«Ողջույն, ընկերներ». Էլթոն Ջոնը Երեւանում է

էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան

Street style Երեւանում. հայ շրջանավարտների ամենատարբերվող համազգեստները

«Մխիթարյանը վատ ֆուտբոլիստ է». ինչպես է Նեզլոբինը ծաղրել Գարիկ Մարտիրոսյանին Comedy Club-ում

Հայ երգիչները շնորհավորեցին շրջանավարտներին

POPcorn blog. «Վերջին զանգ 2018». տոնական հարցում

POPcorn blog. Լիսաբոնյան արկածներ

Ազնավուրի երգերը՝ Ազնավուրի հրապարակում. համերգ՝ նվիրված լեգենդար շանսոնյեի 94-ամյակին

«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար». Շառլ Ազնավուրը նշում է 94-ամյակը

Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Հայկական տուրիզմ 2017․ինչ ունենք իրականում

21:15, 10 դեկտեմբերի

Անցնող տարում տուրիզմը մեր երկրում առաջնային էր։ Ով չէր ալարում` խոսում էր դրա մասին` ընդգծելով հատկապես այն փաստը, որ անհրաժեշտ է զարգացնել տուրիզմը և այլն, և այլն։ Մենք այստեղ ենք, որպեսզի հանկարծ չորոշեն մեզ որևէ բանում մեղադրել. որոշել ենք կիսվել մեր դիտարկումներով ու փորձով, ու նաև այս բոլորի հետ կապված մեր զգացմունքներով (սա այնպես` ի գիտություն նրանց, ովքեր ինչ-որ թղթեր դեմ կտան ու կասեն՝ ահա մենք այսպիսի թվեր ունենք, ինչ եք ամբողջ երկրով մեկ հիմարություն դուրս տալիս։ Քանզի մեզ մոտ թղթի վրա միշտ ամեն ինչ կարգին է):

Այս տարի NEWS.am STYLE-ի խմբագրությունը ուղեկցել է բազմաթիվ զբոսաշրջիկների, ծանոթացել նրանց հետ ու հրապարակել համապատասխան նյութեր: Ի դեպ, նրանք բոլորը տարբեր խառնվածքի մարդիկ էին. իսրայելցի ու չինացի զբոսշարջիկները օրհնում էին Հայաստանում ու Արցախում տուրիստական ու ռեստորանային սպասարկման մակարդակը, եղել են տուրիստներ Ռուսաստանից, որոնք իրենց մաշկի վրա են զգացել Ալավերդի քաղաք տանող հայկական ճանապարհների ամբողջ հմայքը, ճապոնացի զբոսաշրջիկներ, որոնք լուսանկարում էին զուգարանները Բագրատաշենում, գերմանացի զբոսաշրջիկներ, որոնք չէին հավատում, որ Մասիս քաղաքի դպրոցի շենքում իրոք երեխաներ են սովորում, քանի որ դպրոցն առ այսօր այնպիսի տեսք ունի, ասես ռմբակոծված լինի, անգլիացի զբոսաշրջիկներ, որոնք ուրախությամբ տոնում էին խորովածի փառատոնը։

Ամեն դեպքում մենք այստեղ շատ բաներ կպատմենք, ինչի մասին չենք գրել, բայց տեսել ենք ու քաղաքավարությունից ելնելով լռել ենք։ Ու չենք պատրաստվում համեմատել մեր տուրիզմի վիճակը նրա հետ, ինչ առկա է Վրաստանում. այդ մասին այս տարի ով չի ալարել` արդեն խոսել է։ Կխոսենք մեր մասին` ինչպիսին որ կանք, առանց մեզ որևէ մեկի հետ համեմատելու:

Կխոսենք, այսպես ասած, մանրուքների մասին, որոնք, ոմն Շոպենհաուերի խոսքով, որոշում են մարդու էությունը։ Հասկանո՞ւմ եք, զբոսաշրջիկը, բացի նրանից, որ տեսնում է Գեղարդի, Գառնիի ու Տաթևի գեղեցկությունը, նաև նկատում է բազմաթիվ մանրուքներ: Խոսքը զուգարանների կամ էլ ճանապարհների որակի ու համատարած աղբի մասին չէ։ Նա նկատում է, որ Դիլիջանի արգելոցում ծառեր են կտրում, նա նկատում է, թե ինչպես են քաղաքի կենտրոնում ահել ու ջահել փողոցն անցնում կարմիր լույսի տակ, ախորժակով խորխում գետնին, ծխախոտը նետում հենց իրենց առջև, չնայած կենտրոնում ամեն քայլափոխի աղբաման է դրված։ Ես հասկանում եմ, որ  «չոլկով տղուն պալոժ» չի ծխախոտի մնացորդը աղբամանի մեջ գցել, բայց երբ համատարած այդպես են վարվում գրեթե բոլորը, մի տեսակ տգեղ է ստացվում (մեր քաղաքական գործիչները առանձնապես մի բան չեն, բայց ախր նրանք չեն մեզ ստիպում աղբոտել մեր քաղաքի փողոցները). չէ՞ որ մենք բոլոր տուրիստներին վստահեցնում ենք, որ հին ազգ ենք։ Ամենածիծաղելին այն է, որ եթե մտերմաբար զրուցենք ծխախոտը նետողներից որևէ մեկի հետ, կպարզվի, որ նա էլ մեզ նման մեկն է՝ կենցաղային նույն խնդիրներով, նաև կպարզվի, որ ամեն ինչում Գորբաչովն է մեղավոր, Երկրորդ համաշխարհայինը, Յալթայի համաձայնագիրը, Ստալինի բացակայությունը, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հանդեպ Հայաստանի քաաղաքականությունը։ Կարճ ասած՝ զրույցի վերջում դուք կհասկանաք, որ եթե նա ծխախոտի մնացորդը նետի աղբամանի մեջ, ապա մեր տարածաշրջանին աշխարհքաղաքական փոփոխությունների վտանգ կսպառնա։

Հասկանո՞ւմ եք, բացի լավ հյուրանոցներում մնացող տուրիստներից` կան նաև շատերը, որոնք գալիս են, մնում հյուրանոցներում, ոտքով քայլում քաղաքում, ճամփորդում երկրով, օգտվում հասարակական տրանսպորտից և շատ այլ բաներ տեսնում, կամ ճամփորդում են քաուչսըրֆինգով և այլն: Այս տուրիստները մեզ դուրեկան կարծիքներ են ասում, որպեսզի չնեղացնեն, բայց Վաղարշյան փողոցով անցնելիս հեռախոսով նկարում են, թե ինչպես են կտրում թթի ծառը, որը երկար տարիներ ամեն ամառ ուրախություն էր պարգևում բակի երեխաներին, իսկ ծառի հատման պատվիրատուն մի հաստլիկ տղամարդ է` հսկա փորով, գոհ կյանքից ու նրանից, որ որոշ ժամանակ անց ծառի տեղում կառուցեց ավտոլվացման կետ` փողոցը զրկելով ծառից (դե ոչինչ. նույն տեղից քիչ ներքև ինչ-որ մի խելոքի թույլտվությամբ վեց ծառ էլ են կտրել`«հանկարծակի» հիվանդացած ծառեր. պարզ է` շուտով տեղում մի բան են կառուցելու), որի դերը ինքը չի էլ գիտակցում, քանի որ դպրոցում կենսաբանությունից միշտ երկուս է ստացել:

Իսկ ամերիկացի տուրիստները` այդ արարողության վկաները, իսկ մի ամիս անց նաև վերջնական արդյունքը` այդ նույն ավտոլվացման կետը նկարողները, ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե մարդ ինչպես կարող է չգիտակցել սեփական հիմարությունը:

Նույնը ֆրանսիացի տուրիստների հետ էր պատահել, ովքեր քաղաքի կենտրոնում չէին մնում (այո, այո, կան տուրիստներ, ովքեր կենտրոնում չեն մնում). բակերից մեկում նրանք տեսել էին, թե բակի երեխաները ինչպես են բակից քարերով քշում փոքրիկ շնիկի` ծնողների խրախուսիչ ծաղրուծանակի ներքո: Տուրիստը տեսնում է Բաղրամյան փողոցում կամ Օպերայի մոտակայքում ոստիկանության աչքի առաջ հսկայական արագությամբ փողոցով սլացող ջիպը, որին ոստիկանները չեն էլ կանգնեցնում (երբ բացատրում ես, որ մեքենայով ջահելները «գոլդ» համարներով են` երկնաբնակներ են, տուրիստների աչքերը ճակատներին են թռնում):

Ու չես կարող բացատրել կորեացի տուրիստին, թե ինչու են անթիվ առողջ տղամարդիկ արևածաղիկը չրթում ու թափում գետնին կանգառներում, որտեղ ավտոբուսների երթուղիների էլեկտրոնային չվացուցակները սոսկ ցուցադրական բնույթ ունեն:

Տուրիստը տեսնում է, թե ինչպես է ոստիկանը քշում արևածաղիկ վաճառող տատիկին, ինչպես են տարեց մարդիկ աղբամաններից ուտելիք հայթայթում, կամ ինչպես է «մարշրուտկայի» վարորդը խոսում (պատկերացնո՞ւմ եք. կան հասարակական տրանսպորտից օգտվող տուրիստներ (կեղտոտ սրիկանե՜ր):

Այդպես նրանք մեզ ճանաչում են և սրտի խորքում խղճում ` մեզ ոչինչ չասելով` մեր ինքնասիրությունը չվիրավորելու համար:

Ընդհանուր առմամբ` աղքատացած գիտակցությունը, ավելի ճիշտ` դրա դասական դարձած ցածր մակարդակը բնական երևույթ է մարդկանց մեջ, ովքեր լրիվ կորցրել են հույսն ու հավատը իրենք իրենց ու իրենց ուժերի նկատմամբ, ինչը մեր դեպքում բնական է ու սովորական:

Հունաստանից (դա այն սարսափելի Եվրոպայում է, որը տնտեսական սոսկալի ճգնաժամի մեջ է) մի ընտանիք էր եկել, որը չէր հասկանում, թե ինչու են հայկական գյուղերում մարդիկ այդքան տանջված դեմքերով:

 Ճիշտ նույն ձևով խորհուրդ ենք տալիս նրանց, ովքեր գոռում-գոչում են զարգացող տուրիզմի մասին` հիմնվելով այս տարվա մեջ անցկացված փառատոնների ու համերգների քանակի վրա, ուշադիր նայել մեր քաղաքի բնակիչերի դեմքերին հենց նույն, ասենք, Հյուսիսային պողոտայում: Դուք, եթե ինքներդ ձեր հանդեպ ազնիվ լինեք, հեշտ կտարբերեք տեղացիներին ոչ տեղացիներից աչքերում վհատության արտահայտությամբ: Ինչքան էլ հին պատերը ծածկես ներկով, դրանք, մեկ է, վաղ թե ուշ փլվելու են: Առանց տուրիզմի ինֆրակառուցվածքի`  տարեկան թեկուզ միլիոն հատ համերգ կազմակերպիր, դրանից չի լավանալու ոչ ճանապարհների, ոչ էլ, ասենք, հեռավոր գյուղերի բազմաթիվ եկեղեցիների վիճակը: Ճիշտ է, ամռանը տուրիստներ կժամանեն` հիմնականում արտասահմանի հայեր, կշրջեն ռեստորաններով. չէ՞ որ Երևանն այս պահին դրանից բացի ուրիշ ոչինչ չունի առաջարկելու: Քաղաքը մի գեղեցիկ մեծ ռեստորան է դարձել: Չէ՞ որ հին քաղաք չունենք, իսկ դրա փոխարեն տուրիստին չես առաջարկի քաղաքի կենտրոնի ժամանակակից  բետոնե շենքերը. այդ բարիքից իր սեփական երկրում էլ լիքն է:  Իսկ նա էլ է, ի դեպ, նկատում, որ քո հինավուրց մայրաքաղաքում տարեցտարի ավելի ու ավելի են պակասում պատմական շենքերը:

Նաև ի դեպ, տուրիստական սեզոնն իհարկե ունի իր կանոններն ու ժամանակահատվածները, բայց հիմա մեր քաղաքի փողոցները դատարկ են: Ստացվում է, որ ձմռան սեզոնին ոչինչ չունե՞նք առաջարկելու: Մեկնել են այն հայերը, որոնք տարին մեկ անգամ ամռան սեզոնին գալիս են հայրենիք` ուրախ ժամանակ անցկացնելու, մնացել են քիչ մարդիկ, և այդ նույն Հյուսիսային պողոտան դարձել է դատարկ ու սառը, ինչպես որ այն մարդկանց դեմքերը, ովքեր հանապազօրյա հացի մասին մտածմունքներով քայլում են այնտեղով:

Երկու օր առաջ ծանոթներից մեկին ճանապարհում էինք Նորվեգիա: Նա ասաց, որ Հայաստանը հիանալի երկիր է, մարդիկ էլ այստեղ սրտաբաց են, բայց արժանի են ավելիին, այնքան ավելիին, որ նրանց հայացքներում դժվար է կարդալ, որ նրանք պարզապես փորձում են գոյատևել:

Դժբախտաբար: Որքան մենք ենք հասկանում` միակ տուրիզմը, որ սպասում է մեզ, ըստ երևույթին` տուրիզմն է ոչ թե դեպի երկիր, այլ երկրից դուրս...

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան