«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Յոթ հատկանիշ, որոնք տղամարդիկ հոգու խորքում ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

23:03, 8 դեկտեմբերի
Բարի սիրտ

Բարի, սիրող ու հոգատար։ Երբ կինը ժպտում է նրան, նա չի կարող չժպտալ ի պատասխան։ Կին, որից ջերմություն է բխում՝ նման կնոջ հետ տղամարդիկ կցանկանան անցկացնել ամբողջ կյանքը։

Կարեկցանք ու ըմբռնում

Տղամարդն ուզում է, որ կինը կարեկցի, աջակցի ու օգնի իրեն։ Նրա համար դա հաջող հարաբերությունների երաշխիքն է։ Չէ՞որ կյանքը լի է դժվարություններով, որոնց դուք հաստատ կբախվեք, ու նա ուզում է այնպիսի կին, որը կկարողանա հաղթահարել այդ դժվարություններն իր հետ միասին՝ մեկ թիմի նման։

Հավակնություններ ու ձգտումներ

Ամուսնու նպատակներին ու ծրագրերին աջակցելուց բացի կինը պետք է նաեւ իր սեփական նպատակներն ու երազանքներն ունենա։ Հավակնոտ կինը պատկերացնում է իր ապագան, նա վճռական է տրամադրված իրականացնել իր ծրագրերը։ Այդ կինը կարող է նվաճել աշխարհը։

Հետեւողականություն

Անկայունության հականիշը։ Եթե կինն անկանխատեսելի է, դժվար է հասկանալ, թե ինչպես նա իրեն կդրսեւորի որոշակի իրավիճակում։ Տղամարդու համար նախընտրելի է կնոջ հետեւողական վարքագիծը։ Այնպես որ՝ հարսանիքից հետո չարժե կտրուկ փոխել վարքագիծը։

Ջանքեր գործադրելու պատրաստակամություն

Ինչո՞ւ է անցնում ռոմանտիկան ու հետաքրքրությունը։ Որովհետեւ մարդիկ այլեւս ջանք չեն գործադրում հարաբերություններում։ Մինչդեռ ընդամենը մի քիչ ջանք է պետք այդ ամենը պահպանելու համար՝ փոքր անակնկալներ, անձնական ավանդույթներ, ինտիմ զրույցներ։ Կինը, որը շարունակում է անել անել այդ ամենը, ցույց է տալիս, որ առաջվա պես ուզում է լինել տղամարդու կողքին։

Նույնատեսակ արժեքներ

Բարեբախտաբար կամ դժբախտաբար, երկարատեւ հարաբերությունների համար զուտ համակրանքն ու զգացմունքները բավական չեն, շատ կարեւոր  է նույնատեսակ արժեքներ ունենալը։ Ու դա այն է, թե ինչպես ենք մենք դաստիարակվել, ինչին ենք հավատում, ինչ սկզբունքներ ունենք, ինչպես ենք վերաբերվում միմյանց։

Ֆիզիկական գրավչություն

Առանց դրա հարաբերությունները պարզապես չեն սկսվում։ Բայց գրավչությունը կարեւոր է նաեւ հարաբերությունների պահպանման համար։ Ու այդ հարցում յուրաքանչյուր տղամարդ իր նախապատվություններ ունի։

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել