Թբիլիսիում մեկնարկել են «Մանկական Եվրատեսիլի» փորձերը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Միշան իր «Բումերանգ» երգով:
Միշան եւս մասնակցել է փորձերին: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը Facebook-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել նրա փորձանական ելույթից եւ գրել.
«Միշան հիանալիորեն համապատասխանում է «Եվրատեսիլի» բեմին: Տեսախցիկը սիրում է նրան, նա՝ տեսախցիկը: Դա հեռուստատեսային մրցույթում շատ կարեւոր է»:
Ի դեպ, փորձերից պարզ է դառնում, որ Միշան եվրատեսիլյան բեմում ելույթ կունենա բումերանգի տեսքով սքեյթ քշելով:
Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեջ փոփոխություններ կան: Հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, եւ որ ամենակարեւորն է` Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» անցկացվում է 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Բացի Հայաստանից, կմասնակցեն եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են