Երբ նա երկար ժամանակ անհետանալուց հետո անսպասելիորեն գրում է ձեզ եւ ինչ-որ անկարեւոր բան ասում
Ինչ է սա նշանակում. նա ուշադրություն է ուզում: Եվ լավագույն միջոցն ինչ-որ ոչ այնքան լուրջ եւ մտածված բան անելն է, որը, սակայն, ձեր արձագանքին կարժանանա:
Երբ դուք պատասխանում եք նրա հաղորդագրությանը, իսկ նա չի պատասխանում, չնայած ինքն է սկսել զրույցը
Ինչ է սա նշանակում. նա պարզապես ուզում է իմանալ, որ չեք մոռացել իրեն, բայց չի ուզում ամեն ինչ նորից սկսել: Նա ուզում է իմանալ, որ ձեզ վրա դեռ կարելի է հույս դնել՝ որպես պահուստային տարբերակի:
Երբ նա մշտապես գրում է ձեզ, բայց երբեք չի առաջարկում հանդիպել
Ինչ է սա նշանակում. դուք նրան դուր եք գալիս, բայց նա ոչ մի քիմիա չի զգում: Նա հեռանկար եւ ապագա ձեզ հետ չի տեսնում, բայց նրան դուր է գալիս շփվել եւ նույնիսկ սիրահետել ձեզ հետ:
Երբ նա մի քանի իսկապես լավ ժամադրություններից հետո անտարբեր է դառնում
Ինչ է սա նշանակում. դուք միակը չեք, ում հետ նա հանդիպում է, կամ դուք հանդիպում էիք, բայց նա դեռ չէր խզել հարաբերությունները նախկին ընկերուհու հետ: Եթե ոչ մի խելահեղ բան չեք արել, իսկ նա սկսել է հեռանալ, անտեսել ձեզ, միշտ «զբաղված» լինել, ուրեմն պարզ է, որ նրա կյանքում ուրիշ կին կա:
Երբ նա սկսում է ավելի հաճախ գրել քեզ՝ այլ երիտասարդի հետ տեսնելուց հետո
Ինչ է սա նշանակում. նրան ավելի շատ դուր է գալիս որսի հետեւից գնալը, քան որսից ստացած բավարարումը: Նա պարզապես ուզում է այն, ինչ չունի, ուզում է ապացուցել իրեն, որ կարող է ստանալ ցանկացած կնոջ:
Երբ նա ասում է, որ ուզում է պարզապես ընկերներ մնալ, բայց շարունակում էսիրահետել ձեզ
Ինչ է սա նշանակում. նա ուզում է ձեզ իր կողքին պահել՝ որպես պահուստային տարբերակ, բայց նաեւ իր վրայից հանել պատասխանատվությունը՝ ասելով, որ ոչ մի լուրջ բան չի ուզում:
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին