Երբ ընդունում եք տարածված կարծիքը, որ ամուսնությունը փոխզիջումներ է պահանջում, ձեզ բացում եք անցանկալի զիջումների առջեւ:
Հաճախ մենք կարծում ենք, որ փոխզիջումը լուծում գտնելու համար ինչ-որ մեկի հետ անկեղծ զրույցն է: Առանց միմյանց ընդունելու անհնար է իսկապես ընդունել առաջարկվող լուծումը, հակառակ դեպքում՝ զայրույթ եւ վիրավորանք է առաջանում: Վիրավորանքը դեպի անհավատարմություն տանող առաջին քայլն է: Երբ զուգընկերներից մեկի մոտ վիրավորանքի զգացում է արթնանում, հարաբերությունները խոցելի են դառնում: Եվ եթե վիրավորանքն անուշադրության է մատնվում, հարաբերությունները մեռնում են:
Իմանալ, ձեր զուգընկերն իսկապե՞ս համաձայն է ձեզ հետ, թե՞ պարզապես զիջել է՝ ձեզ հանգստացնելու համար, ընտանեկան ամենաբարդ խնդիրներից է: Կոնֆլիկտներից խուսափող մարդիկ, հավանաբար, անցանկալի արարքներ կգործեն, քանի որ սիրելիին տխրեցնելու վախը կգերակշռի սեփական պահանջմունքները բավարարելու ցանկության նկատմամբ: Արդյունքում՝ վիրավորանքն անդառնալի կետի կհասնի:
Անցանկալի զիջումների հետ կապ չունեցող լուծումներ գտնելը վիրավորանքից խուսափելու լավագույն միջոցն է: Չնայած այդ գործընթացը դյուրին չէ:
Ահա, թե ինչ կարելի է անել. ինքներդ ձեզ եւ միմյանց խոստացեք, որ չեք համաձայնի լուծման, որը հարմար չէ երկուսիդ էլ: Դա չի նշանակում, որ ձեր զուգընկերոջից պահանջում եք միշտ ձեր կողմից լինել: Դա նշանակում է, որ դուք շարունակում եք խոսել եւ լսել, մինչեւ ընդհանուր լեզու գտնեք: Որքան հաճախ հետեւեք այս կանոնին, այնքան ավելի դյուրին կլինի միմյանց հասկանալն ու ձեր ընտանիքը պահպանելը:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)