Սանկտ Պետերբուրգ կատարած այցելության շրջանակում NEWS.am STYLE ը Ձեզ համար ընտրել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի լավագույն ռեստորանները, որոնք նվաճել են աշխարհի բոլործայրերից եկող զբոսաշրջիկների սրտերը։ Եվ այսպես՝ ռեստորաններ ու սրճարաններ, որոնք այցելելը կարող է իսկական տոն դառնալ համեղ ուտեստների գիտակների համար։
«Կոկոկո»
Մատիլդա Շնուրովայի ռուսական խոհանոցի «Կոկոկո» ռեստորանը Պետերբուրգի գաստրոնոմիական տեսարժան վայրերի առաջատար է դարձել։ Շեֆ խոհարար Իգոր Գրիշեչկինի կազմած ճաշացանկըապշեցնում է արտասովոր համերի ու կերակրատեսակների արտասովոր մատուցմամբ։ Օրինակ կոտրված կավե ամանի տեսք ունեցող աղանդերը, կացնից շիլան, նախաճաշը ՝ պահածոյի տուփի մեջ․․․Ռեստորանը որոշել է ներկայացնել ռուսական խոհանոցի իր տեսլականը, համեմված սրամտությամբ ու հումորով։ Եթե ճաշի ժամին այստեղ ազատ տեղ գտնել հնարավոր է, ապա երեկոյան ցանկալի էնախապես ամրագրել սեղան՝ «Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովի ռետրո մեքենային նայող տեսարանով։
Միջին կտրոնը՝ 2000 ռուբլի (16,000 դրամ)
«Տեռասա»
Ռեստորանը գտնվում է Պետերբուրգի կենտրոնում՝ տներից մեկում։ Այստեղից տեսարան է բացվում դեպի Կազանի եկեղեցի, Նեւայի պողոտա ու Փրկչի արյան եկեղեցու գունավոր գմբեթներ։Առավելություններից մեկն է ընդարձակ պատշգամբը։
Սա պետերբուրգցիների ամենասիրելի վայրերից մեկն է, հարմարավետ ինտերիերով ու իտալական խոհանոցով։ Ի դեպ, խոհարարներիհրաշագործություններին այցելուները կարող են հետեւել սրահից, քանի որ խոհանոցը բաց է։
Միջին կտրոնը՝ 1500 -2000 ռուբլի (13000-16 000 դրամ )
«Ելիսեյան վաճառականների խանութ»
Ռուսաստանի հանրահայտ հնագույն գաստրոնոմը գտնվում է Նեւայի պողոտայի անկյունում, հիացնելով անցորդներին իր շքեղ ճարտարապետությամբ ու հեքիաթային ցուցափեղկերով։ Այստեղ կարելի էգտնել ձկնեղեն ու մսեղեն, արտասովոր յուղեր ու սոուսներ, ձեռքով պատրաստած շոկոլադ, նրբահամ խմորեղեն ու շատ այլ բաներ։
Շենքի երկրորդ հարկում է գտնվում «Մեզոնին» ռեստորանը, որտեղ ներկայացված է բարձրաճաշակ ռուսական խոհանոցը, այդ թվում մոլեկուլյար ճաշացանկ։ Ռեստորանը կարելի է անվանել «փոքրիկԷրմիտաժ», ամբողջ ինտերիերը հիշեցնում է անցած դարասկզբի բուրժուազյան ճոխությունը:
Գաստրոնոմի մթնոլորտը թույլ է տալիս ընկղմվել ցարական Ռուսաստանի դարաշրջանի մեջ ու զգալ ռուսականկերակրատեսակների նուրբ համը։
Միջին կտրոնը՝ 2000 ռուբլի (16000 դրամ)
«Փքաբլիթների փուռ Բոլշայա Կոնյուշեննայայի վրա»
Պետերբուրգն արտասովոր քաղաք է։ Թանկարժեք բուտիկների ու շքեղ հաստատությունների կողքին դեռ մնացել են անկյուններ, որոնք սովետական Լենինգրադն են հիշեցնում։ Նման վայրում հայտնվելով՝ակամա հայտնվում ես ժամանակի մեքենայում, որը քեզ տեղափոխում է ԽՍՀՄ։
Ներսում սեղաններ են, առանց նստատեղերի, երկու սրահ՝ յուրաքանչյուրում մեկական դրամարկղ, նույնքան լակոնիկճաշացանկ՝ փքաբլիթներ, կաթով սուրճ, թեյ ու կոմպոտ, ինչպես եւ 50 տարի առաջ։ Այստեղ գալիս են ոչ միայն ուսանողներ ու կենսաթոշակառուներ, այլեւ արտասահմանցիներն ու քաղաքի հյուրերը, որոնքուզում են ոչ միայն մի քանի փքաբլիթ ուտել, այլեւ զգալ լենինգրադյան իսկական մթնոլորտը։ Հանգստյան օրերին ստիպված ես լինում հերթ կանգնել։
Միջին կտրոնը ՝ 200 դրամ (1600 դրամ )
«Պալկին»
Դասական ռուսական խոհանոց առաջարկող այս ռեստորանը դարձել է քաղաքի կուլտային վայրերից մեկը իր բազմամյա պատմության շնորհիվ։ Հաստատությունը ստիպված է եղել վերապրել խորհրդայինլճացման ու վերածնման ժամանակաշրջանները՝ 90-ականներին։
Ռեստորանի պատմական դահլիճներում 19-րդ դարի սկզբի Ռուսաստանի հանդիսավոր ինտերիեր է՝ բյուրեղյա ջահերով, շքեղ անտիկվարկահույքով, նկարներով։ Չնայած խոհանոցը ներկայացվում է որպես ռուսական, սակայն զգացվում է ֆրանսիական ազդեցությունը, որը նկատվում է կերակրատեսակների նրբահամության ու դրանցմատուցման ձեւում։ Պարտադիր պետք է համտեսել հին ռուսական շչի ՝ թթու կաղամբով կամ պելմենի՝ վայրի խոզի ու եղնիկի մսից։
Միջին կտրոնը՝ 2500 -3000 ռուբլի (20 000- 24 000 դրամ)
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով