«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երջանիկ հարաբերությունների 8 օրենք

13:08, 10 հունվարի

Ի՞նչ է նշանակում երջանիկ ընտանիք։ Մեզանից ամեն մեկն այս հարցին իր պատասխանն ունի։ Որպեսզի կարողանաք ստեղծել, իսկ հետո պահպանել ձեր երջանիկ ընտանիքը, պետք է իմանալ հետեւյալ օրենքների մասին։

Նմանության օրենք

Սովորաբար ընկեր, կյանքի ուղեկից ընտրում եք նրան, ով իր էությամբ շատ նման է ձեզ։ Ուստի, եթե ձեր շրջապատում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր հոգում։ Եթե կարծում եք, որ դուք շրջապատված եք լավ ընկերներով, քանի որ հաջողակ եք, սխալվում եք։ Սա նշանակում է, որ դուք նույնպես արժանի ընկեր եք նրանց համար։

Սիրո օրենք

Բոլորն էլ սիրո կարիք ունեն։ Սիրել՝ նշանակում է ընդունել եւ հասկանալ դիմացինին, անկեղծ, նուրբ, հոգատար եւ նվիրված լինել։ Եվ որքան վառ եք արտահայտում այս զգացմունքները, այնքան ավելի մեծ պատասխան սեր եք ստանում ձեր ընտրյալից։

Խոսքի ուժի օրենք

Բոլոր բառերը ուժ ունեն։ Խոսքով կարելի է եւ բուժել, եւ սպանել։ Հետեւեք ձեր խոսքերին։ Վիրավորանքը խորը վերքերի պատճառ կարող է դառնալ։ Վերքեր, որոնք հետագայում դժվար կլինի բուժել։ Բառերի ուժը պետք է օգտագործել միայն կարեկցանքի, ջերմ խոսքեր կամ հաճոյախոսություններ ասելու համար։

Վստահության օրենք

Վստահությունը կենսական նշանակություն ունեցող երեւույթ է հարաբերություններում։ Առանց դրա մարդը դառնում է վտանգավոր, կասկածամիտ, տագնապահար մեկը, որը զգայական թակարդում է եւ չի կարողանում հանգիստ շնչել։ Միշտ հիշեք՝ խանդի հիմքում միայնակ մնալու վախն է։

Անկեղծության օրենք

Անկեղծ եղեք։ Սերը նման է բույսի, որը կամ աճում եւ փթթում է, կամ թոշնում եւ չորանում։ Ամեն ինչ կախված է ձեր վերաբերմունքից։ Առանց անկեղծության սերը չի կարող գոյատեւել։ Անկեղծ եղեք միմյանց նկատմամբ, պատմեք ձեր ցանկությունների, զգացմունքների եւ երազանքների մասին։ Մի վախեցեք անկեղծ լինելուց։ Միշտ ասեք, որ սիրում ու գնահատում եք նրան։

Նվիրվածության օրենք

Սիրել՝ նշանակում է նվիրվել ինչ-որ մեկին։ Եվ որքան մեծ է ձեր նվիրվածությունը, այնքան ավելի մեծ է ձեր սերը։ Սերը բումերանգի է նման․ որքան տալիս եք, այնքան էլ ստանում եք։ Սիրահարի սերը անսահման է, եւ այդ սերը կարող է մարել միայն մի դեպքում՝ եթե այն չտաս քո սիրելիին։ Հաճախ մարդիկ սպասում են, թե երբ պետք է իրենց սիրեն, որպեսզի նրանք էլ իրենց սերն ու ջերմությունը տան։ Այս դեպքում դուք, ասես, երաժիշտ լինեք, որն առանց նվագելու ակնկալում է, որ մարդիկ կսկսեն պարել։

Հպման օրենք

Հպումը սիրո արտահայտման լավագույն ձեւերից է։ Այն ամրապնդում է հարաբերությունները․ չէ՞ որ հպվելով նրան, դուք դիպչում եք նրա հոգուն։ Հենց սա է պատճառը, որ երբ մենք բարկացած ենք լինում, ասում ենք՝ «մի դիպչիր ինձ»։

Ի դեպ, հպումը կարող է հրաշքներ գործել։ Գիտնականները լոնդոնյան կլինիկաներից մեկում փորձ են իրականացրել։ Վիրաբույժը, որը սովորաբար վիրահատությունից առաջ հանդիպում է հիվանդներին, փորձի ընթացքում նման հանդիպումների ժամանակ մի քանի րոպե բռնել է հիվանդի ձեռքը։ Արդյունքում, այն հիվանդները, ում ձեռքը բժիշկը բռնել էր, երեք անգամ ավելի արագ են ապաքինվել, քան նրանք, ում հետ նա պարզապես զրուցել էր։

Ազատության օրենք

Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ուրեմն պետք է ազատություն տաք նրան։ Թույլ տվեք, որ նա ինքնուրույն կայացնի իր որոշումները, ունենա իր անձնական կյանքը։ Հակառակ դեպքում՝ զուգընկներից մեկն իրեն թակարդում է զգում։ Ուստի, եթե իսկապես սիրում եք նրան, հարգեք նրա ցանկություններն ու պահանջները։ Հիշեք՝ որքան ազատություն տաք դիմացինին, այնքան ավելի մեծ ջերմությամբ նա կսիրի ձեզ։

Աղբյուրը՝ Adme.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել