Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գարնանային լավագույն սննդակարգը

13:01, 16 ապրիլի

Գարնանային սննդակարգը ենթադրում է ոչ միայն սննդակարգի կարգավորում՝ ձմեռվանից հետո օրգանիզմում առաջացած վիտամինների պակասի ֆոնին, այլև ձմռան ամիսներին կուտակած ավելորդ կիլոգրամներից ազատվելու հնարավորություն։

Բարձրակարգ դիետոլոգ ու սննդային սխալ վարքագծի դեմ պայքարի հարցերով մասնագետ Զոի Հարկոմբը խորհուրդ է տալիս գարնանը սննդակարգից բացառել սպիտակ հացը, սպիտակ բրինձը, մակարոնեղենը, այսինքն՝ գլյուտեն պարունակող մթերքը։

Մարդկանց մեծ մասը դրա հանդեպ ալերգիկ ռեակցիա ունի, չնայած նրանք անգամ չեն կասկածում այդ մասին։ Այնպես է պատահում, որ հենց մարդը դադարում է գործածել այդ մթերքները, միանգամից 3-5 կգ նիհարում է, դա փաստացի ջրի այն քանակությունն է, որը մեր օրգանիզմում կուտակվում է ալերգիկ այտուցվածության պատճառով։

Հարկոմբ Զոին խորհուրդ է տալիս կաթը փոխարինել ոչ յուղոտ յոգուրտով։ Յոգուրտը լավացնում է իմունիտետը, պաշտպանում մրսածությունից։ Կաթը նույնպես ալերգիկ ռեակցիա է առաջացնում։

Ճաշացանկ

Առավոտյան՝ մասուրի հյութ ու մեկ կտոր կիտրոն։ Թույլատրվում է  մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ կտավատի ձեթ, եթե աղիների հետ կապված խնդիրներ կան։

30 րոպե հետո՝ նախաճաշ․ 200 գրամ եփած հնդկաձավար՝ մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղով ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով։ Շիլան կարելի է համեմել սոյայի սոուսով, կամ ավելի լավ է՝ սամիթով կամ մաղադանոսով, ինչն օգնում է ազատվել ավելորդ ջրից։ Երեք ժամ հետո խմեք մեկ բաժակ կեֆիր՝ մանրացված կանաչիով, կերեք մեկ մեծ կանաչ խնձոր։

Ճաշին՝ 200 գրամ ձուկ կամ ծովամթերք, կաղամբով աղցան ու կանաչի, ջեռոցում եփած կարտոֆիլ՝ ձիթապտղի յուղով ու սամիթով։

Որպես աղանդեր՝ սառեցված հատապտուղներից ու 1 տանձից պատրաստված խյուս, որը կարող է հաջողությամբ փոխարինել ցանկացած մուրաբա։

Նախուտեստ՝ ցանկացած միրգ, մի քիչ ընդեղեն, հավի կրծքամիս, կանաչի, կարմիր բազուկ:

Մասուրից պատրաստված ըմպելիք կամ «կարկադե» թեյ։ Կերակրատեսակների հերթականությունը կարելի է փոխել։ Դրսևորեք երևակայություն ու բազմազան դարձրեք շիլան՝ շոգեխաշած կաղամբով կամ էլ տարբեր համեմունքներ գործածեք՝ սովորական կերակրատեսակներին համի նոր երանգներ հաղորդելու համար։ Քաղցած մնալու փոխարեն  քնելուց առաջ քայլեք (միջինը 10 000 քայլ):


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել