Գարնանային սննդակարգը ենթադրում է ոչ միայն սննդակարգի կարգավորում՝ ձմեռվանից հետո օրգանիզմում առաջացած վիտամինների պակասի ֆոնին, այլև ձմռան ամիսներին կուտակած ավելորդ կիլոգրամներից ազատվելու հնարավորություն։
Բարձրակարգ դիետոլոգ ու սննդային սխալ վարքագծի դեմ պայքարի հարցերով մասնագետ Զոի Հարկոմբը խորհուրդ է տալիս գարնանը սննդակարգից բացառել սպիտակ հացը, սպիտակ բրինձը, մակարոնեղենը, այսինքն՝ գլյուտեն պարունակող մթերքը։
Մարդկանց մեծ մասը դրա հանդեպ ալերգիկ ռեակցիա ունի, չնայած նրանք անգամ չեն կասկածում այդ մասին։ Այնպես է պատահում, որ հենց մարդը դադարում է գործածել այդ մթերքները, միանգամից 3-5 կգ նիհարում է, դա փաստացի ջրի այն քանակությունն է, որը մեր օրգանիզմում կուտակվում է ալերգիկ այտուցվածության պատճառով։
Հարկոմբ Զոին խորհուրդ է տալիս կաթը փոխարինել ոչ յուղոտ յոգուրտով։ Յոգուրտը լավացնում է իմունիտետը, պաշտպանում մրսածությունից։ Կաթը նույնպես ալերգիկ ռեակցիա է առաջացնում։
Ճաշացանկ
Առավոտյան՝ մասուրի հյութ ու մեկ կտոր կիտրոն։ Թույլատրվում է մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ կտավատի ձեթ, եթե աղիների հետ կապված խնդիրներ կան։
30 րոպե հետո՝ նախաճաշ․ 200 գրամ եփած հնդկաձավար՝ մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղով ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով։ Շիլան կարելի է համեմել սոյայի սոուսով, կամ ավելի լավ է՝ սամիթով կամ մաղադանոսով, ինչն օգնում է ազատվել ավելորդ ջրից։ Երեք ժամ հետո խմեք մեկ բաժակ կեֆիր՝ մանրացված կանաչիով, կերեք մեկ մեծ կանաչ խնձոր։
Ճաշին՝ 200 գրամ ձուկ կամ ծովամթերք, կաղամբով աղցան ու կանաչի, ջեռոցում եփած կարտոֆիլ՝ ձիթապտղի յուղով ու սամիթով։
Որպես աղանդեր՝ սառեցված հատապտուղներից ու 1 տանձից պատրաստված խյուս, որը կարող է հաջողությամբ փոխարինել ցանկացած մուրաբա։
Նախուտեստ՝ ցանկացած միրգ, մի քիչ ընդեղեն, հավի կրծքամիս, կանաչի, կարմիր բազուկ:
Մասուրից պատրաստված ըմպելիք կամ «կարկադե» թեյ։ Կերակրատեսակների հերթականությունը կարելի է փոխել։ Դրսևորեք երևակայություն ու բազմազան դարձրեք շիլան՝ շոգեխաշած կաղամբով կամ էլ տարբեր համեմունքներ գործածեք՝ սովորական կերակրատեսակներին համի նոր երանգներ հաղորդելու համար։ Քաղցած մնալու փոխարեն քնելուց առաջ քայլեք (միջինը 10 000 քայլ):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում