Նա Ձեզնից խելացի է
Յուրաքանչյուր տղամարդու պետք է ավելի խելացի կին, որը կօգնի նրան անցնել կյանքի ուղով։ Ասում են, թե յուրաքանչյուր մեծ տղամարդու հետեւում էլ՛ ավելի մեծ կին է կանգնած։ Ու դա ճշմարտություն է։ Առանց կնոջ, տղամարդն ընդամենը սովորական եսասեր արարած է։
Եթե նրա կյանքում խելացի կին հայտնվի՝ նրա կյանքը ձեռք կբերի իմաստ ու նպատակ։
Նա գեղեցիկ է
Գեղեցկությունը նայողի աչքերում է թաքնված. քանի դեռ դուք նրան անհավանական գեղեցիկ եք համարում, ամեն ինչ արեք՝ նրան պահելու համար։ Գեղեցկությունն այն է, ինչը ունակ է հաճույք պատճառել ու երջանկացնել մարդուն։
Նա բարի ու հոգատար է
Լավ մարդիկ բարի մարդիկ են։ Եթե կինը բարի չէ, ապա նույնիսկ իմաստ չունի նրա մասին մտածել։ Կնոջ կարեւոր հատկանիշներից մեկը հոգատարությունն է։ Որոշ կանայք չեն ուզում երեխա ունենալ։ Որոշ դեպքերում էլ տղամարդն ավելի հոգատար է, քան կինը։ Բայցեւայնպես, բոլոր կանանց հատուկ է մայրական բնազդը։ Եթե ուզում եք մի գեղեցիկ օր ստեղծել ընտանիք, պետք է վստահ լինեք, որ գտել եք մի կնոջ, ով ուզում է մայր դառնալ։
Նա եռանդով լի է
Կյանքը ժամանակ առ ժամանակ բարդ է լինում։ Նաեւ՝ ձանձրալի ու միապաղաղ։ Կանայք ստեղծված չեն տղամարդկանց զվարճացնելու համար։ Գուցե նույնիսկ հակառակը։ Բայց եռանդուն, շարժուն ու ուրախ կանանց հետ դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք։
Նա Ձեզ ամբողջ հոգով սիրում է
Դա անկասկած ամենակարեւոր հատկանիշն է։ Երբ կինը սիրում է Ձեզ՝ նա սիրում է ամբողջ հոգով։ Տղամարդկանց սերն ավելի եսակենտրոն է։ Կինը կարողանում է անմնացորդ նվիրվել։ Եթե գտել եք այդպիսի կնոջ, որն իրոք սիրում է Ձեզ՝ ուրեմն նա ճակատագրի նվերն է Ձեզ։
Կարողանում է փոխզիջումների գնալ
Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ համառ են։ Մենք այնքան էլ չենք սիրում այն փոփոխությունները, որոնք մեզ ավելորդ են թվում։ Բայցեւայնպես, հարաբերությունները փոխզիջումների վրա են կառուցվում։ Գտեք կնոջ, որն ունակ է փոխզիջումների գնալ ու ինքներդ էլ պատրաստ եղեք զիջումների գնալ։
Նրա հետ, ասես, տանը լինեք
Խորը սիրել՝ նշանակում է գտնել ձեր տեղն այս աշխարհում, ձեր տունը։ Դա նշանակում է, որ դուք այնտեղ եք, որտեղ պետք է լինեք։ Եթե նայում եք կնոջ աչքերին ու տեսնում ինքներդ ձեր արտացոլանքը՝ ուրեմն դուք տանն եք։ Երբեք մի հեռացեք։
Նա ասում է ձեզ, որ դուք իրավացի չեք
Տղամարդուն պետք է մի կին, որը կկարողանա ուղղորդել նրան ու ասել, որ նա սխալվում է։ Եթե գտել եք մի կնոջ, որը միշտ ասում է ձեզ ձեր սխալների մասին՝ մնացեք նրա հետ, բայց նկատի ունեցեք, որ նրա կողքին ձեր կյանքը կարող է եւ բարելավվել, եւ լրիվ կործանվել։
Նա ուժեղ է, բայց կանացի
Ճաշակին ընկեր չկա, այդ թվում՝ կանանց հարցում, բայց բոլոր տղամարդկանց էլ դուր են գալիս կանայք, որոնք համատեղում են ուժն ու կանացիությունը։ Ուժեղ կինը զուգընկեր է, որը պետք է տղամարդուն։ Իսկ կանացիությունը հենց այն է, ինչը գրավում է տղամարդուն։ Այդ երկու հատկանիշներն ամենեւին էլ չեն հակադրվում։ Հաճախ դրանք հաջողությամբ համադրվում են։
Նա կրքոտ է
Կրքով լի կյանքը հենց այն կյանքն է, որին արժե ձգտել։ Բայց կրքոտ կյանքն առանց զուգընկերոջ հնարավոր չէ։ Կիրքը ենթադրում է զույգ։ Կիրքը հրաշալի է նրանով, որ վարակիչ է։ Այն աշխարհի ամենացանկալի պաթոգենն է։
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը