Պրետֆելի էֆեկտ
Եթե դուք անկատար եք, մարդիկ ձեզ ավելի շատ կսիրեն: Երբ մենք ուզում ենք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել, ցուցադրում ենք մեր լավագույն կողմերը: Պարզվում է՝ իզուր. հետազոտողները նշում են, որ խոցելի եւ թույլ կողմերի ցուցադրությունը, հակառակը, բարձրացնում է այլոց կողմից մեր հանդեպ զգացմունքայնության մակարդակը: Պրոֆեսորը, որը լսարանի առջեւ ելույթի ժամանակ նկատելիորեն հուզվում է, ունկնդիրներին ավելի խելացի է թվում, քան առավելագույնս վստահ ելույթ ունեցողը: Առաջին հանդիպման ժամանակ ամաչելն ու հիմարություններ անելը պոտենցիալ զուգընկերոջը դուր գալու սստուգված, չնայած ոչ ակնհայտ միջոց է: Այս տեսությունը Պրետֆելի էֆեկտ անվանումն է ստացել եւ ստուգվել է Սթենֆորդի համալսարանի հոգեբանության փիլիսոփայության դոկտոր Էլիոթ Արոնսոնի կողմից: Մարդկանց ներկայությամբ սխալվելը ոչ միայն նորմալ է, այլեւ օգտակար: Ամեն դեպքում՝ մինչեւ այն ժամանակ, քանի դեռ ձեր սխալները լուրջ վնաս չեն հասցնում շրջապատին:
Պիգմալիոնի էֆեկտ
Մեծ ակնկալիքները մեծացնում են արտադրողականությունը: Այս ֆենոմենը ստուգել է հոգեբան Ռոբերտ Ռոզենտալը: Նա IQ թեստեր է անցկացրել դպրոցներում, իսկ հետո ուսուցիչներին մտածված կերպով հետազոտության սխալ արդյունքներ հաղորդել: Այն երեխաները, որոնց IQ-ն մյուսներից բարձր է եղել, ուսուցիչներին ներկայացված տվյալներում միջին արդյունք են ցուցադրել, իսկ միջին արդյունք ունեցողները՝ հակառակը: Արդյունքում այն աշակերտները, որոնց ուսուցիչներն ավելի խելացի են համարել, սկսել են իսկապես ավելի լավ սովորել: Պատճառն այն է, որ ուսուցիչներն այդ աշակերտներից ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել, եւ նրանց վրա գործադրվող ճնշումը ստիպել է նրանց ավելի լավ սովորել:

Ընտրության պարադոքս
Որքան շատ ընտրության հնարավորություն ունենք, այնքան դժգոհ ենք կայացրած որոշումից: Տրամաբանորեն թվում է, որ որքան շատ տարբերակ ունենք, այնքան լավ: Երբ կարիերայի զարգացման համար առաջարկները շատ են, մեզ թվում է, որ մենք անպայման լավ տարբերակ կգտնենք: Բայց հոգեբաններ Մարկ Լեպպերն ու Շինա Այենգարն ապացուցել են, որ այդպես չէ: Հետազոտողները փորձի ընթացքում սուպերմարկետ մտած գուրմանների մի խմբին առաջարկել են 6 տարբեր տեսակի ջեմերից մեկն ընտրել, մյուս խմբին՝ 24 տեսակից մեկը: Արդյունքները ցույց են տվել, որ 6 տարբերակից ընտրության հնարավորություն ունեցողների 30%-ը գոհ է եղել իր ընտրությունից: Իսկ այն խմբում, որի անդամներն ընտրելու 24 տարբերակ են ունեցել, գոհ են եղել միայն 3%-ը:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 սեպտեմբերի
«Հարստությունը վերածվել է կենդանաբանական այգու». Ինչու է էլիտար տուրիզմը սկսում ապստամբել «Սպիտակ լոտոսի» դեմ22:22, 2 սեպտեմբերի
Անապատի շշուկը և թավշյա ուդ. Maison Francis Kurkdjian-ը թողարկել է նոր հիպնոսացնող բույր21:19, 2 սեպտեմբերի
«Ես ուղղակի ուզում էի իմանալ՝ արդյոք ես ուժեղ եմ». Միլիարդատերը առանց անզգայացման ատամների միջամտության է դիմել՝ իրեն ստուգելու համար20:24, 2 սեպտեմբերի
Միշլենյան աստղեր ունեցող ռեստորանների հարուստ հյուրերը զանգվածաբար գողանում են դանակներ, մոմեր և զուգարանի թղթերի բռնակներ19:25, 2 սեպտեմբերի
Հուանգի էֆեկտը. Ու՞մ հետ է Nvidia-ի գործադիր տնօրենը ճաշում, և ինչու են բաժնետոմսերը կտրուկ աճում հաջորդ օրը16:55, 2 սեպտեմբերի
Միջնադարյան գոբելենը՝ ֆալոսների առատությամբ, թաքցնում է սեքս–սկանդալը, որը կարող է վերաշարադրել եվրոպական պատմությունը16:16, 2 սեպտեմբերի
Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «48%–ով նույնասեռական է»15:23, 2 սեպտեմբերի
Հնագետները «լիովին վստահ» են, որ գտել են կորուսյալ քաղաքը, որտեղ Հիսուսը հրաշքներ է գործել14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը