Marvel կինոստուդիայի երկրպագուները ստիպված են սպասել հերթական գլուխգործոցին, որը կինովարձույթում կհայտնվի 2018 թվականին։
Մինչ այդ, Marvel-ի նոր սուպերհերոսի մասին պատմող «Սեւ հովազ» ֆիլմի թրեյլերը մեկ օրում 90 մլն դիտում է հավաքել։
The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ տեսագրության պրեմիերան տեղի է ունեցել ուրբաթ՝ ԲԱԱ-ի չորրորդ եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ։ Հետո տեսանյութը հրապարակվել է տարբեր հարթակներում ու սոցկայքերում՝ մեկ օրում հավաքելով 90 մլն դիտում։
Առաջին հայացքից թվում է, թե Վաքանդան վայրի Աֆրիկայի սովորական տարածք է, բայց այդպես չէ։ Այստեղ՝ հողի ընդերքում են գտնվում արտասովոր մետաղի հանքերը, որն ունակ է կլանել թրթռումը։ Շատերն են փորձել հասնել դրանց՝ ճանապարհին չխնայելով ոչինչ եւ աբորիգենների կործանման պատճառ դառնալով, սակայն ամեն անգամ սավաննայի գաղտնի ոգին՝ Սեւ հովազը, պաշտպանել է ճնշվածներին։
Տարիներ անց նորից թշնամին «հարձակվում է» Վաքանդայի վրա՝ այս անգամ որպես զենք գործածելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Երբ գրեթե ոչնչի հնարավորություն չի մնում: Տ՛Չալլան՝ Վաքանդայի երիտասարդ արքայազնը, իմանում է, որ հենց ինքը պետք է իրականություն դարձնի առասպելն ու շարունակի հավերժական պայքարը՝ կրելով Սեւ Հովազի դիմակը։
«Սեւ հովազին»՝ սուպերհերոսին եւ աֆրիկյան մտացածին երկրի թագավորին ստեղծել են Սթեն Լին եւ Ջեք Քիրբին։ Կերպարի կինոդեբյուտը տեղի է ունեցել «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» (2016) ֆիլմում։ Նրան մարմնավորել է Չեդվիկ Բոուզմանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով22:21, 24 մայիսի
Համակարգչային հանճարը, ով մահացել է լեյկոզից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից կճանաչվի առաջին միլենիալ սուրբը21:25, 24 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի 77-րդ կինոփառատոնի անվիճելի աստղն է. մոդելի երեք նորաձև կերպարները՝ ֆրանսիական Ռիվիերայում20:16, 24 մայիսի
Նյույորքցի նկարիչը ստեղծել է Hermès Birkin-ի հսկայական պայուսակ, որի վրա կարելի է պառկել19:23, 24 մայիսի
Ավստրալիայի ամենահարուստ կնոջը դուր չի եկել նրա դիմանկարը. Նա պահանջել է այն հանել ցուցահանդեսից16:12, 24 մայիսի
Դեմի Մուրը՝ Loewe-ի ցնցող զգեստով15:23, 24 մայիսի
Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2026 թվականին14:37, 24 մայիսի
Աշխարհի ամենաթանկ փետուրը Նոր Զելանդիայում կայացած աճուրդում վաճառվել է 28400 դոլարով13:14, 24 մայիսի
Ինչպես է արձագանքել Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի մասին հարցին12:45, 24 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո նիհարում է12:18, 24 մայիսի
Սելին Դիոնը մահից է պրծել SPS-ի դեմ պայքարի ժամանակ11:31, 24 մայիսի
Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»