«Комсомольская правда» պարբերականը հաշվարկել է, թե ռուսական աստղերից ով է ամենից շատ գումար վաստակել ամանորյա կորպորատիվների ժամանակ։ Այս ցուցակում առաջատար են դարձել Սվետլանա Լոբոդան ու «Լենինգրադ» խումբը։ Շնուրի խումբը ավելի քան 2 մլն ռուբլի եվրո է վաստակել, իսկ Լոբոդան՝ ուղիղ երկու միլիոն։
Լոբոդան մոտ 25 համերգ է տվել։ Յուրաքանչյուր ելույթի համար նա վերցնում է 70 000-100 000 եվրո (չմոռանանք նաեւ ամանորյա հավելավճարների մասին)։ Եվ այսպես, նրա ամանորյա հոնորարը մոտ 2 մլն եվրո է կազմել։
Չի կարելի ասել, որ «Լենինգրադ» խումբն ամեն օր ելույթ է ունեցել, բայցեւայնպես բավականին շատ է աշխատել։ Պատվերները շատ են եղել, չնայած Սերգեյ Շնուրովի հետ նաեւ նրա 20 հոգանոց «խմբավորումն» է, որոնց համար պետք է հոգալ հյուրանոցի, թռիչքի ծախսերը, աշխատանքի նորմալ պայմաններ ապահովել։ Այդուհանդերձ, «Լենինգրադին» երկու մայրաքաղաքներում սպասում էին ելույթներ՝ 100 000 եվրոյով։ Պարբերականը հաշվարկներով՝ խումբն ունեցել է 20 պատվիրատու՝ գումարած Բալիում պիտերցի գործարար Ալեքսանդր Ռոսլյակովի համար ելույթը։ «Լենինգրադի» ամանորյա հոնորարը 2 մլն եվրոյից քիչ ավելին է կազմել։
Անսպասելիորեն առաջատարների ցուցակում է հայտնվել նաեւ Մաքս Բարսկիխը, որին հիմնականում հրավիրել են երիտասարդ աշխատակիցներ ունեցող խոշոր ընկերությունները։ Մեկ ելույթի համար արտիստը 50 000 եվրո է վերցնում։
Մոտ 15 ելույթ է ունեցել Գրիգորի Լեպսը՝ նա խնայում է իր առողջությունն ու ձայնը, բայց նրա հոնորարը բավականին բարձր է՝ 100 000-150 000 եվրո (մեր աղբյուրների տեղեկություններով): Շատ պատվիրատուների վանում է այդ բարձր հոնորարը։ Այդուհանդերձ, Գրիգորի Լեպսը ամանորյա ելույթների միջոցով մոտ մեկուկես միլիոն եվրո է վաստակել։
Տոնական օրերին հաջող էին նաեւ Վերա Բրեժնեւայի, Դիմա Բիլանի, Անի Լորակի, «Время и стекло» եւ «Artik & Asti» խմբերի գործերը՝ նրանք Ռուսաստանի տարբեր անկյուններում 5-10 ելույթ են ունեցել։ Նույնը նաեւ «Рук Вверх!» и «Иванушки» կոլեկտիվները։ Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է 200-500 հազար եվրո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում