Թեև դուք հետևողականորեն հաշվում եք սննդի կալորիաները, հրաժարվում քաղցր, յողոտ մթերքներից, անհրաժեշտ քանակությամբ ջուր եք խմում, հաճախում եք մարզասրահ, սակայն ձեզ այդպես էլ չի հաջողվում նիհարել: Մասնագետները նշում են 7 հիմնական պատճառ, թե ինչու անգամ ամենաարդյունավետ խորհուրդներին հետևելիս նիհարելը շատերի համար երազանք է մնում:
Բնականաբար, ձեր սննդակարգում ներառում եք յուղազերծված մթերքներ
Անկասկած խանութում դուք միշտ յուղազերծ կամ յուղի քիչ պարունակությամբ կաթնամթերք եք գնում: Սակայն պարզվում է, որ անյուղ մթերքն ավելի համեղ դարձնելու համար արտադրողները դրանցում ավելի շատ շաքար են ավելացնում, քան սովորական կաթնամթերքի մեջ: Իսկ շաքարը նիհարող մարդու առաջին թշնամին է: Հենց ածխաջրերն են նպաստում օրգանիզմում ճարպի կուտակմանը:
Նախաճաշին ածխաջրեր եք օգտագործում
Դուք վստահ եք, որ բարդ ածխաջրերը, որոնք պարունավում են, օրինակ, վարսակի փաթիլների կամ այլ շիլաների մեջ, շատ ավելի օգտակար է նախաճաշին օգտագործել: Ձեզ հավատացրել են, որ դրանց շնորհիվ հագեցվածության զգացողությունը շատ ավելի երկար կպահպանվի, քան այլ բաղադրիչներով սնվելու դեպքում: Բայց դա այդպես չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ եթե ցանկանում եք նիհարել, նախաճաշին միայն սպիտակուցներ կերեք, քանի որ սպիտակուցը մարսելու համար օրգանիզմից շատ ավելի էներգիա և ժամանակ է պահանջվում: Իսկ ճաշին կարող եք հնդկաձավար ուտել:
Ձեր ընտրած վարժություններն արդյունավետ չեն
Աշխույժ շարժում պահանջող վարժությունների փոխարեն, որոնց ժամանակ էլ հենց այրվում է օրգանիզմում կուտակված ճարպը, դուք նախընտրում եք մարզասրահում ուժային վարժություններ կատարել: Սակայն ֆիզիկական նման ծանրաբեռնվածության դեպքում ձեր մկանները մեծանում են, հետևաբար ավելանում է մարմնի քաշը, իսկ ճարպը չափազանց դանդաղ է յուրացվում: Ավելի լավ է նիհարելու համար զբաղվել վազքով, լողով, մարմնամարզությամբ:
Ձեր սննդակարգում սոյա եք ներառում
Դիետիկ մթերքների մեծ մասը սոյա է պարունակում, և եթե այն չարաշահեք, ապա ոչ թե կձերբազատվեք ավելորդ քաշից, այլ նոր կիլոգրամներ ձեռք կբերեք: Սոյայի մեջ ֆիտոհորմոններ կան, որոնք համարժեք են կանացի էստրոգեն սեռական հորմոնին: Երբ այն չափից շատ է կուտակվում, օրգանիզմը դա որպես ճարպ կուտակելու ազդակ է ընդունում:
Նախընտրում եք առանց գլյուտենի սննդամթերք
Առանց գլյուտենի սննդակարգը իր բոլոր առավելություններով հանդերձ՝ նախատեսված է միայն այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի կարողանում գլյուտեն պարունակող մթերքները մարսել: Եթե դուք նման խնդիր չունեք, նկատի ունեցեք, որ առան գլյուտենի մթերքի արտադրության մեջ ռաֆինացված շաքար է օգտագործվում, իսկ շաքարը հակացուցված է նիհարել ցանկացողներին:
Հաճախ եք ուտում և քիչ չափաքանակով
Իհարկե, այսպես սնվելը շատ օգտակար է, բայց այն ոչ բոլորի համար է: Երբ մարդը հաճախ է սնվում, նա քաղց չի զգում և չի կարողանում կանոնակարգել իր կերածի չափաբաժինը՝ երրբեմն նախատեսվածից կամ թույլատրելիից շատ կալորիաներ ստանալով:
Շաքարի փոխարինիչներ եք օգտագործում
Դիետիկ կոկա- կոլան և ասպարտամի հաբերը փրկություն չեն ձեզ համար: Անգամ եթե քաղցր գազավորված ըմպելիքի պիտակի վրա գրված է, որ դրա կալորիականությունը զրո է, օրգանիզմը շաքարի փոխարինիչը չի տարբերում սովորական շաքարից և ինսուլին է արտադրում, որը վերջնարդյունքում վերածվում է ճարպի:
Աղբյուր՝Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների