Դուք խելագարվում եք, երբ տղամարդը խոսում կամ էլ պարզապես նայում է ուրիշ կանանց
Որպես տղամարդ՝ ես կարող եմ վստահաբար ասել, որ գեղեցիկ կանանց նայելը մեր բնույթից է բխում։ Եթե դուք խանդում եք, կամ էլ բարկանում դրա պատճառով, ապա դա պարզապես ձեր անվստահության մասին է վկայում։ Եթե դուք սարսափելի խանդում եք , երբ Ձեր տղամարդն այլ կանանցով է շրջապատված, ուրեմն դուք պետք է վերաարժեւորեք ձեր հարաբերությունները։ Նախ՝ բարձրացրեք Ձեր ինքնագնահատականը։ Տղամարդը երբեք չի դավաճանի այն կնոջը, որը վստահ է իր ուժերում ու տղամարդու զգացմունքներում։ Երկրորդ՝ դուք պետք է մտածեք վստահության մասին։ Ավելին, դուք պետք է հասկանաք՝ դուք նրան առհասարակ վստահում եք, թե ոչ։
Խանդն ավելորդ ու քայքայիչ զգացմունք է, չէ՞ որ դուք ինքներդ եք հասկանում, որ եթե նա ցանկանա դավաճանել, ապա կդավաճանի, խանդեք դուք, թե ոչ։ Ձեր բոլոր խանդի տեսարանները կարող են ի սկզբանե անհաջողության դատապարտել Ձեր երջանկությունը։ Այնպես որ, մի վատնեք ձեր ժամանակն անիմաստ զգացմունքի վրա։
Դուք լիցքաթափվել եք ու այլևս չեք հետևում Ձեզ
Սա թերեւս տղամարդկանց հեռանալու կամ դավաճանության ամենատարածված պատճառներից մեկն է։ Բազմաթիվ կանայք, համարելով, որ իրենց հարաբերություններն արդեն կայացել են, լիցքաթափվում են ու սկսում են պարզապես չհետեւել իրենց՝ չեն սափրում ոտքերը, մոռանում են գեղեցկության սրահներ այցելել եւ այլն։ Ի գիտություն՝ դուք պետք է շարունակեք հետեւել Ձեզ, նույնիսկ եթե մշտական զուգընկեր ունեք , թեկուզ որովհետեւ նա ցանկանում է իր կողքին գեղեցիկ կնոջ տեսնել։
Դուք հարաբերություններից դուրս ոչ մի սոցիալական կյանք չունեք
Արեք ինչ կամենում եք, միայն թե մի վերածվեք կնոջ, որի կյանքի իմաստը հարաբերություններն են։ Մի եղեք այնպիսի կին, որը մոռանում է իր ընկերուհիների մասին ու հիշում նրանց միայն երբ բոյֆրենդի հետ խնդիրներ ունի։ Դա միայն վանում ու ճնշում է տղամարդկանց, ստիպում նրանց կարծել, որ դուք խղճուկ եք, իսկ դա հաստատ ձեր օգտին չէ։
Դուք պասիվ ագրեսիվ եք
Հատկանիշ, որը բնորոշ է կանանց մեծ մասին ու որը մեզ հասցնում է կատաղության։ Երբ Ձեր տղամարդը հարցնում է Ձեզ, թե ինչ է պատահել, իսկ դուք ասում եք «ոչինչ», միաժամանակ շարունակելով գանգատվել ու զայրանալ՝ սպասելով, որ նա շարունակելու է հարցուփորձ անել՝ դուք դրանով իսկ նրա մոտ բացասական զգացմունքների հեղեղ եք առաջացնում։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են