Չափից շատ բծախնդիր լինելը
Կանայք չափից բծախնդիր են։ Նրանք հանդիպում են տղայի, որը նրանց դուր է գալիս, բայց հետո սկսում են փորփրել ու թերություններ գտնել։ Իհարկե պետք չէ հանդիպել առաջին պատահածի հետ, պետք է պահանջկոտ լինել, բայց ոչ չափազանց բծախնդիր, թե չէ մենակ կմնաք։ Ոչ ոք իդեալական չէ, բայց եթե սպասենք մենք իդեալներին, ապա կարող ենք երբեք չգտնել նրանց։
Հեռավոր ապագայի մասին մտածելը
Առաջին իսկ ժամադրության ժամանակ։ Կարող են լինել բաներ, որոնք միանգամից կմտահոգեն Ձեզ։ Գուցե նա հաճախ է գործուղումների մեկնելու, կամ գուցե չի ուզում երեխաներ ունենալ, կամ էլ ծրագրում է այլ երկիր տեղափոխվել և այլն ։ Բայց անգամ այդ հարցերը չպետք է ձեզ միանգամից վախեցնեն։ Պետք չէ շատ հեռավոր ապագայի մասին մտածել ու փորձել ծրագրել բոլոր «եթե»-ները։
Մեկ ժամադրությամբ սահմանափակվելը
Որոշ առաջին ժամադրություններ վերջինն են դառնում ակնհայտ պատճառով՝ օրինակ տղամարդը պատմել է իր 7 նախկին կանանց մասին ու հիշատակել, որ մի անգամ բանտ է նստել ընտանեկան բռնության համար։ Կամ էլ պարզապես որովհետև տղամարդը ձեզ վրա պատշաճ տպավորություն չի թողել։ Ժամադրությունը լավն էր, բայց ոչ հրաշալի։ Ու դա սխալ է, քանի որ տղամարդիկ նույնպես նյարդայնանում են ու կարող են առաջին ժամադրության ժամանակ իրենց լավագույնս չդրսևորել։ Նրան առնվազն երկրորդ ժամադրության հնարավորություն տվեք։ Ու ով գիտի, գուցե նա ձեզ կզարմացնի։
Փնտրել թերություններ
Հարաբերությունների սկզբնական փուլում սովորաբար քիչ թերություններ են նկատելի։ Դրանք պետք է ջանասիրաբար փնտրել ու գտնել։ Ու հարաբերություններում առաջին խնդիրները սկսվում են հենց այդ որոնումներից։ Տղամարդը կարող է լինել համակրելի, հաճելի, հոգատար, բայց հետո կինը սկսում է որոնել, թե որտեղ են թաքնված նրա թերությունները։
Վատ տղաներին նախապատվություն տալը
Կանայք այնքան հաճախ են լավ տղաներին լքում հանուն վատ տղաների՝ կարծելով, թե վերջինները իրենց իսկական սեր են նվիրում, ինչպես կինոյում։ Բայց արդյունքում ստանում են ընդամենը կոտրված սիրտ։ Վատ տղաները հենց իզուր չեն վատը համարվում։
Հաջորդ անգամ, երբ դուք ժամադրության գնաք, եղեք այստեղ ու հիմա, վայելեք այդ պահը։ Ամեն անգամ ամեն ինչ հաջող չի լինելու, բայց դուք պարտավոր եք յուրաքանչյուրին հնարավորություն տալ։
Աղբյուրը՝ Glamour.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը