1. Այսպիսի կինը միշտ երջանիկ եւ ուրախ է
Եւ երջանիկ ընտանիք, եւ հաջողակ կարիերա ստեղծելու ցանկություն ունեցող կնոջ կյանքում հիասթափությունն ու ափսոսանքը տեղ չունեն։ Ոչ մեկը եւ ոչինչ չի կարող ետ պահել նրան իր կայացրած որոշումից։
2. Նա գիտի, որ աշխարհում գոյություն ունի փոխհատուցման օրենք
Օրինակ՝ եթե նա ցանկանում է նվերներ եւ հաճելի անակնկալներ ստանալ իր ամուսնուց, ուրեմն դա պետք է փոխադարձ լինի։ Մենք սովորաբար ստանում ենք այն, ինչ տալիս ենք։
3. Նման կանայք գիտեն, որ իրենց բնավորության բոլոր գծերը՝ եւ դրական, եւ բացասական, ՕԳՏԱԿԱՐ են իրենց համար
Այսպիսի կանայք շատ լավ գիտակցում են, որ անթերի մարդիկ չեն լինում եւ անհնար է պայքարել բնավորության բոլոր բացասական գծերի դեմ։
4. Նման կանայք երբեք չեն հոգնում
Այսպիսի կանայք էներգիայի, նյարդերի, մտքերի մեծ պաշար ունեն։ Նրանց համար հանգստանալը մեկ այլ գործ անելն է։
Նրանց ուժերը մարում են միայն գիշերը։ Իսկ օրվա ընթացքում նրանք անգամ ժամանակ են գտնում միայնակ մնալ իրենց հետ։
5. Նա երբեք չի քննադատում
Այսպիսի կանայք շատ լավ գիտակցում են, որ չպետք է քննադատեն ու նվաստացնեն մյուսներին։ Նրանք միշտ անում են այն, ինչ ցանկանում են՝ անկախ մյուսների կարծիքից։ Եվ երբ զգում են, որ ուժերն արդեն սպառվում են, 15 րոպե աղոթում, էներգիայով լիցքավորվում եւ շարունակում են իրենց գործունեությունը։
6. Նա հասկանում է, որ ոչ մեկին չի կարող վերադաստիարակել
Վերադաստիարակել նշանակում է՝ ինչ-որ մեկին ստիպել մտածել ու գործել այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Սակայն երջանիկ ընտանիք եւ հաջողակ կարիերա ստեղծելու ցանկություն ունեցող կանայք հասկանում են, որ ոչ մեկին չեն կարող վերադաստիարակել, եւ դա ուժերի եւ ժամանակի անտեղի կորուստ է։
7. Նա ոչ մի բանից կախվածություն չունի
Այս կանայք միշտ հիշում են, որ կյանքը մեկ րոպեում կարող է փոխվել։ Ուստի նրանք առաջնորդվում են միշտ բոլորին եւ ամեն ինչին երախտագիտությամբ հրաժեշտ տալու սկզբունքով։ Այս կանայք կարողանում են անկեղծորեն գնահատել իրենց հարաբերությունները եւ սթափ դիտարկել դրանք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են