1960-ականների կեսերին Թումանյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, հայտնվել էր մի արտասովոր շենք։ Այն այնքան ներդաշնակ էր այդ հատվածում, ասես միշտ եղել էր այդտեղ։ Հասարակ ձեւերը, երկու մակարդակները, շատրվանները, ծառը, որն աճում էր վերեւի մակարդակի հարթակի միջով, նկարիչ Հովհաննես Մինասյանի խճանկարով պատը, կոնսոլային աստիճանները, որոնք տանում էին դեպի երկրորդ մակարդակ։ Սյուները, որոնք նման էին ծառերի ցողուններին, պահում էին դահլիճի թեք կոնստրուկցիան։ Այն դժվար է դահլիճ անվանելը, քանի որ չուներ ոչ պատեր, ոչ ծածկ․․․ Ամեն ինչ ներդաշնակեցված էր Հայաստանի մայրաքաղաքի նոր ճարտարապետության միասնական խորհրդանշական կերպարանքին։ Այդ գեղեցկությունը դրսեւորվում էր պարզության ու ֆունկցիոնալության մեջ։
Արտասովոր կառույցի հեղինակները «Երեւան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետներ Սպարտակ Կնթեխցյանն ու Թելման Գեւորգյանն էին։ 1967-ին նրանք իրենց աշխատանքի համար արժանացել էին Ալ․ Թամանյանի անվան Հայաստանի Լենինյան կոմսոմոլի մրցանակին։ Իսկ ամառային դահլիճը դարձել էր սիրված հանգստի վայր երեւանցիների համար ու ճարտարապետական տեսարժան վայր՝ մայրաքաղաքի հյուրերի համար։
Թերեւս կինոթատրոն այցելությունից իր տպավորությունները պատկերավոր նկարագրել է ռուս գրող Անդրեյ Բիտովը «Հայաստանի դասերը» գրքում։
«Իրոք սքանչելի կինոթատրոն էր, որն այնքան յուրահատուկ ձեւով էր կառուցված, որ երեկոյան լուսավորության ժամանակ ես այդպես էլ չկարողացա պատկերացնել դրա ընդհանուր տեսքը՝ թվում էր, թե այն կախված էր երկրի վրա, ինչպես վայրէջք կատարող թռչող ափսե․․․ Բացօթյա դահլիճը ֆորում էր հիշեցնում։ Մեր վերեւում խոշոր հարավային աստղերն էին փայլփլում, ինչպես պլանետարիումում, ինձ թվում էր, թե մենք երկինք են բարձրացել ու եթե համարձակվենք մոտենալ եզրին ու այնտեղից ներքեւ նայել, ապա ներքեւում կտեսնենք մեր սիրելի, դեռ ոչ այնքան շքեղ կառուցապատված Երկիրը ու հուզված ներքեւ նայելով՝ կկարդանք երկարաշունչ բանաստեղծություններ Երկրում մնացած սիրո մասին․․․»։
1970-ականներին սկսվել է «Մոսկվա» կինոթատրոնի հիմնական շենքի վերակառուցումը, ինչի արդյունքում ձմեռային դահլիճներից մեկից հանդիսատեսը պետք է ելք ունենար դեպի ամառային կինոթատրոնի երկրորդ մակարդակ։ Հաշվարկները ցույց էին տվել, որ դրա կոնստրուկցիան նախատեսված չէր միաժամանակ մեծաքանակ մարդկանց ներկայության համար։ Երկրորդ մակարդակը քանդել էին, որպեսզի ուժեղացնեն կոնստրուկցիան ու նորից կառուցեն։
Միաժամանակ որոշել էին անձրեւից պաշտպանվելու նպատակով դահլիճի վրա ծածկ կառուցել թեթեւ մետաղական կոնստրուկցիաներից։ Նույնիսկ նախագծային լուծումների մի քանի տարբերակներ էին մշակվել։
Սակայն ժամանակն անցնում էր, ու ֆինանսական պատճառներով ոչինչ չէր ձեռնարկվում շենքի վերականգնման համար։ Ձմեռային դահլիճից հանդիսատեսի ելքի ուղղությունը փոխեցին, իսկ ամառային դահլիճով ոչ ոք չէր ուզում զբաղվել։
2010-ին որոշում կայացվեց ամառային կինոթատրոնի տարածքը փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն, որը այդտեղ մտադիր էր եկեղեցի կառուցել։ Սակայն հասարակայնությունն ընդվզեց այդ որոշման դեմ, հավաքվեցին տասնյակ հազարավոր ստորագրություններ՝ ճարտարապետական գլուխգործոցի պահպանման պահանջով։
Տարիներ անց հասկանում ես, որ կինոթատրոնի շենքը կամերտոնի դեր էր կատարել 1960-70 ականների հայկական ճարտարապետության ստեղծագործությունների մի ամբողջ շերտի համար, որոնք այսօր աշխարհի կողմից ճանաչված են որպես խորհրդային մոդերնիզմի ճարտարապետության հուշարձաններ։
Ու այսօր ավելի հաճախ կարելի է լսել ձայներ, որոնք կոչ են անում վերականգնել ամառային դահլիճն իր նախաստեղծ տեսքով։
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ