Աստղային համագործակցություններով հայտնի Hi-Hat production-ի ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին այս օրերին Հայաստանում է: Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի, Ջասթին Բիբերի եւ մի շարք այլ աստղերի հետ աշխատած պարուսույցը Երեւան է ժամանել «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Հասմիկ Շիրոյանի հրավերով, որի մրցութային բեմադրությամբ հենց Թրոյն է զբաղվում: NEWS.am STYLE-ը Թրոյի հետ ջերմ հանդիպում ունեցավ, որի ընթացքում խորեոգրաֆը հագել էր սեւ շապիկ՝ Հայոց ցեղասպանության հուշահամիլիրի ու անմոռուկի պատկերով: Պարզվում է՝ Թրոյին լավ հայտնի է մեր պատմության այդ ցավոտ էջը, իսկ Հայաստան գալուց առաջ խորեոգրաֆը Հայաստանի մասին գիտելիքները թարմացրել է հայ ընկերների օգնությամբ:
«Մինչ այստեղ գալս Հայաստանի մասին կարդացել եմ, բացի այդ` շատ հայ ընկերներ ունեմ, որոնցից է, օրինակ, պարող Միհրան Կիրակոսյանը: Ի դեպ, նա եւս Hi-Hat ընկերության հետ է աշխատում»:
Ճիշտ է՝ աշխարհահռչակ պարուսույցը դեռ շատ բան չի հասցրել տեսնել Երեւանում, բայց կան բաներ, որոնք արդեն նկատել ու հավանել է.
«Պարզ տեսնում եմ, որ այստեղի մարդկանց միջեւ սերը շատ ամուր է, ինչը հրաշալի է, քանի որ, կարծում եմ, աշխարհին սերը շատ է պակասում: Բացի այդ՝ ինձ դուր է գալիս այստեղի ճարտարապետությունը, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ այցելելու թանգարաններ, նաեւ շատ եմ հավանել այստեղի խոհանոցը: Տոլմա եմ փորձել, եւ այն ինձ շատ է դուր եկել»:
Բայց, իհարկե, Հայաստան այցի հիմնական նպատակը «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն է, որի շրջանակներում Թրոյը համագործակցում է Հասմիկ Շիրոյանի հետ: Նա նաեւ պատմեց, թե ինչպես սկսվեց հայ երգչուհու հետ համագործակցությունը.
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեր ընկերությունը հեռախոսազանգ ստացավ, որից հետո Hi-Hat-ը լսեց Հասմիկի երգն ու շատ հավանեց: Մենք հասկացանք, որ այս համագործակցությունը ոչ միայն Հասմիկի, այլեւ մեզ համար շատ լավ կլինի: Նա հրաշալի երգչուհի է, բարի ու խելացի անձնավորություն: Հիմա եմ հասկանում, թե որտեղից է նրա երաժշտությունը գալիս, քանի որ հավատում եմ՝ ամեն ինչ ծնվում է մարդու ներսից»:
Պարուսույցը դեռեւս չցանկացավ բացահայտել, թե ինչ է տեղի ունենալու բեմում, սակայն մի բան, այնուամենայնիվ, նշեց.
«Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպիսի կատարող է Հասմիկը, հաստատ ոչնչից չեն զարմանա, բայց մենք, ամեն դեպքում, փորձելու ենք ձեզ զարմացնել»:
Թրոյի հետ խոսեցինք նաեւ նրա աստղային համագործակցություններից.
«Այն արտիստները, որոնք համագործակցում են Hi-Hat ընկերության հետ, անկասկած վստահում են մեզ: Նրանց թվում են՝ Ռիհանան, Շակիրան, Ջեյ Զին, Մերի Ջեյ Բլայջը, որոնք մեծ հարգանք են տածում մեր հանդեպ, ու ամեն ինչ հրաշալի արդյունք է ունենում: Նրանց հետ աշխատելը եւ հեշտ է, եւ զվարճալի: Ի դեպ, Հասմիկը եւս ինձ համար այն հրաշալի արտիստների ցանկում է, որոնց հետ երբեւէ աշխատել եմ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում