«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ բան, որոնք անում են մարդիկ, երբ սիրահարված են

19:19, 20 նոյեմբերի

Նրանք բոլորի հանդեպ ավելի բարի են դառնում

Երբ դուք հանդիպում եք ընկերներից կամ հարազատներից մեկին, որը վերջերս է սիրահարվել, դուք նկատում եք, որ նա ընդհանուր առմամբ ավելի հաճելի է դարձել, եթե իհարկե նրա հարաբերություններում ամեն ինչ լավ է։ Բայց եթե նրան փոխադարձությամբ չեն պատասխանում կամ կան որեւէ այլ դժվարություններ, ուրեմն պատրաստ եղեք, որ նա անընդհատ կխոսի այդ մասին։

Նա ավելի լավ է հետեւում իր արտաքինին

Բնականաբար սիրահարները ուզում են հնարավորինս գրավիչ լինել իրենց սիրո օբյեկտի համար, դրա համար էլ այդ ուղղությամբ շատ ջանքեր են գործադրում։ Կանայք թարմացնում են զգեստապահարանը ու սովորում են շպարի նրբությունները, տղամարդիկ հաճախում են մարզասրահ ու սկսում են ավելի կոկիկ հագնվել։

Նրանք ավելի շատ են մտածում ապագայի մասին

Երբ մենք հարաբերությունների մեջ չենք՝ ապագայի մասին հաճախ չենք մտածում, թողնում ենք ինքնահոսի։ Բայց երբ հայտնվում է մեկը, որի հետ մենք կարողանում ենք պատկերացնել մեր կյանքը, մենք միանգամից սկսում են ծրագրել մեր հարսանիքը, համատեղ երեխաները, բնակարանի կահավորումը, անգամ մտածում, թե ինչ ենք անելու թոշակի անցնելուց հետո

Նրանք ձեռք են բերում նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ 

Ձեր ընկերուհին սիրահարվել է մի տղամարդու, որը պաշտում է թատրոնը, ու մեկ էլ հանկարծ՝ նա է՞լ է թատերասեր դարձել։ Այո, դա կարող է մի քիչ զայրացնել, բայց իրականում դա լավ է, հատկապես նրանց համար, ում  հետաքրքրությունների շրջանակը մինչ այդ նեղ էր ։

Նրանք ավելի առույգ  են դառնում

Սովորաբար մեր ուժերը հազիվ են բավականացնում, որպեսզի տուն գանք ու ճաշ պատրաստենք։ Բայց երբ սիրահարված ենք՝ ապա պատրաստ ենք ժամերով կանգնել հայելու առջեւ, երկար մնալ աշխատավայրում ՝ միայն թե պատահաբար նրան տեսնելու հնարավորություն ունենանք, հավաքել բնակարանը նրա գալուց առաջ կամ էլ զբոսնել մինչեւ ուշ երեկո, որպեսզի միասին ավելի շատ ժամանակ անցկացնենք։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել