NEWS.am STYLE-ը պաշտում է, երբ հեղինակավոր պարբերականները նման նյութեր են տպագրում մեր երկրի ՝ առավել եւս Երեւանի մասին։ Հիմա էլ Forbes Woman-ն է կազմել այն զբաղմունքների ցանկը, որոնք կարելի է հեշտությամբ անել Մոսկվայում, բայց, այնուամենայնիվ, նախընտրելի է դրանք տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք։
1.Մոռանալ ղեկի մասին ու ոտքով շրջել
Երևանում չկա ոչ մի նույնատեսակ փողոց կամ շենք։ Կան և վարդագույն տուֆից նեոկլասիցիզմի ոճով կառույցներ, և կոնստրուկտիվիզմի ժամանակների կառույցներ, և իսկական ետնախորշեր։ Տների պատուհանների շուրջ նախշերը նման են Հայաստանի եկեղեցիների նախշերին՝ բարելյեֆները չեն կրկնում իրար։
Քաղաքի պատմական մասն ամբողջովին նախագծվել է 1920-ին խորհրդային ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Հենց 1920-ին է Երևանը մայրաքաղաք դարձել ու սկսել ձեռք բերել իր ժամանակակից կերպարանքը։ Թամանյանի հուշարձանը կանգնած է Կասկադի առաջ՝ քանդակների պուրակում, որն այցելության համար պարտադիր վայրերից է։ Սա բազմամակարդակ հուշարձան է՝ բաղկացած աստիճաններից ու շատրվաններից, իսկ ներսում՝ Գաֆեսչյան արվեստի կենտրոնն է, որի հավաքածուն ընդգրկում է Ժոմ Պլենսայի, Լինն Չեդվիկի ու Տադաշ Սումայի ստեղծագործությունները։ Իսկ մշակութային խորը հարստացման համար կարելի է այցելել հին ձեռագրերի պահոց՝ Մատենադարան։ Այստեղ 17 000 նմուշների մեջ կարելի է գտնել նաև 7-րդ դարի Ավետարան՝ մագաղաթի վրա գրված ու հայերեն ամենամեծ ձեռագիրը՝ 27,5 կգ քաշով։
2. Գնալ համերգ, նախընտրելի է՝ ջազային
Ջազ այդտեղ լսում ու նվագում են 1938-ից։ Կոլորիտային Malkhas Jazz Club ակումբում կարելի է հիանալ Լևոն Մալխասյանի վիրտուոզային կատարումներով, որը համարվում է հայկական ջազի առասպել։ Հայաստանում անցնում են բազմաթիվ երաժշտական ու այլ մշակութային իրադարձություններ։
3․Քաղաքից դուրս գնալ
Արժե մի քիչ հեռանալ Հայաստանի մայրաքաղաքի սահմաններից, ու Ձեզ համար կբացվեն ապշեցնող լեռնային տեսարաններ ու կոլորիտային գյուղեր։
Մոտակա տեսարժան վայրերից է Սևանա լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա։ Սա ամենամեծ լեռնային լիճն է ամբողջ Կովկասում, նրա մեջ 28 գետ է հոսում։ Վարկածներից մեկով՝ լիճն իր անվանումը ստացել է հենց այստեղ գտնվող Սևանավանք եկեղեցու շնորհիվ, որը սև տուֆից է կառուցված։ Ազատ գետի ավազանում՝ Երևանից 28 կմ հեռավորության վրա գտնվում է Գառնիի հեթանոսական տաճարը, որը հելենիզմի դարաշրջանին է պատկանում ու իր վեհաշուք սյուներով հունական ճարտարապետություն է հիշեցնում։ Այն փլվել էր 1679-ի երկրաշարժի հետևանքով ու վերականգնվել խորհրդային տարիներին։
4. Ուտել լավաշ ու որեւէ այլ համեղ բան
Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ։ Այդուհանդերձ, թոնրից նոր հանված լավաշ համտեսել պետք է։ Ու անպայման դրա մեջ փաթաթելով բանջարեղեն, պանիր ու թարմ կանաչի։
Մնացած խոհարարական հաճույքներից են պանրի զանազան տեսակները՝ չեչիլ ու չանախ, խաշը, որը հայերը պատրաստում են մեկ ամբողջ օր, քյուֆթան (միս՝ հալեցրած սերուցքային կարագով ու կոնյակով հարած), եւ վարսակաշիլայի անալոգը՝ հարիսան, որը ցորենից ու հավից պատրաստված շիլա է։
5․ Համտեսել կոնյակ
Լիարժեք գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ ու բազմափուլ գործընթաց է անցնում կոնյակն իր ապրանքային տեսքով վաճառասեղաններին հայտնվելուց առաջ, կարելի է շրջայց կատարել Երեւանի կոնյակի գործարանում։ Այնտեղ կիմանաք բոլոր մանրամասները կոնյակի պատրաստման մասին ու ամենակարեւորը՝ կհամտեսեք տարբեր խմիչքներ՝ այդ թվում 1934 թ․ պահպանված։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը