19-ամյա Վիկտորիան հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի է: Ուսումից բացի՝ Վիկին ունի եւս մեկ հետաքրքրություն՝ դիմահարդարման արվեստը: Աղջիկը հաճախ է դիմահարդարվում, իսկ ստացված արդյունքը հրապարակում է Instagram-ում:
Մի անգամ Վիկտորիան որոշում է սոցիալական ցանցի իր էջում տեղադրել իր երկու լուսանկարները, որոնցից մեկում աղջիկը դիմահարդարված էր, մյուսում՝ ոչ:
Օգտատերերից շատերը միանգամից «հարձակվել են» Վիկտորիայի վրա՝ նրան մեղադրելով խաբեության մեջ:
«Վերջերս մարդիկ շատ են կենտրոնացել իմ արտաքինի վրա՝ մատնանշելով, որ ես բոլորովին նման չեմ ինձ, երբ դիմահարդարված եմ: Որոշ օգտատերեր շարունակում են տեղադրել իմ այդ երկու լուսանկարները՝ նշելով, թե ես խաբեբա եմ, եւ թե առանց դիմահարդարման տգեղ եմ, այդ պատճառով եմ make up-ի միջոցով ծածկում դեմքս: Այդ մեկնաբանություններին ես կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ ես սիրում եմ ինձ՝ թե դիմահարդարումով, թե առանց… Ես չեմ դիմահարդարվում այն պատճառով, որ ցանկանում եմ ծածկել թերություններս, ես, ուղղակի, նման բան չէի անի, որովհետեւ կարիք չունեմ մարդկանց որեւէ բան ապացուցել: Չեմ թաքցնի՝ որոշ մեկնաբանություններ իսկապես ստիպում են, որ արտասվեմ, բայց ես չեմ ընկճվում, որովհետեւ չեմ կարծում, թե արտաքինն ամենակարեւորն է»,-նշում է Վիկտորիան:
Աղջկան նաեւ վրդովեցրել են այն մեկնաբանությունները, թե ինքը դիտավորյալ օգտագործում է բաց երանգաքսուք՝ իր իրական մաշկի գույնից բաց երեւալու համար.
«Բոլոր նրանց, ովքեր անգրագետ են, ուզում եմ մի բան ասել՝ երանգաքսուքը պետք է հարմարեցնել մարմնի, ոչ թե դեմքի գույնի հետ: Իսկ եթե նայեք իմ պարանոցի եւ դեմքի երանգներին, դրանք նույնն են: Բացի այդ՝ երբեմն սենյակի լուսավորությունն է այլ երանգ հաղորդում դիմահարդարմանը: Մի խոսքով՝ ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Լուսանկարները՝ Վիկտորիայի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)