Ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար՝ այս հարցը շատ տնային տնտեսուհիների է հուզում։ Ի՞նչ աղցան պատրաստել այս անգամ՝ օլիվիե, թե՞ թաբուլե, ապխտած ձուկ՝ մուշտակի տակ, թե՞ քամած մածունով աղցան։ Բայց այս բոլոր աղցաններն արդեն վաղուց սովորական են դարձել ու ոչ մեկին չեն հիացնում դեռ խորհրդային ժամանակներից սկսած։
Հատուկ NEWS.am STYLE-ի համար Megerian Carpet ռեստորանի շեֆ խոհարար Արտավազդ Սարուխանյանը պատրաստել է «Ախթամար» հայկական աղցանը, որը միանշանակ կարող է այլընտրանք դառնալ մայրաքաղաքային աղցանին կամ վինեգրետին։
Այս աղցանի հիմնական առավելությունն այն է, որ դրա համար նվազագույն քանակի բաղադրիչներ են պահանջվում, ընդ որում ոչինչ եփել, տապակել պետք չէ ու պատրաստման համար շատ քիչ ժամանակ է պետք։ Բոլոր մթերքները մատչելի են, ոչ թանկարժեք ու օգտակար։ Առհասարակ համարվում է, որ որքան քիչ բաղադրիչներ ունի աղցանը, այդքան ավելի հավանական է, որ դրանց համերը շատ նուրբ ու գրագետ ձեւով կհամալրեն միմյանց։
«Ախթամար» աղցանի համար ձեզ պետք է ՝ մի կտոր աղի իշխան, լոլիկ, բուլղարական տաքդեղ, կծու պղպեղ, քամած մածուն, կանաչ սոխ, սամիթ, ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ, աղ ու բուրավետ պղպեղ։

Մանր քառակուսիներով կտրատեք ձուկը, լոլիկն ու տաքդեղը։ Բոլոր բաղադրիչները դրեք մեկ ամանի մեջ, հավելեք սամիթ ու սոխ։



Հետո հավանգի մեջ մանրացրեք պղպեղը։ Այդպես մանրացված պղպեղն ավելի բուրավետ է դառնում։

Հավելում ենք համեմունքները մեր բաղադրիչներին։

Լցնում ենք ձիթապտղի յուղ, սոյայի ու քնջութի սոուսներ։ Ի դեպ, քնջութի սոուսն ունի շատ օգտակար հատկանիշներ, լավացնում է մազերի ու մաշկի վիճակը։


Դրա համար էլ առատորեն համեմում ենք աղցանը դրանով;
Վերջում աղցանի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ մածուն ու այդ ամենը զգուշությամբ խառնում ենք։ Աղցանը մատուցում ենք լավաշի տապակած կտորներով, որոնք չիպսի տեսք են ունենում։ Կարծում եմ՝ Ձեր հյուրերը հաստատ կգնահատեն այս նոր աղցանը, որը կդառնա Ձեր ամանորյա սեղանի լավագույն ուտեստը:

Մարգարիտա Ավագյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել