Ոչ թե հենց քաղաքները, այլ էն ճանապարհը, որը մայրաքաղաքից շրջան է տանում (բառիս ամենագրավիչ, կարոտախտային իմաստով): Սա շատ ավելին է, քան A կետից B կետ մեկնելը: Սա վաղուց ի վեր ինձ հարազատ դարձած վիճակ է: Անունը «գծիկ» եմ դրել:
Զարմանալի չէ, որ այս ճանապարհով տրամվայ կամ տրոլեյբուս չի անցնում: Թե չէ քաղաքավարի չէր լինի ասֆալտի վրայի երկiնքը շղթայել՝ յուրաքանչյուրին զրկելով ուզած պահին ճանապարհից շեղվելու իրավունքից: Բայց ես չեմ շեղվում, իմաստն էլ դա է:
Նեղ մայրուղու երկու կողմերում դաշտեր են ձգվում՝ ընդարձակ, կամ, ինչպես կթելադրեին դպրոցում, անծայրածիր: Մեկ էլ պարտադիր էր գրատախտակին ամսաթիվ գրել. օրինակ՝ «Մարտի 24, երեքշաբթի»: «...և երբ վերադառնամ, թող ժամը 6-ը լինի…»
Գրեթե 1.5 ժամ անց դաշտերին փոխարինում են լեռները: Կարգն է այսպիսին: Եթե անամպ եղանակ է, ժայռերից մեկի վրա կարելի է նկատել ամրոցը ու հպարտ-հպարտ հիշել, թե ոնց ես ոտքով հասել այնտեղ մի որևէ «հոկտեմբերի 14-ին, կիրակի»:
Հետո գալիս է հարազատ Վահագնին՝ պատերազմի հեթանոս աստծո պատվին կոչված գյուղը: Այս գյուղում ամեն տան վրա իր լուսինն է կախված: Եղբորս միտքն էր, ու հա՛, դրա մեջ ավելի շատ իմաստ կար, քան աշխարհագրության տեսանկյունից պարզաբանումներում: Թե՞ ֆիզիկայի: Երբեք ճշգրիտ գիտություններից խելքս բան չի կտրել:
Մի քիչ հետո թունելն է՝ ամեն պահի պատրաստ փլուզվելու: Միտքը, որ մինչև հիմա կանգուն է միայն սովորույթի ուժով, գլխիցս ոչ մի կերպ դուրս չի գալիս: Կայարանային քաղաքի սրտում 4 աստղանի հյուրանոցն է: Թևերը լայն բացած՝ այն ներողամտորեն գլխով է անում այցելուներին: Ինձ պաթոսիս համար ձեռ է առնում ( ո՞վ էլ խոսի): Մինչդեռ շուրջբոլորը քանդվելու ենթակա տները շարունակում են հերթական սերնդին պատսպարել: «Մեկը՝ տնից, մյուսը՝ տուն...»: Հետաքրքիր է:
Իսկ այ գիշերը, երբ լույսերն առանց այն էլ աչք-ունքով կանչում են անծանոթ մարդկանց կյանքին հետևելու, հին տների բնակիչները հետևում են նրանց, ովքեր գտնվում են 4 աստղանի աշխարհի մյուս կողմում, որտեղ անընդհատ փոխվում են այցելուներն ու անվրդով սպիտակ սփռոցները: Մի տեսակ քրիստոնեություն կա սրա մեջ ու «Չէ, լորդ, ճիշտ չհասկացաք, ես բնավ չեմ խնդրվում Ձեր դղյակ»:
ՈՒ, իհարկե, ամենահավատարիմ ուղեկիցը՝ Դեբեդ գետը՝ աղմկոտ, հավակնոտ, իսկ գարնանն ընդհանրապես քմահաճ, ինչպես և վայել է այս լեռների ու ժայռերի սանին: Նա ևս ոչ մի տեղ չի թեքվում. պարգևը դրա դիմաց ծովն է: Մենք երևի արդեն տեղ ենք հասել (բառիս ամենածույլ ու անհոգ իմաստով): Ու երևի հրաժեշտ տալու ժամանակն է, որովհետև այս «ենթամնայի» զգացողությունը անհետանում է հենց տան շեմին՝ ձուլվելով ռեհանի ու սամիթի բույրին, խոհանոցից լսվող ձայներին.
- Տիկին Մարթա, լավ չլսեցի ՝ ժամը քանի՞սն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին