպիսի՞ էներգիա են կրում, ուստ ապահովագրվելը չի խանգարի։
Շշերը, մակուլատուրան եւ այլ աղբը
Հաճախ տներում կարելի է հանդիպել մեծ քանակությամբ հին ամսագրեր ու թերթեր, ինչպես նաեւ պլաստիկե եւ ապակե շշեր։ Դրանք հազվադեպ են օգտագործվում։ Նման իրերը ոչ միայն տարածք են զբաղեցնում, այլեւ տուն են «բերում» աղքատություն ու վեճ։ Աշխատեք ազատվել այդ իրերից։
Ազատվեք տանն անպիտան ամեն ինչից եւ փոփոխություններից մի վախեցեք։ Տարիներ շարունակ կուտակված կենցաղային աղբը թույլ չի տալիս դրական էներգիային տանը շրջանառվել եւ այն մաքրել բացասական էներգիայից։ Այն ամենը, ինչ ձեր կյանքում վատ իրադարձությունների հետ կապ ունի, ձեզ ուրախություն չի բերի։
Այդ առարկաներին հայացք նետելիս դուք կրկին բացասական հույզեր կունենաք։ Ձեր կյանքը հարմարավետ դարձրեք, իսկ կացարանը՝ վայր՝ ձեր ընտանիքի համար։ Մաքրեք տունը բացասական էներգիայից եւ կզգաք, թե ինչպես է նա ձեզ երախտագիտություն հայտնում՝ կենսական ուժեր հաղորդելով։
Սեփական էներգետիկան մաքրելը եւս կարեւոր է. չէ՞ որ մենք ամեն օր բախվում ենք ոչ միայն դրական հույզերի հետ։ Զայրացած ու նախանձ մարդկանց հետ հաճախակի շփումները կարող են իրենց հետքը թողել բիոդաշտի վրա, ուստի ապահովագրեք ձեզ բոլոր կողմերից եւ ապրեք դրական էներգիայով լի կյանքով։
Աղբյուր՝ dailyhoro.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով