Նա պետք է կայուն աշխատանք ու աշխատանքի փորձ ունենա
Պատանեկան տարիքում մեզ համար բավարար է, որ տղան ռոք խմբում է նվագում: Բայց հասուն կնոջ համար դա բավարար է, եթե դա U2 կամ Rolling Stones խումբն է: Գուցե տղամարդուց միլիոնների եկամուտ ակնկալելը չափազանց է, բայց նա պետք է կայուն աշխատանք ու ինչ-որ կարիերա ունենա: Դա ուղղակիորեն արտացոլում է նրա բնավորությունը: Եթե նա արդեն ինչ-որ բանի հասել է, նշանակում է՝ կարող է ինչ-որ պարտավորություններ ստանձնել, ծույլ չէ, պատասխանատու է, զարգանում է: Բացի այդ՝ դա մեծ կապ ունի նրա ինքնագնահատականի առումով: Նա պետք է հոգ տանի իր, ընտանիքի մասին, ինչ-որ նպատակ ունենա:
Նա պետք է ճաշ պատրաստել եւ տունը հավաքել կարողանա
Պարտադիր չէ շեֆ խոհարար եւ Միստեր Պրոպեր լինի: Բայց յուրաքանչյուր հասուն մարդ պետք է ի վիճակի լինի տարրական ինչ-որ բան պատրաստել եւ իր հետեւից լվանալ ափսեն: Դա ոչ միայն մատնանշում է, որ մարդն ինքնաբավ է, այլեւ այն, որ ինչ-որ բան անելու ցանկություն ունի: Նա չպետք է ակնկալի, որ միշտ դուք եք ճաշ պատրաստելու եւ հավաքելու տունը:
Նա չպետք է ծնողների հետ ապրի
Շատ լավ է, երբ տղամարդը լավ հարաբերություններ ունի մոր հետ, բայց ոչ այնքան, որ մայրը 24 ժամ իմանա, թե որտեղ է իր տղան, եւ չմիանա ձեզ երեկոյան ֆիլմ դիտելիս: Մի բան է ընտանիքը սիրելն ու հարգելը, այլ բան՝ միայն ընտանիքի վրա կենտրոնանալը: Տղամարդը պետք է հասկանա, թե որտեղ է ավարտվում մանկությունն ու սկսվում հասուն կյանքը: Դուք պետք է մենակ մնալու ժամանակ ունենաք:
Նա պետք է իր կյանքն ունենա
Երբեմն տղամարդիկ նույնպես իրենց կանանց նման են պահում՝ ցանկանալով անընդհատ միասին ժամանակ անցկացնել: Բայց յուրաքանչյուրը պետք է իր համար, իր ընկերների ու հետաքրքրությունների համար ժամանակ ունենա: Եթե, իհարկե, տնակյաց չեք: Բայց այդ դեպքում նա պետք է նորմալ վերաբերվի ձեր ազատ ժամանակին եւ կախված չլինի ձեր սիրուց:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին