Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համեմատությունները վերջերս զանգվածային բնույթ են կրում։ Լրատվամիջոցները վերջապես սկսեցին հոդվածներ հրապարակել, որտեղ համեմատում են մեր Հայրենիքի և հարևան երկրի երաժշտական բեմահարթակները՝ շարունակելով ցանկը և օրինակ բերելով ենթակառուցվածքները, կարգուկանոնը, զբոսաշրջիկների քանակը և այլն․․․
Ի դեպ, կխոսենք վերջիններիս մասին։ Զբոսաշրջությունը մեր երկրում առաջնահերթ ուղղություն է համարվում, և , հավանաբար, սա է խթան հանդիսացել, որպեսզի քաղաքի կենտրոնից ավտոբուսներ ուղևորվեն օդանավակայան հետադարձով։ Թե ինչն էր խանգարում անել դա վերջին 20 տարիների ընթացքում, պարզ չէ։ Հավանաբար, սև փողը, որը հարմար տեղ էր գտել բարձրաստիճան պաշտոնյաների և նորահարուստների գրպաններում, և հնարավոր է, ծխախոտի գարշահոտով, կիսավարտիքով և տնային «չստիկներով» տաքսու վարորդը վերջին երկու տասնամյակների ընթացքում «Զվարթնոց» ժամանած զբոսաշրջիկների համար առաջին տպավորության կատարյալ տարբերակ էր համարվում։
Զբոսաշրջությունն, ի դեպ, միայն Գառնին, Գեղարդը, Սևանն ու Տաթևը չեն, միայն նորակառույց «օբյեկտները» չեն, որտեղ հաճելի է նստել, ուտել և հիանալ բնությամբ, ոչ։ Զբոսաշրջությունը ենթակառուցվածք է, և վատ չէր լինի, եթե թանկարժեք կոստյումներ հագած «խելոքները», որոնք քննարկում են զբոսաշրջության հարցերը հետույքները աթոռից չբարձրացնելով, համակարգչին գամված կամ Ազգային ժողովի ամբիոններից ամպագոռգոռ արտահայտություններ անելով, այցելեն, օրինակ, Սևանավանքի մոտակայքում գտնվող զուգարանն ու տեղում գնահատեն և տեղեկանան տրամադրվող վճարովի ծառայության որակի մասին զբոսաշրջիկների վրա բղավող տատիկից։ Մենք զմայլվում ենք, երբ մեր հյուրերը գովում են մեր բնությունն ու բոլոր վերը նշված վայրերը, թեև փորձում ենք անել այնպես, որ զբոսաշրջիկը չնկատի դարավոր պատմություն ունեցող գյուղի գետը նետած աղբի տոպրակների կույտերը։
Զբոսաշրջությունը նաև սկսվում է բոլորիս հայտնի Բագրատաշենի մոտ հայ-վրացական անցակետից, իսկ ավելի հստակ՝ մաքսային կետի ելքից։ Ինձ ծանոթ մի ճապոնացի զբոսաշրջիկ վերջին երեք տարիների ընթացքում այցելում է Հայաստան, քանի որ պարզապես սիրահարված է մեր Հայրենիքին, սակայն ոչ քաբաբների և ստանդարտ տուրիստական փաթեթի մակարդակով, ոչ։ Նա սիրում է շփումը մարդկանց հետ։ Այս անգամ մեր բարեկամը (եկեք անվանենք նրան Տակեշի` Կիտանոյի պատվին) որոշեց գալ Հայաստան՝ հյուրընկալվելով առաջին անգամ Վրաստանում։ Նրան ընկերակցեց եղբայրը (անվանենք նրան Խարուկի՝ Մուրակամիի պատվին)։ Ճապոնացի զբոսաշրջիկների հետ միասին եղբայրներն եկան Երևան Թբիլիսիից։ Կխոսենք Խարուկիի տպավորությունների մասին։
«Վրաստանում մեր միկրոավտոբուսը մեծ արագությամբ էր ընթանում։ Ճանապարհին մենք մի քանի անգամ կայանել ենք, որպեսզի լուսանկարվենք։ Զբոսաշրջիկների խումբը Ճապոնիայից էր։ Երիտասարդներից ես էի և եղբայրս։ Անցանք հայկական մաքսակետը, դուրս եկանք դարպասից (ցանկապատից)․․․
Կայանեցինք՝ ինչ-որ մի բան ուտելու և զուգարան գնալու համար։ Այստեղ ինձ համար սկսվեց սյուռեալիզմով համեմված անիմեին նման մի բան։ Աջից և ձախից սննդի կետեր էին։ Մոտ քառասուն հոգուց բաղկացած հերթի մեջ տեղ էինք զբաղեցրել զուգարան մտնելու համար։
Մեզ միացան այնտեղ կայանած ուրիշ զբոսաշրջիկներ։ Ափսոս, որ անիմեն չի կարող փոխանցել այնտեղի գարշահոտը։ Մի տարեց կնոջ մոտ գլխացավ սկսվեց, և մենք փորձեցինք ասպիրին գնել, սակայն դեղատուն այդպես էլ չգտանք։ Թարգմանիչ-գիդի օգնությամբ խոսեցինք խանութի վաճառողի հետ, որն ասաց, որ դեղ գնելու համար հարկավոր է գնալ Բագրատաշենի դեղատուն, թեև նա վստահ չէ, որ այն բաց կլինի։ Փառք Աստծո, նրա մոտ գտնվեց գլխացավի համար դեղամիջոց։
Այդ խանութի մոտ նույնիսկ աղբաման չկար, որտեղ կարելի էր նետել աղբը։ Կողքին արագ սննդի կետ էր, որտեղ ինչ-որ բան էին պատրաստում, սակայն իմ հայրենակիցները ապշեցին, երբ տեսան, թե ինչպես է երիտասարդ աղջիկը «Բիստրո» սրճարանում ձեռքերով վերցնում հացը, մեջը դնում նրբերշիկը, լոլիկն ու ինչ-որ կանաչի՝ ձեռքերը միևնույն ժամանակ քսելով հագուստին։ Մեզանից ոչ ոք այդտեղից ոչինչ չգնեց։
Այդ «Բիստրոյի» կողքին ինչ-որ հսկա հոթել են կառուցում, նաև աչքովս ընկավ մեկ ուրիշ մեկ հարկանի շնություն, որը ևս հյուրանոցի էր նման։ Հետաքրքրությունից դրդված միայն մտանք այդ հյուրանոցը։ Սենյակները շատ փոքր էին և նեղ։ Մեզ այդ օրը փրկեց սուրճ պատրաստող ավտոմատ-մեքենան։
Իսկ եթե անկեղծ՝ Հայաստանից առաջին տպավորությունից հետո, ես կրկին ուզում էի Վրաստան վերադառնալ, հատկապես երբ բախվեցինք հայաստանյան ճանապարհների՝ հսկա և խորը փոսերին»․․․
Ահա և առաջնահերթ ուղղվածությունը զբոսաշրջիկի աչքերով։
Հ․Գ Խմբագրի կողմից. Խարուկին սիրեց Երևանը, այնպես որ՝ ամեն բան դեռ կորած չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:39, 28 մայիսի
«Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան14:04, 28 մայիսի
Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին13:41, 28 մայիսի
«Ֆանտաստիկ»․ Իննա Խոջամիրյանը՝ հրապուրիչ կերպարում13:06, 28 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում12:39, 28 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ12:09, 28 մայիսի
Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր11:47, 28 մայիսի
«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով11:13, 28 մայիսի
Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում10:48, 28 մայիսի
«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա10:14, 28 մայիսի
Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ09:00, 28 մայիսի
ՄԱՅԻՍԻ 28- Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:48, 27 մայիսի
«Ուժը նախ եւ առաջ գլխի մեջ ա, խելքի, գիտելիքի․․․ կրթվել, անդադար կրթվել»․ Անի Խաչիկյան