Երեք օրվա կանոնը կայանում է նրանում, որ դուք յուրաքանչյուր երեք օրվա համար նոր նպատակ եք դնում, որոնք հաջորդ երեք օրերի ընթացքում պիտի իրականացվեն:
Եռօրյա ժամկետը շատ քիչ է մեծ նպատակ իրականացնելու համար, ուստի պետք է այնպիսի նպատակ ընտրեք, որին հնարավոր կլինի հասնել այդ կարճ ժամանակում: Հենց այդ՝ ոչ մեծ նպատակներն էլ կարող են ավելի մեծ երազանքի բաղկացուցիչը լինել:
Այս կանոնի շնորհիվ դուք կանոնավոր կերպով վստահություն պետք է ներշնչեք ձեր ուժերի նկատմամբ եւ տեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հասնելով հաջողության, դուք նոր լիցք կստանաք առաջ գնալու համար: Սա ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղներն ստանալը: Վերելքներն ու անկումները բնորոշ են ցանկացած գործի, սակայն մեկի համար կարեւոր է մշտապես տոնուսի մեջ գտնվելը, իսկ մյուսն սպասում է արդյուքին՝ հետագայում գործը շարունակելու համար: Այդ պատճառով եռաօրյա հաջողությունները խթան կհանդիսանան նոր աշխատանքի համար:
Նույն եղանակով կարելի է մոտիվացնել մյուս աշխատակիցներին կամ հարազատներին: Հոգ տարեք, որպեսզի ցանկացած գործում ձեր ենթակաները կամ մերձավորները մոտիվացած լինեն եռօրյա հաջողություններով: Տեսնելով արդյունքը՝ դա նրանց նոր եռանդ ու ուժ կտա նոր գործի համար: Այդպիսի խթան կարող է լինել ձեր հավանության խոսքը, փոխհատուցումը, փոքրիկ նվերները, անձնական զրույցը կամ հանդիպումը:
Կարճատեւ խթանները կարող են սնել մարդու եռանդը: Դրա համար, իհարկե, ձեզ եւս պետք է գտնվել եռօրյա հաջողությունների ալիքի վրա:
Պետք չէ մոռանալ, որ իրական ձեռքբերումները կարող են ձեր ամիսների աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ երեք ամիս հետո: Որոշ ծրագրեր պահանջում են մեծ ժամանակ, բայց դա չի նշանակում, որ դուք չպետք է հետագա արդյունքի համար ջանքեր ներդնեք կամ էլ թուլանաք լճացման շրջանում, քանի որ հենց դրանք կարող են դառնալ կես տարի հետո ձեր հաջողության պատճառը:
Այդ պատճառով մի թույլ տվեք, որ ներկա հաջողությունները ձեզ թուլացնեն, թող որ ձեր գործողություները միշտ արդյունավետ լինեն, քանի որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքը գործից չի տարբերվում:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը