Ֆրանսիայի հյուսիս-հարավում մի փոքրիկ քաղաք կա՝ Լե Ման։ Այն այդքան էլ հայտնի չէ զբոսաշրջիկներին, սակայն շատ տարիներ առաջ քաղաքում տեղի ունեցած սարսափելի սպանությունը շատերին հայտնի դարձրեց քաղաքի անունը։
Այս պատմությունն աղախին-մարդասպաններ Պապեն քույրերի մասին է։ Նրանք դժվար կյանք են ունեցել՝ զրկված մայրական գուրգուրանքից եւ հոր հոգատարությունից։ Քույրերից ավագը՝ էմիլիան, մեծացել էր կաթոլիկ մանկատանը եւ դարձել միանձնուհի։ Ապա ծնվել էին Քրիստինն ու Լեան, որոնց մայրն այլոց խնամքին էր հանձնել։ Երբ աղջիկները մեծանում են, մայրը որոշում է նրանց տուն վերադարձնել, սակայն ոչ թե կորցրածը հետ բերելու, այլ աղջիկներին աշխատացնելու եւ նրանց հաշվին ապրելու համար։ Այդ ժամանակ մայրն աշխատանքի հայտարարություն է տեսնում՝ Լանսելինների ընտանիքին խոհարար եւ սպասուհի էր անհրաժեշտ։ Ինչ բախտավորություն։ Դա նշանակում էր, որ քույրերը միասին կաշխատեն մի տան մեջ։ Այդպես Պապեն քույրերն անցնում են աշխատանքի։ Նրանք բավականին բանիմաց էին, հնազանդ եւ զուսպ։ Յուրաքանչյուր կիրակի քույրերը եկեղեցի էին գնում՝ ճանապարհին չշփվելով որեւէ մեկի հետ։ Նրանք, առհասարակ, խուսափում էին շփումից ցանկացած մեկի հետ։ 1933 թվականին, երբ նրանք Լանսելինների տանն աշխատում էին արդեն վեցը տարի (Քրսիտինը 27 տարեկան էր, Լեան՝ 21), տեղի ունեցավ սարսափելի սպանությունը։

Փետրվարի 2-ին մադամ Լանսելինն իր դստեր հետ կեսգիշերին տուն վերադարձավ եւ շատ բակացավ, երբ տեսավ, որ տան էկելտրաէներգիան կրկին անջատված է։ Դա շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն էր։ Մադամն իր դժգոհությունը հայտնեց Քրիստինին, ինչից հետո նրանց միջեւ վեճ բռնվեց։ Մադամին փորձեց օգնել դուստրը, սակայն Քրիստինը հարձակվեց աղջկա վրա եւ հանեց նրա աչքերը։ Աղմուկը լսելով՝ Լեան դուրս եկավ սենյակից եւ սկսեց օգնել քրոջը։ Քույրերն այնքան են հարվածում մորն ու դստերը, մինչեւ նրանց մարմիններն անճանաչելի են դառնում։ Լանսելինների ոսկորները կոտրված էին, գլուխները՝ ջարդված, իսկ աչքերը՝ հանված։ Սպանությունից հետո քույրերը փակվում են իրենց սենյակում եւ իրար գրկած՝ քնում։

Աղջիկներին անմիջապես ձերբակալում են եւ առանձնացնում։ Այն հազվադեպ պահերին, երբ նրանք հանդիպում էին միմյանց, այնպիսի տպավորություն էր, թե նրանց ոչ միայն բարեկամական կապերն են միավորում, այլեւ ուրիշ բաներ։ Երեք հոգեբաններ եզրակացրեցին, որ քույրերի արարքում արտառոց բան չկա եւ որ նրանք պարզապես սառնասիրտ մարդասպաններ են, սակայն դատավարության ընթացքում ի հայտ եկավ չորրորդ հոգեբանը, որը միանգամայն այլ վարկած առաջ քաշեց։ Ըստ նրա՝ Քրիստինի եւ Լեայի հարաբերությունները պարզապես քույրերի հարաբերություններ չէին, դա երկվություն էր։ Նրա խոսքով՝ չկային Քրիստին եւ Լեա առանձին, կար նրանց միությունը, որն էլ հենց կատարել էր սպանությունը։
Դատարանը Քրիստինին դատապարտում է ցմահ ազատազրկման, իսկ Լեային՝ 10 տարվա։ Քրիստինն առանց քրոջ երկար չդիմացավ։ Նա հրաժարվում էր սնվել եւ, ի վերջո, մահացավ հյուծվածությունից։ Լեան ապրեց մինչեւ 89 տարեկան։

Այդպես էլ պարզ չէր, թե ինչու քույրերը վեց տարի հնազանդ աշխատելուց հետո նման հաշվեհարդար տեսան իրենց տիրոջ հետ, եւ թե ինչ կապ կար նրանց միջեւ իրականում։ Ասում են՝ քույրերին թույլ չէին տալիս տեսնվել, եւ Քրիստինը բանտապաններին գոռում էր՝ «Վերադարձրեք իմ ամուսնուն»։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Թարգմանությունը՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի
