Ո՞վ է նրա սիրելի հեղինակը, մտածողը։ Այդպես դուք կհասկանաք՝ ում աշխարհայացքն է նա կիսում (եթե ընդհանրապես կարդում է գրքեր)։
Կհամաձայնե՞ր նա վերցնել կնոջ ազգանունը հարսանիքից հետո։ Այո, սադրիչ հարց է, սակայն ավելի շուտ անհրաժեշտ է նրա արձագանքը ստուգելու համար։ Ոչ մի վատ բան չկա նրանում, եթե նա չի պատրաստվում դա անել, ինչը լրիվ տրամաբանական է։
Բայց եթե դրա հետ մեկտեղ նա հայտարարում է, որ կինը անպայման պետք է իր ազգանունը վերցնի, եթե նա ցույց է տալիս, որ կողմ է ամուսնության մեջ դերերի ավանդական գենդերային բաշխման ճշգրիտ կանոններին, ապա ձեզ ՝ որպես ուժեղ կնոջ հետ նա կարող է խնդիրներ ունենալ: Գուցե ձեր համար ազգանունի փոփոխությունը խնդիր չէ: Բայց դա կարող է այն բանի նշան լինել, որ ձեր դեպքում վեճեր կարող են լինել այն հարցի շուրջ, որ սպասքը պետք է լվանա միայն կինը, իսկ կարիերա՝ միայն տղամարդը։
Ուշադրություն դարձրեք՝ նա ներողություն խնդրում է արդյոք։ Սա ցույց է տալիս, թե կարող է արդյոք մարդը իր մեղքը խոստովանել նույնիսկ մանրուքներում։ Նա չպետք է փոխարինի իր ներողությունը «հույսերով»։ Օրինակ, փոխանակ «ներողության» նա ասում է «ես հույս ունեի ավելի շուտ հասնել, բայց չստացվեց»։ Կամ ստուգեք նրա արձագանքը, երբ նա բախվում է ինչ-որ մեկին փողոցում, կամ թե ինչպես է նա խոսում իր նախկին հարաբերությունների մասին եւ ում է մեղադրում այն բանում, որ նրանք բաժանվել են։
Ինչ կարծիք ունի նա ռասիզմի, հոմոֆոբիայի եւ այլնի մասին։
Իմ կյանքում աբսուրդ մի իրավիճակ է եղել, որն սակայն ինձ վրա մեծապես ազդել է։ Իմ ընկերը, կարելի է ասել, ռասիստ էր։ Ոչ, մյուս ազգությունների ներկայացուցիչներին նա լավ էր վերաբերում, սակայն երբեք չէր հանդիպի, օրինակ, աֆրիկացի աղջկա հետ։Եվ մի անգամ ես նրան հարցրեցի՝ ինչ կլինի, եթե մենք ունենանք սեւամորթ երեխա։ Իմ տատիկը մի ժամանակ հանդիպել է սեւամորթի հետ, իսկ այդպիսի գեները մի քանի սերունդ հետո էլ կարող են ի հայտ գալ։ Եվ գիտե՞ք ինչ պատասխանեց նա։ Որ նա չի պահի այդպիսի երեխայի։ Աբսուրդ է, բայց ամեն դեպքում։ Եթե տղամարդը անհանդուրժողականություն է ցուցաբերում այլ մարդկանց նկատմամբ, ապա դա վտանգավոր նշան է։ Նրա ագրեսիան խոսում է այն մասին, որ ինչ-որ ժամանակ նա անհանդուրժողականություն կցուցաբերի նաեւ ձեր նկատմամբ։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են