Ամառ, Երեւան, ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան Սարյանի վրա գտնվող ռեստորաններից մեկում նստելն ու ընկերների հետ խաղաղ շփվելը կամ էլ պաբերում ու բարերում նստելն ու Ռուսաստանում շուտով մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելը։
Իսկ եթե դուք չեք ուզում ձեր ժամանակը վատնել քաղաքում զբոսնելու վրա, ուրեմն ծանոթացեք այս շաբաթվա մշակութային իրադարձություններին․
Այսօր, երկուշաբթի, երեկոյան ժամը 19- ին Երեւանում մեկնարկում է արդեն ավանդական դարձած «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը։ Փառատոնը բացելու է Էստոնական ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ ծագումով էստոնացի՝ «Գրեմմի» մրցանակակիր ամերիկացի դիրիժոր Նեեմե Յարվեի ղեկավարությամբ ։
Հունիսի 13-ին Aeon-ում երեկոյան ժամը յոթին չինական թեյախմության արարողությոն է , որը անցնելու է էմբիենտ ու չիլ-աութ երաժշտության ներքո, մուտքը՝ 2000 դրամ։
Հունիսի 15-ին Հարութ Բալյանը Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ –ում համերգ է տալու, որին նաեւ մասնակցելու են ՍուրպերՍաքոն ու DJ Sammy Flash-ը։ Համերգի սկիզբը ժամը 19:00-ին։
Հունիսի 16-ին, եթե իհարկե դուք չեք նախընտրում ֆուտբոլը, երեկոյան ժամը յոթին կարող եք գնալ Զվարթնոց տաճար, որտեղ անցնելու է էստոնական Hortus Musicus անսամբլի համերգը։ Անսամբլը միջնադարյան երաժշտական գործիքներ է նվագելու, այնպես որ համապատասխան աուրան երաշխավորված է, գումարած այն վայրի էներգետիկան, որտեղ անցնելու է համերգը, որն ուղեկցվելու է լուսային հատուկ էֆեկտներով։ Մուտքը հրավիրատոմսերով։
Այդ նույն օրը՝ Արցախում, Ստեփանակերտում անցնելու է Artsakh AirFest փառատոնը։
Փառատոնը կազմակերպվելու է Ստեփանակերտի օդանավակայանում։ Սկսվելու է ցերեկվա ժամը երկուսին, մուտքի տոմսը՝ 2000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է