«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Խաշ Կապանում, չորաթան Գորիսում, գողություն երեւանյան փաբերից մեկում. գերմանացի զբոսաշրջիկների արկածները Հայաստանում

21:04, 9 հոկտեմբերի

Այս տարի տուրիզմը հայտարարվել է Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից մեկը, այդ պատճառով NEWS.am STYLE-ը որոշել է ծանոթանալ զբոսաշրջիկների հետ եւ նրանց հարցնել Հայաստան ուղեւորությունից տպավորությունների մասին: Մենք ձգտել ենք առավելագույնս չեզոք լինել եւ ներկայացրել ենք տարբեր կարծիքներ. չենք գրել միայն վատի կամ միայն լավի մասին: Օրինակ՝ Ճապոնիայից զբոսաշրջիկներին սարսափեցրել էր երկրից առաջին տպավորությունը Բագրատաշենում, Իսրայելից զբոսաշրջիկները միաձայն վստահեցնում էին, որ Արցախում եւ Երեւանում սպասարկման մակարդակը (հյուրանոցներ, ռեստորաններ) մի գլուխ ավելի բարձր է, քան Իսրայելում, անգլիացի զբոսաշրջիկները հիացած էին Ախթալայում անցկացված խորովածի փառատոնով, ռուս զբոսաշրջիկները համեմատում էին Վրաստանն ու Հայաստանը (ցավոք՝ ոչ մեր օգտին), բրիտանացի զբոսաշրջիկն էլ ոտքով շրջել էր ամբողջ Հայաստանով. ցանկը կարելի է շարունակել, բայց այսօր մենք կներկայացնենք Գերմանիայից զբոսաշրջիկների արկածները, որոնց հետ NEWS.am STYLE-ի թղթակիցը ծանոթացել է Երեւանում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ:

Բոգդանը (ծնունդով Ուկրաինայից է, բայց արդեն երկար ժամանակ ապրում է Գերմանիայում) ընկերուհու՝ Մարիամի հետ (հայկական արմատներով Գերմանիայի քաղաքացի) Հայաստան է եկել մեկ շաբաթ առաջ, իսկ շաբաթն արկածներով լի է եղել: Այս անգամ նրանց պատմությունը ներկայացնում ենք ուղիղ խոսքով:

Բոգդան

«Օդանավակայանում ամեն ինչ նորմալ էր, միայն անձնագրային հսկիչ-անցակետում տղամարդը փոքր-ինչ անբարյացկամ էր, չէր ժպտում... գուցե օրը վատ էր սկսվել: Առաջին օրը Երեւանում անցկացրեցինք, երեկոյան զբոսնեցինք, իսկ առավոտյան Գյումրի մեկնեցինք:  Այնտեղ գիշերն անցկացրեցինք բավական լավ հյուրանոցում, զբոսնեցինք քաղաքում, բայց նայելու բան գրեթե չկար, կարծես կյանք չկար:

Հետո Երեւան վերադարձանք, մի օր անցկացրեցինք Մասիս քաղաքում, մի դպրոց տեսանք, որը, ինձ թվաց, վաղուց չի գործում. քանդված վիճակում էր, բայց, պարզվեց, գործող դպրոց է:

Լուսանկարեցի, որ Բեռլինում ցույց տամ: Երեկոյան Երեւան վերադարձանք եւ ծանոթների հետ գնացինք մեծ ճանաչում ունեցող հաստատություններից մեկը՝ խինկալի ուտելու»:

Մարիամ

«Դա էլ մեկ այլ արկած էր: Բեռլինում նման բան պատկերացնելը դժվար է: Մեզ համար սեղան էր պատվիրված: Հինգ հոգի էինք: Մենք եկանք ուղիղ ժամը 8-ին, նստեցինք, սկսեցինք ճաշացանկն ուսումնասիրել: 8:15-ին պատվիրեցինք: Մեր ծանոթները պատմում էին, որ ամռանը Թբիլիսիում 45 րոպե սպասել են իրենց խինկալիին եւ սկսեցին դժգոհել Վրաստանի մայրաքաղաքի սպասարկման որակից: Երեւանը գերազանցեց նաեւ այդ ռեկորդը, քանի որ մեր պատվերը բերեցին ուղիղ 1 ժամ 15 րոպե հետո: Ես արդեն պատրաստվում էի հեռանալ»:

Բոգդան

«Հատկանշական է, որ երբ պատվերն ընդունում էին, նույնիսկ հարկ չհամարեցին զգուշացնել, որ երկար պետք է սպասենք: Ավելի զարմանալի էր այն, որ երբ վերջում հայտնեցինք մեր դժգոհությունը, նույնիսկ ներողություն չասացին: «Ներողությունն» ընդհանրապես այնպիսի բառ է, որը միշտ ինչ-որ առումով հարթում է իրավիճակը: Ավելի ուշ հասկացա, որ Հայաստանում դա խնդրահարույց բառ է: Ռեստորանից դուրս եկանք՝ զայրացած եւ թեյավճար չթողնելով: Իսկ առավոտյան պետք է Տաթեւ ու Կապան գնայինք»:

Մարիամ

«Հրաշալի ուղեւորություն էր: Երբ հասանք ճոպանուղուն, մշուշ էր, շատ բան տեսնել չկարողացանք: Վանքը շատ գեղեցիկ է, այնտեղից մեքենայով վերադարձանք եւ դրական տրամադրությամբ Կապան գնացինք: Այստեղ մեզ սպասում էին մեր ծանոթներն ու առատ սեղան: Ուզում էինք առավոտյան Խուստուփ բարձրանալ, բայց առավոտյան մեզ սպասում էր խաշն ու ցուրտ եղանակը»:

Բոգդան

«Առաջին անգամ էի խաշ ուտում: Հիասքանչ բան էր: Շատ դուր եկավ: Իսկ հետո ցանկացանք տեսնել Վահանավանքը: Գնացինք: Շատ գեղեցիկ էր, բայց ոչ ոք այնտեղ չկար: Հանկարծ դուրս եկավ եկեղեցու հոգեւորականը եւ շատ ուրախացավ: Հրավիրեց թեյ խմելու, ընկույզ հյուրասիրեց, իսկ հետո միասին եկեղեցի մտանք, աղոթեցինք: Պատմեց, որ Իրաքի հայ է, երեխաները Երեւանում են ապրում: Այնքան դրական մարդ էր, շատ հաճելի էր նրա հետ շփվել: Ընդհանրապես, Սյունիքը շատ դուր եկավ ինձ: Կապանում գոնե մի քիչ կյանք կա, այնպես չէ, ինչպես դեպրեսիվ Գյումրիում»:

Մարիամ

«Կապանից հետո երեկոյան Գորիս մեկնեցինք, որտեղ մեզ չորաթան հյուրասիրեցին, իսկ հետո Երեւան վերադարձանք, որտեղ մեզ սպասում էր եզրափակիչ արկածը: Ուշ երեկոյան ընկերների հետ գնացինք Երեւանի փաբերից մեկը, մի պահ որոշեցինք գնալ պարելու՝ իրերը թողնելով աթոռներին: 15 րոպե անց վերադարձանք, իսկ փոքրիկ ուսապարկը, որում մեր տաք հագուստն էր եւ երկու հեռախոս, չկար: Անհետացել էին նաեւ մեր բաճկոնները: Փաբի աշխատողներին հայտնեցինք կորստի մասին եւ խնդրեցինք տեսահսկման խցիկների ձայնագրությունը նայել: Ասացին, որ դա կարող են անել միայն առավոտյան 6-ին, հեռախոսահամար տվեցին, հետո էլ հայտարարեցին, որ ձայնագրությունը կնայեն երեկոյան 6-ին: Հետո ֆեյսբուքով ու հեռախոսով շփվեցինք հաստատության տիրոջ հետ, որը բավական ագրեսիվ էր եւ ոչ ադեկվատ: Երեկոյան 6-ին մեր տեղացի ընկերները գնացել էին փաբ, բայց այնտեղ ոչ ոք չի եղել: Նորից զանգահարեցինք նույն մարդուն՝ փորձելով հասկանալ՝ ինչ է պահատել: Միաժամանակ, որպես օրինապահ եվրոպացիներ, այդ մասին հաղորդեցինք ոստիկանություն, որը Խանջյան փողոցում է: Այնտեղ ոստիկանները սիրալիր խոսեցին մեզ հետ, հայտարարեցին, որ իրենց կզբաղվեն տեսախցիկներով եւ մեկ շաբաթվա ընթացքում մեզ կհայտնեն, եթե ինչ-որ բան գտնեն»:

Բոգդան

«Հասկանո՞ւմ եք, գրողի ծոցը կորածի հետ: Պարզ է, որ ոչինչ էլ չեն գտնելու: Եվ դա կարող է ամեն տեղ պատահել՝ Երեւանում, Բեռլինում, Լոնդոնում, Նյու Յորքում: Բայց հաստատության վերաբերմունքը... ոչ մի ըմբռնում, ներողություն: Դա է վիրավորական: Հայաստանում մարդիկ ջերմ են, բայց, ինչպես ամենուր, ծայրահեղություն կա: Փոխարենը մի բան պարզ է. այս արձակուրդը հաստատ երբեք չեմ մոռանա եւ երկրորդ անգամ էլ կվերադառնամ: Էքստրիմ էր»:

Մարիամ

«Այո, վերադառնալ կարելի է, միայն թե ճանապարհները գոնե մի քիչ համապատասխանեն ճանապարհ բառին, վարորդները գոնե նվազագույնս հետեւեն ճանապարհային երթեւեկության կանոններին, իսկ տաքսիներում հետեւի նստատեղերին անվտանգության գոտիներ լինեն: Դա արդեն մեծ առաջընթաց կլիներ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել