Ինքնաներկայացում
Արտաքին տպավորությունը, որի վրա մենք հույս ենք դնում, տղամարդիկ լիովին այլ կերպ են ընկալում: Ինչ-որ մեկին թվում է, թե անհրաժեշտ է երկար ոտքերով շիկահեր լինել, ինչ-որ մեկը թաքցնում է կազմվածքի թերությունները եւ կնճիռները, ինչ-որ մեկը նիհարում է եւ աշխատում զգեստապահարանի վրա: Դա արդյունք չի տա, եթե դուք ինքներդ դրան չեք հավատում: Մենք իդեալական կերպար ենք փնտրում ինքներս մեզ մատուցելու փոխարեն: Յուրաքանչյուր կին գիտե եւ իր թերությունները, եւ արժանիքները, բայց ձգտում է թաքցնել առաջինները եւ մոռանում է երկրորդների մասին: Տղամարդիկ հենց նրբորեն զգում են, թե երբ է կինն իրեն անհարմար զգում, փոխարենը սուր կերպով արձագանքում են, եթե կինը հիանում է իր ոտքերով, ժպիտով եւ նոր զգեստով:
Հետազոտություններ. Ֆրանսիական լողափներում հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքներով աղջիկներին սեքսի համար ավելի մատչելի են համարում, բայց պակաս համապատասխան լուրջ հարաբերության համար:
Շփում
Սա հենց այն գրավչությունը եւ հմայքն է, որոնք իրենց գործն անում են, երբ այլեւս ցույց տալու ոչինչ չկա: Այստեղ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի` հայացքներ, ծիծաղ, հումոր, խառնվածք, լսելու, հաճոյախոսություններ անելու կամ իր ամաչկոտությամբ գրավելու կարողություն: Ուրիշների մեթոդներով գործելու փորձերը` չափազանց ակտիվ լինելը կամ սեփական զվարթությունը զսպելը հարմար են միայն ծանոթանալու համար եւ կտան վայրկենական, բայց ոչ երկարատեւ արդյունք: Նման մեթոդները ոչ մի կապ չունեն իսկական սեքսուալության հետ:
Հետազոտություններ. Ֆիննական Տուրկու համալսարանի պրոֆեսոր Մարկուս Ռենտալան տղամարդկանց ցուց է տվել կանանց 52 լուսանկար, որոնց այնպիսի հորմոն էր ներարկվել, որն արտազատվում է սթրեսի ընթացքում: Տղամարդիկ ընտրել են նրանց, ում մոտ հորմոնի մակարդակն ավելի ցածր էր:
Ակտիվություն
Մեզ խորհուրդ են տալիս տեղում չնստել` սպասելով երջանկությանը, բայց թե դա ինչ է նշանակում` ստիպված ենք լինում փորձով հասկանալ: Իհարկե սպիտակ ձիով արքայազնին հանդիպելու համար անհրաժեշտ է գոնե դուրս գալ տնից, բայց կարելի է անցնել քաղաքի բոլոր հաստատություններով եւ այդպես էլ չհանդիպել սեփական երազանքին:
Հարցն այն է, որ տղամարդկանց գրավում է կյանքի եւ տպավորությունների իսկական ծարավը, ոչ թե ինչ-որ մեկին ցանցը գցելու մտածված քաղաքականությունը: Բարի վաճառասեղանի մոտ մի բաժակ գինով տխուր աղջիկը կհետաքրքրի ընդամենը լովելասին կամ մանիպուլյատորին: Կենդանի տղամարդուն կենդանի, թախծից չմեռնող, այլ ուրախանալ, երազել եւ գործել կարողացող կին է անհրաժեշտ:
Հետազոտություններ. Ամերիկացի Բլեյք Իսթմանը, որը մարմնի լեզվի ուսումնասիրության մասնագետ է, պնդում է, որ ռեստորանը հանդիպման լավագույն վայրը չէ: Զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում ենթագիտակցաբար, այդ պատճառով գնահատելու համար անհրաժեշտ է տեսնել, թե զուգընկերն ինչպես է շարժվում եւ ժեստեր անում: Սեղանի մոտ նստելն այնքան էլ չի տրամադրում դրան:
Զգայականություն
Մարդկանց գրավելու թեմայով խորհուրդները հիմնականում ուղղված են զուգընկերոջը դուր գալուն, մինչդեռ ավելի շատ հաջողություն են ունենում նրանք, ովքեր չեն ամաչում խոսել իրենց ցանկությունների մասին: Դա չի նշանակում, թե առաջին ժամադրությանը կինը կպատմի անկողնում իր ցանկությունների մասին, բայց կարելի է լիցքաթափվել նրա ներկայությամբ, ցույց տալ սեփական թուլությունները եւ նրան հանձնել նախաձեռնությունը: Տղամարդկանց դուր է գալիս իրենց լավ սիրեկան զգալ, բայց հաճախ չեն հասկանում, թե իրենցից ճշգրիտ ինչ են ուզում կանայք:
Հետազոտություններ. Կանանց միայն 28 տոկոսն է սիրահարվում առաջին հանդիպմանը, տղամարդկանց շրջանում նման ռոմանտիկների թիվը գրեթե 50 տոկոս է:
Կանացիություն
Բավականին բարդ է սովորել զգալ սեփական կանացի էությունը: Վառ հագնվել, չվախենալ խախտել կանոնները, չափազանց գեղեցիկ երեւալ, առանձնանալ, ուշադրություն գրավել, դա նշանակում է գնահատել ինքն իրեն զարդարելու ձգտումը եւ ուրախանալ դրանով:
Իր կանացիությունը ժխտող աղջիկը կարող է տղամարդու ընկերը դառնալ: Գուցե նաեւ` սեքսուալ զուգընկերը, բայց ոչ հետաքրքրության առարկա: Երբ կյանքում տղամարդ կա, որին ուզում ես դուր գալ, այդ ցանկությունները ակտիվանում են, բայց լավ է, երբ դրանք այլ ժամանակ էլ հետին պլան չեն մղվում: Չէ՞ որ սեքսուալ գրավչության համար անհրաժեշտ է ինքն իրեն դուր գալ: Բարձրակրունկներ, զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ. նման բաները միայն տոնական առիթների համար չեն:
Հետազոտություններ. օվուլյացիայի ժամանակահատվածում կանայք կարմիր եւ վարդագույն իրեր կրելու ցանկություն են ունենում:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են